Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Հաշմանդամ երեխաները ևս ունեն կրթության իրավունք

Հաշմանդամ երեխաները ևս ունեն կրթության իրավունք

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Արամը կակազելով էր խոսում: Խոսքային խանգարումներ առաջացել էին վախենալուց. մի անգամ  գիշերը գողեր էին մտել նրանց տուն: Կակազելու պատճառով անգամ մեկ տարի ուշ էր դպրոց գնացել. ծնողները հույս ունեին, որ խոսքը մինչ այդ շտկված կլինի: Բայց ապարդյուն. Արամի խոսքը կարգավորվեց միայն պատանեկան տարիքում, երբ արդեն դպրոցն ավարտում էր:

Դասընկերները նրան սկզբում հարցնում էին, թե ինչու է այդպես խոսում, հետո իմանալով պատճառը` այլևս դադարում էին հարցնել:

Ուսուցիչները համբերատար սպասում էին, մինչ Արամը կակազելով իր միտքը կարտահայտի կամ կկարդա: Միայն երգեցողության ուսուցիչն էր, որ կարծես մոռանում էր Արամի խոսքային խանգարման մասին: «Դեբիլ, ռիթմի հետ հասցրու` սա~գե~րը~»,- գոռում էր նա և ապտակում տղային, երբ Արամը չէր կարողանում հասցնել երգը:

Երեխաները սարսափած քարանում էին նստարանին, երբեմն էլ մեկը մյուսին հարցնում. «Ուսուցիչը չգիտի, որ Արամը կակազում  է, մեղք է, որ ծեծում է»:

Այս իրավիճակում խախտվում  է Արամի միանգամից երկու իրավունքներ. նախ ուսուցիչը բռնություն է գործում երեխայի նկատմամբ, ինչը հանցագործություն է և օրենքով պատժելի արարք:  Բացի այդ` խախտվում է նաև մտավոր կամ ֆիզիկական արատ ունեցող երեխայի իրավունքները: Օրենքը սահմանում է, որ այսպիսի երեխաներին երաշխավորվում է անվճար մասնագիտացված բժշկական, արատաբանական և հոգեբանական օգնություն, իր հնարավորություններին համապատասխան կրթություն ստանալու իրավունք: Պետք է ապահովվի լիարժեք կյանք երեխայի համար` նպաստելով նրա ինքնավստահության ամրապնդմանը, դյուրացնելով նրա մասնակցությունը հասարարկական կյանքին:

Տվյալ պարագայում Արամի ծնողները նախընտրել էին որդուն տալ հանրակրթական և ոչ թե  հատուկ մասնագիտացված դպրոց(օրենքը նման հնարավորություն սահմանում է): Ուսուցիչները պետք է մանկավարժական մոտեցում դրսևորեն և նպաստեն ինչ-ինչ խնդիրներ ունեցող երեխաների ինտեգրմանը հասարակությունում, ոչ թե նրանց տարբերակեն և նվաստացնեն:

Հանրակրթական դպրոցներում այժմ իրականացվում է ներառական կրթություն, որտեղ հաշմանդամ երեխաները բոլորին հավասար կրթություն ստանալու հնարավորություն ունեն: 2010թ. տվյալներով Հայաստանում գործում է 49 ներառական դպրոց, որտեղ սովորում է շուրջ 1000 երեխա: Հայաստանում, սակայն,  ապրում է 8 հազար հաշմանդամ երեխա:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: