Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Նախկին դպրոցականի պատմություն » Կեղծ բաներ չեմ սիրում, դասատուիս չթողեցի, որ ինձ պաչի

Կեղծ բաներ չեմ սիրում, դասատուիս չթողեցի, որ ինձ պաչի

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 581,183 կտտոց

Կենսաբի Մանուկյանի հետ մեր ջրերն էն գլխից տենց էլ մի առվով չգնացին: Վատ մասնագետ չէր, բայց ես չհարմարվեցի հետը: Սիրում էի այդ առարկան ու տանն էլ սովորում էի: Բայց որ դաս էր հարցնում` մեռնելու աստիճան չէի ուզում,բայց ստիպված էի լինում, որ հանկարծ մամային դպրոց չկանչեր:

Սպիտակ մաշկով, 50-ին մոտ կին էր, բայց իրեն նենց էր պահում, ոնց որ մի 90 տարեկան փնթփնթան պառավ լիներ: Մանուկյանին տանել չէի կարողանում: Էնքան չաղ էր, էնքան չաղ, որ վիզը չէր երևում. ոնց որ մարմնի վրա միայն գլուխ լիներ, մազերն էլ` տղամարդի նման խուզած:  Որ դպրոցով մեկ քայլում էր, հատակը դխդխկում էր:

Ով ինչ աներ-չաներ ես էի մեղավոր: Ճիշտ է` ես էլ նենց սուսիկ- փուսիկներից չէի, բայց այդ կարգի վատը չէի, ոնց որ ինքն էր ինձ ներկայացնում:

Ինձ իր աչքից քցել էր էն ժամանակվանից, երբ մի օր խնդրեց որ իր դասղեկ դասարանի համար պլակատ սարքեմ: Ես նկարելուց լավ էի ու մի օր եկավ մտավ մեր դասարան ու ասաց, որ իր դասղեկ դասարանի համար պիտի պլակատ սարքեմ: Ասելու ձևը ինձ դուր չեկավ` ոնց որ հրամայեր ու ոնց որ թե` ես պարտական էի իրեն: Ես ասացի, որ չեմ կարող սարքել. շատ էլ պետքս էր, որ աչքին բարձրանալու համար չարչարվեի: Ու ես էլ այն աշակերտներից չէի, որ դասատուների աչքին բարձրանալու համար ինձ կոտորեի` մի քանի սուտի գերազանցիկների նման:

Միշտ սիրուն էի հագնվում ու ամեն անգամ, երբ մտնում էր դասարան` մի անուն ուզում էր կպցներ: Ցխվում էր դրանից, որ լավ եմ հագնվում: Լավ եմ անում. ինչի չպետք է հագնվեմ որ՞: Մի անգամ էլ ծնողական պիտի լիներ, թարսի պես էլ դասղեկս որ եկավ օրն ու ժամը ասելու` կենսաբի ժամ էր, ու Մանուկյանն էլ պահը բաց չթողեց. օրը նշեց, որ գա մի լավ բողոքվի. իրեն էլ տենց առիթ էր պետք:

Երկու օր հետո ժողովին եկել էր, մեկի վրա տասն էլ դրել ու մամային բողոքել էր:  Ասել էր,  որ ես  ամբողջ օրը տղաների հետ կռվում եմ, խոսելով եմ զբաղված դասի ժամին ու ամբողջ օրը մազերիս հետ եմ խաղում: Բայց դե էդ ասածներց մենակ այն էր ճիշտ, որ ես դասի ժամին խոսելով եմ զբաղված: Բայց մաման էդ մազեր խաղալու վրով ջղայնացած եկավ տուն ու մկրատն առավ ձեռքը: Աթոռ դրեց ու նստեցրեց, ուզում էր մազերս կտրի` հետն էլ փնթփնթում էր, որ կտրելու է, որ մյուս անգամ մազերովս զբաղվելու փոխարեն դասին հետևեմ:

Ճիշտ է մաման  մազերս չկտրեց, բայց պատժեց: Քանի օր էր` չէր թողնում դուրս իջնեի, ոչ էլ տեղ էր տանում հետը: Հաջորդ օրը սուսիկ-փուսիկ գնացի դպրոց, ծպտունս էլ չհելավ: Բայց դրանից հետո էնքան էի զզվեցնում, տղաներին էլ լարել էի դեմը ու էնքան արեցինք, որ նադայել եղավ ու մեր դասարանից հրաժարվեց:

Անցավ երկու տարի. վերջին զանգիս եկավ, որ պաչի ու շնորհավորի ես չթողեցի:

-Ես Ձեզ չեմ սիրում, դուք էլ` ինձ, հեռու գնացեք ինձնից,- ասացի ու արագ-արագ գնացի դասարան` ճանապարհին հիշելով, թե 2 տարի առաջ ինչպես էր վարվել հետս:  Ճիշտ է ես ներքուստ գիտակցում եմ, որ ճիշտ չվարվեցի, բայց չեմ զղջում, որովհետև կեղծ բաներ չեմ սիրում:

Advertisements

5 Comments

  1. Արևկա says:

    Սոնա ջանշատ պետք չի նեռվայնանալ, բոլոր դպրոցներում էլ կան այդպիսի ուսուցիչներ, ճիշտա ես էլ եմ քո հետ համամիտ են հարցում,որ դու չթողեցիր քեզ պաչի:Դու նրան չես սիրել, ինքն էլ քեզ: Իսկ հիմա, որ տեսնում ես իրեն, նույն բանն ես ձգում, զզվանքա մեջտ ապրում, թե ափսոսում ես….?

    Like

  2. Շնորհակալ եմ Արևկա ջան, հիմա չեմ նեռվայնանում, ուղղակի այն ժամանակ շատ վիրաորված էի, բոլորովին չեմ ափսոսում, նա թող ժամանակին հետս չլարվեր, իսկ հիմա ուղղակի անցնում եմ իր կողքով այնպես, ինչպես որ անցնում եմ անծանոթ մարդու կողքով:

    Like

  3. Արևկա says:

    Ճիշտն ասած ինձ հետ նման բան չի պատահել, բայց եթե ես էլ լինեյի քո փոխարեն նույն ձև կվարվեյի:

    Like

  4. Արթուր says:

    “Ճիշտ է ես ներքուստ գիտակցում եմ, որ ճիշտ չվարվեցի…”
    Ինչու՞ ոչ։ Կարելի էր, իհարկե, ավելի մեղմ ասել այդ ամենը, բայց բուն ասելու մեջ ոչ մի վատ բան կամ սխալ բան չեմ տեսնում։ Սխալ է ձեր նշած կեղծ բաներով առաջնորդվելը, որոնք շատ հաճախ կյանք են թունավորում՝ և ձեզ, և նրան, ում կեղծում եք։

    Like

  5. համամիտ եմ քեզ հետ Արթուր, ես տանել չեմ կարողանում կեղծ մարդկանց և իմ կարծիքով ես ետպիսին չեմ, և աշխատում եմ ընկերություն անել ենպիսի մարդկանց հետ , ովքեր ինձ նման են :

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: