Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Բուրատինոյի քիթն ու մեր դասարանի Նարեկը

Բուրատինոյի քիթն ու մեր դասարանի Նարեկը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

Ընկերուհիս երկու ստացավ նրա համար, որ իմ հետ դասարանի նորեկ աշակերտի քիթը նմանեցրել էինք Բուրատինոյի քթին:

Երկրորդ ժամն էր, մեր մոտ էլ ռուսերենի դաս էր, ու մեր դասատուն էլ սովորության համաձայն ոգևորված դաս էր հարցնում: Ինչի  ոգևորված, որովհետև ինքը ուրիշ դասատուների նման չէր. չէր սիրում նստել ու համարներով դաս հարցներ, սիրում էր աշխույժ շարժումներ անել, քայլել ամբողջ դասարանով մեկ ու հարցնել նրանց, ովքեր աչքին տարօրինակ էին երևում: Եվ այսպես ընկեր Ամիրյանը դաս էր հարցնում և հանկարծ դուռը բացվեց, ներս մտավ տնօրենն ու ինչ-որ տղա: Տնօրենը ներկայացրեց, նրան ու ասաց, որ այսուհետ սովորելու է մեր հետ: Տղային նստեցրին վերջում:

Նարեկը` այդպես էր նորեկի անունը, միջնահասակ, խոշոր աչքերով, երկար մազերով տղա էր: Նրա մազերը  երկար էին և´ դեմից, և´ հետևից ու միայն գլխի վերևի մասն էր նորմալ կտրած: Սանրվածքն իրեն բոլորովին չէր սազում, ուղղակի նորաձև լինելու համար էր կտրել: Իսկ քիթը …

Մեզ շատ հետաքրքիր էր, թե ով է մեր նոր դասընկերը ու բոլորով սկսեցինք հարցեր տալ: Բայց Ամիրյանը բարկացավ ու արգելեց մինչև դասամիջոց Նարեկի հետ խոսել:

Նարեկը առանձնապես դասարանցիների հարցերին չէր էլ պատասխանում, միայն մի քանի անգամ հարցնելուց հետո անունն ասաց: Բայց նա իրեն չէր երևակայում, ուղղակի մի տեսակ տարօրինակ դեմքի արտահայտություն էր ընդունել, ոնց որ սառած լիներ:

Դասարանը հանդարտվեց ու անցավ նորից ռուսերենի դասին, բայց ոչ` ես ու ընկերուհիս: Մեզ շատ էր հետաքրքրել մեր տարօրինակ դասընկերը: Դասն էլ անհետաքրքիր էր անցնում, մենք էլ դասը թողեցինք ու ուշադիր սկսեցինք զննել Նարեկին: Ինքն էլ կողքի շարքի վերջն էր նստել ու մենք էլ իրեն նայելու համար պիտի հետ շրջվեինք: Ամիրյանը նկատել էր ու մի քանի անգամ նկատողություն արեց: Մենք էլ շրջվեցինք ու սկսեցինք դասը լսել, բայց պարզվում է միայն ես էի դասը լսում, իսկ ընկերուհիս դեռ ուշադիր նայում էր: Հանկարծ ինձ հրեց ու ասաց.

-Նայի´, նայի՛, չես նմանեցնո՞ւմ:

-Ինչի՞ կամ ո՞ւմ պիտի նմանեցնեմ,- հարցրի ես:

-Նայի՛, քիթը ոնց որ Բուրատինոյի քիթը լինի, ինչքան նման ա Բուրատինոյին,- ասաց ընկերուհիս:

Ու ստեղ երկուսով ծիծաղից պոռթկացինք: Գլուխներս կախել էինք, բերաններս ձեռքերով փակել ու քիչ էր մնում մտնեինք սեղանի տակը: Բայց ո՞նց կլիներ, որ Ամիրյանը մեզ չնկատեր:

-Ոքտի կանգնե´ք,- բարկացավ Ամիրյանը:

Մենք կանգնեցինք, բայց մեր ծիծաղը չէր  անցնում: Չգիտեինք ոնց անեինք, որ հավաքվեինք ու չծիծաղեինք: Մի փոքր լրջանում էինք, բայց հենց նայում էինք իրար` էլի սկսում էինք ծիծաղել:

Ամիրյանի բարկությունն ու մեր ծիծաղը, ոնց որ ասում են. «Մեր ճաշը եփված մեզ էր սպասում»:

-Ուրեմն` ես բարկանա՞մ, իսկ դու ծիծաղեք, հա՞,- ասաց Ամիրյանը,- օրագրերը տվե՛ք, հիմա ես ձեզ ավելի կուրախացնեմ:

Ընկերուհիս օրագիրը տվեց, բայց ես չտվեցի: Ամիրյանը մի հատ մեծ երկու դրեց ընկերուհուս օրագրի մեջ, ընկերուհիս էլ գրիչով բռնեց ջնջեց իրա մոտ: Ամիրյանն էլ կատաղեց ու սկսեց գոռգոռալ: Լավ էր` իմ օրագիրը պլստաց ու էլ ինձ չանդրադարձավ: Ինչպես միշտ, ընկերուհիս փրկեց:

Ոչ մեկ չիմացավ, թե ինչի էինք ծիծաղում, առհասարակ, ոչ էլ Նարեկը իմացավ, որ մենք քիթը նմանեցնում էինք Բուրատինոյի քթին:

Ժամանակի ընթացքում Նարեկի հետ լավ դասընկերներ դարձանք, չնայած որ ինքը շատ չէր շփվում ոչ մեկի հետ: Ու տենց էլ մոռացանք թե´ Բուրատինոյին, և թե´ Նարեկի քիթը:

 


2 Comments

  1. Gayane says:

    Arpin jan moracel es nshel,vor ayd 2 stanaluc heto na indz kanchec das patmelu.Es el gnaci u et jnjac 2-i koxqin mi sirun 5 staca.U na indz amotanq tvec,Bayc es aynqan barkacac ei ayd pahin,vor chzgaci te inch areci,vorovhetev aydqan erexaneric miayn indz tesav,qani vor es usucchi erexa ei.Uzum em avelacnel mez ch&anacoxneri hamar vor menq ays ast&an jrik chenq exel,mer gnahatakanner@ ev varq@ misht gerazanc en exel. 🙂 😉

    Like

  2. Arpine says:

    Հա ճիշտ ես Գայ ջան, ես մոռացել էի,բայց դե դու էլ ինչպես միշտ շատ լավ պատասխանեցիր:Վերջում շատ ճիշտ նշեցիր 🙂

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: