Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Ժամանակի մեքենա եմ ուզում, որ ինձ հետ տանի

Ժամանակի մեքենա եմ ուզում, որ ինձ հետ տանի

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Կարոտել եմ քեզ, մանկությու´ն իմ, կարոտել եմ քո կախարդական աշխարհը…

Երանի՜ ժամանակի մեքենա լիներ, և ես հետ վերադարձնեի մանկությանս օրերս: Օրեր, որոնք հագեցած էին հայկական հեքիաթների և էպոսի բոլոր հերոսներով, շատ-շատ ծաղիկներով ու բարի-բարի կենդանիներով…

Մանկությունս հիմնականում անցել է տատիկիս ու պապիկիս հետ: Դեռ երեք տարեկանից ես կարող էի պատմել էպոսը, քանի որ տատս այնքան էր պատմել էպոսը, որ անգիր գիտեի: Նա Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի էր ու այնպես համոզիչ էր ներկայացրել, որ ես իսկապես հավատացել էի, թե փոքր Մհերը փակված է ժայռում: Անընդհատ ստուգում էի, թե երբ պիտի ցորենը մասուրի չափ դառնա, իսկ գարին` ընկույզի, շատ էի ուզում, որ Մհերը դուրս գա:

Պապս պատմության ուսուցիչ էր: Նա ինձ պատմել էր մեր պատմությունը հեքիաթի տեսքով: Մի պատմվածք էլ կար, որ միշտ պատմում էր. «Գելը»: Երբ ես սկսում էի վախենալ, պինդ կպչում էի պապիցս, ու նա պատմվածքը փոխում էր, և բարին էր հաղթում: Նա ինձ համար հայկական հեքիաթից դուրս եկած մի բարի հսկա էր:

Պապս ինձ տանում էր դաշտ: Ես իմ փոքրիկ թաթիկներով անծայրածիր երիցուկների դաշտից մի քանի երիցուկ էի պոկում ու վազում, իսկ երբ նկատում էի, որ կորել եմ հսկա երիցուկների մեջ` լացում ու պապիկիս էի կանչում: Պապս ծիծաղելով գալիս էր, ինձ նստեցնում` ուսերին, ու մենք անցնում էինք արդեն շատ փոքր թվացող երիցուկների շարքերով:

Պա´պ, տա´տ, շնորհակալ եմ ձեզ, ես այսպիսին եմ միայն ձեր շնորհիվ, կարոտել եմ ձեզ, մանկությունս եմ կարոտել: Գիտեմ, որ հիմա էլ պահապան հրեշտակի նման իմ կողքին եք: Կապարի պես ծանրացել է հոգիս…

Երանի ժամանակի մեքենա լիներ, և ես հետ վերադարձնեի այն օրերը, երբ…

Կարոտել եմ քեզ, մանկությու´ն իմ ոսկեվառ…


1 Comment

  1. Arpine says:

    Ես էլ եմ ուզում ժամանակը ետ տանել :-): Իմ մանկությունն էլ է տատիկիս ու պապիկիս հետ անցել, որի համար շատ ուրախ եմ ու շատ եմ սիրում նրանց:Ինչ լավ է, որ դու կապված ես եղել նրանց հետ, բայց գիտես հիմա կան շատ հիմարներ,ովքեր չեն սիրում իրենց տատիկներին կամ պապիկներին ինչ-ինչ պատճառներով: Ես ուղղակի իրանց կասեի, որ շատ սիրեք նրանց, որովհետև հետո հաստատ փոշմանելու եք, որ չեք գնահատել նրանց կենդանի տեսնելու հաճույքը

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: