Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Քննությունները ու իմ տպավորությունները

Քննությունները ու իմ տպավորությունները

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Այս տարի ավարտեցինք դպրոցը: Ու ես լավ ու վատ տպավորություններ ունեմ դպրոցից:

Քննություն պետք է հանձնեինք վեց առարկաներից: Առաջինը ֆիզկուլտուրան էր, որից շատ էի վախենում, բայց լավ հանձնեցի: Հետո արդեն սկսվեց գրավոր քննությունները: Գրավորների ժամանակ միշտ ուսուցիչների հսկողության տակ էինք: Արդեն երկու քննություն բարեհաջող հանձնել էինք:

Հերթական քննությունն էր. դրսում կանգնած էինք, երբ եկավ մեր դասղեկը, դասընկերուհիներիցս երկուսին կանչեց և բարձր գոռալով ասաց. «քննություններից կզրկեմ»:

Նա այդ ամենը ասաց միայն նրա համար, որ նրանց մազերը մի փոքր անկանոն էին հավաքված: Ավելի կոնկրետ հավաքված էր, ուղղակի մի երկու մազ դուրս էր թռած պոչից:  Դասընկերուհիներս հուզված փորձեցին հավաքել իրենց մազերը: Սակայն կային աշակերտուհիներ, որոնց մազերը ավելի վատ վիճակում էր գտնվում: Բայց նրանց չնկատեց կամ էլ չուզեց նկատել:

Հետո նորից քննության էինք: Այս անգամ պատրաստվում էինք մաթեմատիկայի քննությանը: Դե մաթեմատիկայից բոլոր աշակերտները չէ, որ ուժեղ են: Ճիշտն ասած, ես էլ մաթեմատիկա այդքան լավ չգիտեմ ու չեմ էլ սիրում: Սկզբում բոլորս աշխատում էինք կամ փորձում էինք աշխատել, բայց վերջում դժվարանում էինք և փորձում էինք օգնել միմյանց: Այդ խնդրին լուծում տալու համար մենք պատասխանները նկարում էինք հեռախոսներով և փոխանցում էինք իրար: Այդ ամենը այնքան հետաքրքիր էր, որ մենք մոռացել էինք ուսուցիչների մասին: Մենք փորձում էինք ամեն ինչ անել աննկատ, որովհետև, եթե ուսուցիչները նկատեին` այս անգամ հաստատ կզրկվեինք քննություններից:

Չնայած այդ բոլորին` քննություններն անցան շատ հետաքրքիր:


1 Comment

  1. GVE says:

    HAAAAAAAAAAA SHAT LAVNER KYANQUM CHEM MORANA ET JAMER@@

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: