Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Անձրև որոնողը

Անձրև որոնողը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

Նրա անունը Արևիկ էր: Նա մի աղջիկ էր, ով սիրում էր երազել:  Աղջիկն ապրում էր մի քաղաքում, որտեղ անդադար անձրևում էր, և բոլորն անհամբեր սպասում էին սակավաթիվ արևոտ օրերին: Սակայն նա միակ մարդն էր իրենց քաղաքում, որ չէր նկատում այդ մռայլ օրերը: Նա վազվզում էր անձրևի հարվածներից հոգնած մայթերում, միայնակ զբոսնում այգում… Միայնակ, որովհետև քաղաքի բոլոր բնակիչներն ամբողջ օրերով փակվում էին իրենց տներում և անդադար սպասում արևին:

Նա նույնպես սիրում էր արևը, սակայն անձրևը նրան չէր վրդովեցնում. Արևիկը մեկն էր այն մարդկանցից, ովքեր կարողանում են տեսնել պայծառ արեգակը նույնիսկ ամենագորշ ամպի հետևում: Եվ նա զգում էր արևի ջերմությունն իր թրջված մաշկի վրա. ահա թե ինչու էին աղջկան խենթ համարում:

Սակայն օրերից մի օր այդ քաղաքում հայտնվեց Արտակը` երիտասարդ մի լրագրող, որի հետաքրքիր ու անկեղծ պատմությունները սիրում էին բոլորը: Նա զարմացավ` տեսնելով քաղաքի անտարբեր դատարկությունը: Բոլորը Արտակին նայում էին պատուհաններից, և նա հույս ուներ, որ մի օր այդ մարդիկ դուրս կգան տներից և կխոսեն իր հետ: Եվ նա կգրի իր պատմությունն այդ մռայլ քաղաքի մասին:

Մի օր այդ տղան հերթական անգամ որոշեց գնալ զբոսնելու, որպեսզի լուսանկարի դատարկ և թաց փողոցները և զարմացավ` տեսնելով մի ուրախ աղջկա: Մինչ այդ նրան հանդիպած  քաղաքի բոլոր բնակիչները նայում էին միայն պատուհանների մյուս կողմից, և առաջին անգամ Արտակն Անձրևի քաղաքում ժպիտ տեսավ: Նա վարակվեց Արևիկի ուրախությամբ` իմանալով, որ աղջիկն իր նման էր. նա նույնպես տեսնում և զգում էր արևը նույնիսկ ամենամռայլ օրերին:

Քաղաքի բնակիչները, տեսնելով այս երկու տարօրինակ երիտասարդներին, որոշեցին առաջին անգամ դուրս գալ իրենց բանտ դարձած տներից, որպեսզի հարցնեն, թե ինչը կարող էր ուրախացնել այս եղանակին:

Արևիկն այդ մասին երբեք չէր մտածել. նա պարզապես ուրախ էր և այդպես էր ապրում այնքան ժամանակ, որքան իրեն հիշում էր: Սակայն Արտակը, ով, չնայած իր տարիքին, շատ էր շրջել աշխարհում և լավ էր ճանաչում ամեն տեսակի մարդկանց, գիտեր այս հարցի պատասխանը. մարդիկ իրենք էին հնարել ողջ այդ մռայլությունը: Մինչ այդ նրանք նույնիսկ չէին փորձել հասկանալ, թե որքան գեղեցիկ է անձրևը:

– Եթե անձրևը ձեզ դուր չի գալիս, – բացատրում էր նա, – այնպես արեք, որ ձեր կողքին գտնվող որևէ մեկը ժպտա: Նրա աչքերը կփայլեն արեգակի նման, և այդ ժպիտը կջերմացնի թե´ ձեզ, թե´ նրան, և թե´ ձեր շուրջը գտնվողներին:

Արտակը մի տեսանյութ պատրաստեց Անձրևի քաղաքի մասին, որն իր այցից հետո լուսավորվել էր և դարձել աշխարհի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը: Այդպես բազմաթիվ մարդիկ, ովքեր ապրում էին այդ քաղաքի բնակիչների նման, հասկացան, որ մռայլ պահերին արևը թաքնված է հոգում, ինչպես մռայլ օրերին` ամպերի հետևում:

Սակայն այդ քաղաքի փոքրաթիվ բնակիչներից մեկը մինչ օրս հեռադիտակով նայում է երկնքին` փորձելով գտնել այնտեղ արևը, և չի հասկանում, որ իրականում անձրև է որոնում:

Անի Բարսեղյան, 11-րդ դասարան, 16տ.թիվ.78 դպրոց,

 


8 Comments

  1. APRES ANI JAN!!!!!!!!HALALA

    Like

  2. An jan shat lavner du arjani es haxtanaki shaaaaaaaaaaaaaaaaat apres

    Like

  3. you the best halala An jan du arajin tex@@ kgraves

    Like

  4. Liana says:

    Shaaat lav es stexcagorcum ANi jan,apress:))) Haxtanak em qez maxtummm:*

    Like

  5. Անի says:

    շնորհակալ եմ բոլորին, ուրախ եմ որ ուրախացնում եմ 🙂

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: