Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Հաղպատ. իմ ծննդավայր

Հաղպատ. իմ ծննդավայր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,839 կտտոց

Հաղպատավանքի սուրբ Նշան եկեղեցին

Ու ղողանջում են եկեղեցու զանգերն ամեն օր` որպես նորօրյա աղոթք… զարթնում է գյուղս` պարուրված խորհրդավոր մշուշով:

…Վերե՜լք, վերե՜լք, վերե՜լք, ոլոր-մոլոր ճանապարհներ, ծառե՜ր, քարե՜ր ու … հրաշք: Քո դեմ վեր է հառնում մի բուռ հող ու մի հպարտ եկեղեցի: Այդ պահին անգամ օտարականները համակվում են մի յուրատեսակ կարոտով, որը քեզ կտրում է իրական աշխարհից և տանում հին ու բարի ժամանակները, երբ Հայոց աշխարհում տիրում էին քաջ Բագրատունիները:

Դու գտնվում ես Հաղպատում: Դա Ալավերդիին կպած մի գյուղ է, որը հայտնի է Հաղպատ վանական համալիրով: Ահա կանգնած է այն քո դեմ` որպես հարստության խորհրդանիշ: Բագրատունյաց  Աշոտ Գ Ողորմած արքայի կինը` Խոսրովանույշը, կառուցում է վանքային մի մեծ համալիր` նվիրելով իր որդիներին: 

Հաղպատավանքը  գտնվում է գյուղի կենտրոնական մասում, Սայաթ-Նովայի անունը կրող հրապարակի հարևանությամբ:  Սայաթ-Նովան մի քանի տարի կրոնավորի սքեմի տակ ապրել է այստեղ: Այդ պատճառով էլ Հաղպատի անունը կապված է միջնադարյան ականավոր տաղերգուի հետ:

Հաղպատավանքը կառուցվել է 9-13-րդ դարերում: Դոմինանտը Ս. Նշանն է, որն ամենահինն է: Նրան շրջապատում են Ս.Գրիգոր Լուսավորիչը, Ս.Աստվածածինը, Համազասպի գավիթը, Սեղանատունը, Ուքանանց  դամբարանները և գրատուն-գրադարանը: Եկեղեցին հարուստ է նաև խաչքարերով: Հաղպատավանքում է գտնվում Ս.Ամենափրկիչ խաչքարը, եզակին, որի վրա Հիսուսը խաչված է:

Վանքից մի քիչ հյուսիս կառուցված է Միլը. աղբյուր, որը աչքի է ընկնում իր մեծությամբ ու հզորությամբ: Այն կառուցվել է 1258 թ.-ին և և բոլորին շլացնում է իր կամարակապ սյուներով: Այսպիսի կառույց երեքն են` Հաղպատում, Սանահինում և Անիում:

Եթե մի պահ մտովի թերթես Հաղպատի պատմությունը, կնկատես,որ Հաղպատավանքը հաղպատցու համար շատ կարևոր է եղել: Հաղպատցին քանիցս ապավինել է վանքին, երբ թշնամին շուրջբոլորը ահ ու սարսափ էր տարածում: Ներկայումս, սակայն, երբեմնի հզոր պարիսպներից միայն հիմքերն են մնացել:

Երբ կուտակվում են ամպերը` փոթորիկ սպառնալով, վանքը մռայլվում է ու խորհրդավոր վեհությամբ մաքառում ահեղ տարերքի դեմ: Այդ պահին ես հիշում եմ հայ ժողովրդի ճակատագիրը ու հասկանում, որ վանքերն ու բերդերն էլ ազգի ճակատագիրն ունեն, բայց երկուսն էլ դեռ գոյատևում են:

Հիմա երևի լռեմ, խոսքերն այլևս անկարող են նկարագրել խաչազարդ խոյակներն ու քիվերը:

Զը՜նգ, զը՜նգ, զը՜նգ … Երեկոյան ժամերգություն է: Իջնում է մթնշաղն ու վանքը նիրհում է շարականների ելևէջների տակ:

Advertisements

1 Comment

  1. Լորետա says:

    Ես եղել եմ Հաղպատում ու գիտեմ, թե ինչքաաաաա~ն գեղեցիկ է վանական համալիրը :Իսկ նյուրթի գեղեցիկ շարադրանքի մասին խոսելն ավելորդ է…Բացի գեղեցիկ նկարագրությունից այն պարունակում է նաև շատ հետաքրքիր տեղեկություններ:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: