Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Նպատակները որոշված են, մնում է միայն գործել

Նպատակները որոշված են, մնում է միայն գործել

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Պլաններ, պլաններ, պլաններ… Երբ դասատուն ասում էր, թե քնելուց առաջ պլանավորեք ձեր վաղվա օրվա անելիքը, Անուշը թերահավատորեն ժպտում էր։ Նա գիտեր, թե ինչ գին ունեն այդ բոլոր պլանները։ Նա մի ամբողջ ծոցատետր էր գրմրել հազարավոր պլաններով, որոնցից միայն մի քանիսն էր հասցնում իրականացնել օրվա ընթացքում, իսկ մեծ մասը այդպես էլ մնում էր չիրականացած։

Ինչո՞ւ մենք հաճախ, Անուշի նման, չեն իրականացնում մեր պլանները, կիսատ ենք թողնում սկսածը կամ ուղղակի մոռանում ենք և հիշում, երբ արդեն շատ ուշ է։ Պատճառները տարբեր են՝ մի դեպքում ինքներս էլ չենք ուզում դա անել, ալարում ենք, մեկ այլ անգամ՝ չենք հավատում մեր ուժերին և վախենում ենք փորձել, կամ էլ դա լինում է օբյեկտիվ արգելքների և խանգարող հանգամանքների, ժամանակի և ռեսուրսների վատ պլանավորման պատճառով։ Երբեմն շատ դժվար է տարբերակել չես ուզում, թե՞ չես կարող։ Որոշ մարդիկ էներգիայի 95%-ը ծախսում են նախապատրաստության վրա։

Պետք է գործել երթուղայինների ժամացուցակի նման։ Բոլորս էլ գիտենք, որ երթուղային տաքսիները պետք է շարժվեն համաձայն սահմանված ժամակարգի անկախ այն հանգամանքից: Իսկ երբ այն խախտվում է` սկսվում են բորորիս հայտնի դժգոհությունները, գրգռվածությունը և այլն։ Այդ իսկ պատճառով անում ենք հետևյալ կերպ։

Վերցնում եք թուղթ, ցանկալի է a4 ֆորմատի, գրիչ կամ գունավոր մատիտներ և քանոն։ Ձեր խնդիրը գալիք շաբաթվա «շարժման ժամանակացուցակը» կազմելն է։ Կարելի է և ավելի մեծ ժամանակահատված վերցնել, սակայն անկանխատեսելի հանգամանքները կարող են հետագայում խանգարել։

Ձախ մասում դնում եք շաբաթվա օրերը, իսկ վերևում  անում եք 24 բաժանում՝ օրվա յուրաքանչյուր ժամի համար, հետո գծում եք ցուցակը։ Անկասկած պետք է հաշվի առնել քնի համար ժամանակը։ Հետևելով թե ինչքան քնելուց, քեզ ինչպես ես զգում, կարելի է որոշել քո համար քնի օպտիմալ քանակը։ Քնի համար անհրաժեշտ ժամերի վրա նշեք, որ դրանք հատկացված են քնելուն։ Մի թերագնահատեք հանգստի անհրաժեշտությունը, մի պակասեցրեք քնելու ժամերը, դա կարող է վատ ազդել ձեր աշխատունակության վրա։ Ինչպես նաև անհրաժեշտ է «ջնջել» տեխնիկական գործերով զբաղվելու ժամերը։ Դրանք են՝ դասի գնալ, հաց ուտել, լվացվել, տնայիններն անել, սենյակը հավաքել …

Բայց մարդու կյանքը միայն պարտականություններից չի բաղկացած։ Պետք է ժամեր առանձնացնել նաև զվարճությունների և ժամանցի համար։ Մի համոզեք ինքներդ ձեզ, որ կզոհաբերեք ձեր զվարճալիքները։ Դա կմնա ընդամենը ազնիվ ցանկություն։ Մտածեք՝ ձեր հետաքրքրություններից որո՞վ կցանանայիք զբաղվել և չէիք կարողանա հրաժարվել դրանից։ Հատկացրեք դրանց համար ամենաքիչը երկու ժամ օրվա մեջ։ Այդ երկու ժամը կարող եք մասնատել, ասենք՝ երեք մասի օրվա մեջ։ Պետք է «վարձրատրել» քեզ ինչ-որ փոքրիկ հաճույքով ամեն օր։ Առավոտյան որևէ հաճելի «հանդիպում» պատրաստեք, երեկոյան համար՝ կինո դիտել, գիրք կարդալ, ընկերների հետ հանդիպել, նկարել… նայած թե ինչ եք սիրում։

Այս ամենից հետո նայեք ընդանուր ժամացուցակին։ Լավ կլինի հինգ ժամ հանել ընդհանուր ժամաքանակից՝ միշտ ինչ-որ անկանխատեսելի բան կպատահի մեկ շաբաթվա ընթացքում։ Ապա հատկացրեք մեկ օր հանգստի (Աստված էլ էր այդպես անում🙂 )։ Ահա և ունենք այն ժամանակը, որը մնում է նպատակի իրականացման համար։

Նկարագրված տեխնիկան թույլ կտա նվազեցնել տագնապայնությունը, լարվածությունը և ժամանակի ընթացքում սովորություն դառնալով ավելի ու ավելի հեշտ կլինի «ցուցակագրել»։


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: