Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Բոլոր երեխաներն իրար հավասար են` անկախ գնահատականից

Բոլոր երեխաներն իրար հավասար են` անկախ գնահատականից

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,453 կտտոց

Սյուզաննան դասարանում միշտ նստում էր վերջին նստարանին` միայնակ. նրա կողքին ոչ ոք չէր ուզում նստել: Անգամ երկու զուգահեռ դասարանների համատեղ դասաժամին, երբ նստարաններին խիտ-խիտ էին նստում, Սյուզաննան էլի մենակ էր նստում: Բոլորը նրանից խուսափում էին երկու հիմնական պատճառով` նա վատ էր սովորում` երեքի հազիվ էր ձգում, իսկ նրանց ընտանիքն էլ սոցիալապես  ծայրահեղ անապահով էր:

Սյուզաննան երբեք չէր կարողանում մասնակցել տարբեր առիթներով կազմակերպված դրամահավաքներին ու զանազան միջոցառումներին:

Այս ամենը պատճառ էր դարձել, որ աղջկա ներկայությունը դասարանի «գերազանցիկ» և «ամենուր հասցնող» աշակերտներին անցանկալի դառնար: Նրան հիշում էին միայն ինչ-որ մեկին ծաղրելու համար:

Սյուզաննայի այս վիճակը խախտում է նրա` օրենքով սահմանված իրավունքները: Թե միջազգային, թե ՀՀ օրենքներով սահմանվում է, որ աշխարհի բոլոր երեխաները ծծնդյան պահից իրավահավասար են:

«Երեխաների իրավունքների մասին» օրենքը սահմանում է, որ բոլոր երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, կրթությունից, բնակության վայրից, երեխայի ծննդյան հանգամանքներից, առողջական կամ այլ հանգամանքներից:

Երբ դասարանում նման իրավիճակ է ստեղծվում, ուսուցիչները, հատկապես դասղեկը,  պետք է մանկավարժական մոտեցում ցուցաբերեն և հարթեն իրավիճակը` բացատրելով աշակերտներին, որ նման վարքն անընդունելի է:


8 Comments

  1. Արթուր says:

    Մի բան է, երբ “բոլոր երեխաներն իրենց իրավունքներով հավասար են` անկախ գնահատականից և սոցիալական կարգավիճակից” և մեկ այլ բան՝ “շատ տարիներ առաջ օրենքներում որոշ մարդիկ սահմանել են, որ «բոլոր երեխաներն իրար հավասար են` անկախ գնահատականից», սակայն չեն կարողացել գործող մեխանիզմներ մշակել այդ իրավունքների առօրյա երաշխավորման համար”։

    Like

  2. Պետք չէ ամեն ինչ բարդել օրենքների կամ դրանց կիրառման մեխանիզմների վրա: Որքան էլ կատարյալ լինեն օրենքները, դրանք արդյունք չեն ունենա, քանի դեռ չկա հասարակական գիտակցություն:
    Երեխաները կրկնօրինակում են իրենց ծնողների քայլերն ու վարքը: Այնպես որ, եթե մեծահասակները միմյանց ընդունեն որպես հավասար մարդիկ` անկախ պաշտոնից, կրթությունից և սոցիալական դիրքից, նույն կերպ կվարվեն նաև երեխաները:

    Like

    • Արթուր says:

      “Պետք չէ ամեն ինչ բարդել օրենքների կամ դրանց կիրառման մեխանիզմների վրա”
      Իմ նպատակը ոչ թե դա էր, այլ ասելը, որ դեռ թեմայի վերնագրի մեջ արդեն իրականությանը հակասություն կա։ Իրավունքների գաղափարը լավ բան է, բայց միայն եթե բոլորն են գիտակցում դրա օգտակարության մասին։ Հակառակ դեպքում միամիտ կարդացողը նման պատկերացումային համակարգ որդեգրելուց միայն տուժելու է կենսական առօրյայում։
      “եթե մեծահասակները միմյանց ընդունեն որպես հավասար մարդիկ` անկախ պաշտոնից, կրթությունից և սոցիալական դիրքից, նույն կերպ կվարվեն նաև երեխաները:”
      Իսկ եթե կատուները սկսեն ձու ածել՝ անկախ ֆիզիոլոգիական հնարավորություններից և իրենց տեսակի մասին համվաբը փչացնելու վախից, կատու պահողների թիվը, հավանաբար, կաճի։
      Պաշտոնից, կրթությունից և սոց. կարգավիճակից այստեղ ոչինչ անկախ լինել չի կարող, որտև դրանք հենց այն հիմնական գործոններից են, որոնցով հերքվում է մարդկային համահավասարության մասին վարկածը։
      Մեզ մոտ մեծահասակները (մեծամասամբ) երեխաներից քիչ են տարբերվում՝ նրանք էլ են հաճախ ուրիշներին կրկնօրինակում, առանց իրենց իրական իղձերի ու նպատակների, դրանց առաջացման աղբյուրների գիտակցման։ Իսկ նշված “ուրիշների” (որոնց շարքին, որոշ չափով, կարելի է դասել նաև ձեր պաշտոնատարներին) մոտ արդեն մի տեսակ անհասկանալի արժեքային համակարգ է նկատվում, որը, ենթադրում եմ, սովորական մարդուն այդքան խորթ է, որտև սովոր չի հաշվառել հասարակության ցանկացած խավի կամ անդամի հետաքրքրությունները։
      հ.գ. Ես բնավ ձեզ չեմ ուզում վրդովեցնել և որպես ապացույց խնդրում եմ ընդունեք այս փափկամորթի պատկերը։

      Like

  3. Karo says:

    Menq aprum enq 21 ererd darum vortex tirum e nyutakan anhavasrutyan gitakchutyun@ menq gnalov darnum enq esaser mtachum enq mimiayn mer masin ev aydpesel dashtirakum enq mer erexanerin paych petqe phophoxutyun vor mardiq irar siren vochte nyutakan arzeqneri ayl hogevor verabermunqi hamar, aysinqn siren nranch ovqer sirum en irench ev aten nranch ovqer atum en nran

    Like

  4. admin says:

    Հարգելի Արթուր: Դպրոցական բլոգը կարևորում է մեր բոլոր ընթերցողների կարծիքը: Միանագամայն հասկանալի է ձեր վրդովմունքը, և դուք, անշուշտ, ճիշտ եք, երբ տարբերակում եք ռեալ իրականությունը օրենքով սահմանված նորմերից: Մեր բլոգը ներկայացնում է օրենքով սահմանված բոլոր նորմերը կոնկրետ պատմությունների վրա, որպեսզի երեխաները տեղեկացված լինեն իրենց իրավունքներից և փորձեն գործնականում կիրառել դրանք: Եթե մենք մտածենք, որ օրենքը մի բան է, իրականությունը` այլ, դրանից ոչ միայն ոչինչ չի փոխվի, այլև ամեն ինչ կլճանա: Մենք աշխատում ենք ակտիվ փոխել տարածված ընկալումները` ամեն մեկս մեր ձևով: Մենք` այդ մասին գրում ենք, մեկ ուրիշը միգուցե գործնականում կիառում է դրանք, իսկ դուք ինչ եք անում անհավասարության դեմ պայքարելու համար՞՞

    Like

    • Ա.Կ. says:

      Հարգելի Խմբագիր, ես, հավանաբար, տեղյակ չեմ, թե ինչ մթնոլորտ է ձևավորվել այս բլոգասֆերայում, և գուցե այդ պատճառով իմ գրառումները ձեզ օտար են թվում, կամ թշնամական։ Այդ պատճառով հատուկ խնդրում եմ, որ գնահատեք դրանք ոչ ավել և ոչ պակաս, քան որպես սովորական հոդվածային քննադատություններ։
      “Եթե մենք մտածենք, որ օրենքը մի բան է, իրականությունը` այլ, դրանից ոչ միայն ոչինչ չի փոխվի, այլև ամեն ինչ կլճանա:”
      Հավանաբար մեր անհասկացման պատճառը կայանում է նրանում, որ ես դեռ առաջին գրությունը ուղարկում էի ելնելով այն ենթադրությունից, որ ցանկացած երևույթի հոտ գործ ունենալիս պետք է նախ ձգտել նրա մասին իրատեսական պատկերացումներ կառուցելուն։ Դա, իմ կարծիքով, օգնում է ավելի ադեկվատ հակազդեցության ռազմավարություն մշակել։ Իսկ անիրատեսական պատկերացումներն ընդհակառակը՝ բերում են անարդյունավետ հակազդեցության և հանդիսանում են ֆրուստրացիայի առաջացման պատճառ։
      “Մենք աշխատում ենք ակտիվ փոխել տարածված ընկալումները` ամեն մեկս մեր ձևով: Մենք` այդ մասին գրում ենք”
      Էլի գրեք՝ ես իրապես շնորհակալ եմ ձեր հետաքրքրվածության համար, որը նկատվում է ընդհանուր անտարբերության ֆոնի վրա։ Բայց գրեք այնպես, որ Սյուզաննաները դրանից կարողանան օգուտ քաղել։ Օրինակ՝ եթե մեր ենթադրական Սյուզաննան գտներ այս հոդվածը, ապա նա այդպիսի անօգնականության մեջ չէր լինի, եթե նրանում (հոդվածում) մանկական հոգեբանության մակերեսային մեկնաբանություն տրվեր, բացատրվեր, թե ինչու պետք չէ վիրավորվել դասընկերների պահվածքից և թե ինչպես է կարելի շտկել հարաբերությունները նրանց հետ։ Կամ էլ, եթե դա միևնույնն է չի հաջողվում՝ թե ինչ քայլեր է կարելի ձեռնարկել ավելի ինքնապաշտպանված դառնալու համար կամ դասընկերներին և ստեղծված իրավիճակն անտեսող ուսուցիչ-դասղեկներին վերին ադմինիստրատիվ մարմինների միջնորդությամբ սաստկելու համար։ Վերջինը, չնայած, կարծում եմ, որ ավելի հաճախ անհաջող ավարտ ունենար։
      “իսկ դուք ինչ եք անում անհավասարության դեմ պայքարելու համար՞՞”
      Ես նման պայքարողի դրոշ չեմ բարձրացրել, որպեսզի բարոյապես պարտավորված լինեմ հասարակական նորմայից վեր “ինչ որ բան անելու”։ Չնայած, եթե հարցն այսպես է դրված, ապա կարող եմ պատասխանել, որ իմ տեսանկյունից նման պայքար է դառնում այս հոդվածի քննադատությունը, ք.ո. իմ կարծիքով նրա նմաններն այդ անհավասարությանն ավելի շատ օժանդակում են, քան թե վնասում։

      Like

  5. admin says:

    Հարգելի Արթուր, ձեր քոմենթները մեզ բոլորովին էլ օտար կամ թշնամական չեն թվում 🙂 Եվ այստեղ շատ բարեկամական մթնոլորտ է տիրում) Եվ իսկապես էլ շնորհակալ ենք, որ այդչափ ուշադրություն եք դարձնում և հետևողականությամբ հետևում եք ձեր մեկնաբանության շարունակությանը:

    Այս բլոգն իրականում կոչված է դպրոցականների համար որպես հարթակ` իրենց խնդիրները բարձրացնելու համար, որի ֆոնին լրագրողը փոքրիկ գրառումներ է պատրաստում դպրոցականներին իրազեկելու իրենց իրավունքների մասին:

    Եվ մենք կարծում ենք, որ ձեր կողմից քննադատական հայացք ուղղելը մեր նյութերին նույնպես իր տեսակի մեջ պայքար է, քանի որ առողջ և կառուցողական քննադատությունը օգնում է առաջ շարժվելուն:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: