Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Կլորներ, ալիքներ, երկինք, սլաքներ. ի՞նչ են պատմում մեր մասին խզբզոցները

Կլորներ, ալիքներ, երկինք, սլաքներ. ի՞նչ են պատմում մեր մասին խզբզոցները

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

Հայոց լեզվի անհետաքրքիր դասին Վահեն, նստած ամենահետևի նստարանին, ինչ-որ բան էր մեխանիկորեն խզբզում տետրի վերջին էջին։ Ստացվող նախշերը արդեն սովորական էին, հաճախ կրկնվող ու միայն իրեն բնորոշ։ Դրանք միշտ հայտնվում էին թղթերի վրա ձանձրույթի պահին։

Ձանձրալի դասի, երկարաձգված հեռախոսային խոսակցության կամ կոնֆերանսի ժամանակ, որից չես կարող գնալ կամ ասել այն, ինչ իրականում մտածում ես, երբ հույզերդ և շարժումներդ սահմանափակված են, հաճախ սկսում ես նկարել ձեռքի տակ եղած թղթի կտորների վրա։ Խզբզոցներ անելու համար հատուկ հմտություն չի պահանջվում, դա մենք անում ենք ինքնաբուխ:

Խզբզոցները օգնում են մեզ արտահայտել մեր հույզերը, հանգստանալ և կենտրոնանալ։ 

Երկրաչափական պատկերներ, կլորներ, լաբիրինթոսներ, սուր-սուր ծայրեր ունեցող նախշեր, քառակուսիներ, ոլոր-մոլոր և զուգահեռ գծեր։ Որպես կանոն դրանք պարզ, բնորոշ նշաններ են։ Ֆրանսիացի հոգեվերլուծող Ժան-Տրիստան Բերնարը վարկած է առաջ քաշել, համաձայն որի մարդու խզբզոցները վեր են հանում չգիտակցվող ասոցիատիվ կապերը տարածական պատկերների և մեր մղումների, ցանկությունների միջև (այդպիսով մենք անուղղակիորեն իրականացնում, արտահայտում ենք մեր ձգտումները)։ Հենց այդ պատճառով է այդ զբաղմունքը հանդարտեցնում մեզ։

Այդ խզբզոցները կարելի է վերծանել: Ամեն մի պատկեր ունի իր մոտավոր իմաստը, ըստ որի մենք կարող ենք վերլուծել նկարողի մտքերը և զգացմունքները, աշխարհընկալումը, բնավորությունը և տրամադրությունը։

Աստղիկներ – խոսում են ուշադրության կենտրոնում լինելու, սիրված և ըդնունված լինելու ցանկության մասին։

 

Ծառեր – համարվում են ներքին ուժի և կենսասիրության արտացոլումը, սակայն բարալիկ և կիսաչորացած ծառիկի նկարը խոսում է շփոթված և ուժաթափ ներաշխարհի մասին, իսկ հզոր սաղարթաշատ կաղնին վկայում է էներգիայի և եռանդի առկայության մասին։

Աստիճանը – նշանակում է անվստահություն և լարվածություն, իսկ զիգզագը, որը նման է սղոցի ատամների` ագրեսիա է արտահայտում, որը կարող է լինել ինչպես դրական (պայքարելու, ինչ-որ բան հաղթահարելու փափագ, այնպես էլ քայքայիչ)։

Եթե ձեռքը գծմծում է երկինք, արև, ամպեր, ապա միանշանակ նա լավատես է, կենսախինդ և լի էներգիայով։

Ցանց, խիտ անանցանելի գծեր – սրանք արգելքի զգացողության նշան են՝ մի դեպքում՝ մարդ զգում է այդ արգելքը, նեղվում, իսկ մյուս դեպքում՝ ուզում է արգելափակվի, հեռանա որևիցե բանից։ Երկու դեպքում էլ առկա է ներքին խնդիր։

Սլաքներ – ըստ դրա ուղղության կարելի է որոշել, թե ինչ կողմնորոշում ունի նկարողը։ Վերև ուղղված սլաքը ցույց է տալիս կողմնորոշում դեպի այլ մարդիկ, ներքև՝ դեպի սեփական անձը, ձախ՝ դեպի անցյալ, և աջ՝ դեպի ապագա։ Սա կապ չունի էգոիզմի-ալտրուիզմի կամ երազկոտության-իրատեսության հետ, այլ իրավիճակային ցուցանիշ է և կապված է կյանքի փուլից.մարդ ինքնավերլուծությամբ է զբաղվում, պլանավորում է ապագան, երազում է, պատրաստ է և ձգտում է հասարակական օգուտ բերել։

Սրտիկներ – կարծում եմ՝ արդեն պարզ է 🙂 Սակայն անպայման չէ, որ խոսքը գնա սիրահարվածության մասին, նույնքան հավաստի է աշխարհի հանդեպ սիրո, երջանկության, հույզերի լիության մասին ենթադրությունը։

Լաբիրինթ – նշանակում է կյանքի ուղու որոնումներ, ներդաշնակության փնտրտուք։ Եթե գծերը թեքված են դեպի աջ, դուք ձգտում եք լինել առավել բաց, իսկ եթե դրանք ձախ են ուղղված, ապա դուք բավական զգույշ եք։ Անվերջ լաբիրինթոսները կամ պարույրները հնարավոր է վկայում են, որ դուք բավական ժամանակ չունեք խորհելու այն մասին, թե ինչ եք դուք իրականում ուզում։

Մարդուկներ – ամենայն հավանականությամբ՝ դուք տհաճ իրավիճակում եք, որից երազում եք լավ ելք գտնել (անգամ այն դեպքում, երբ նկարի ընդհանուր տեսքը ուրախ է)։ Մարդիկ հիմնականում մարդուկ են նկարում այն դեպքերում, երբ արժեր հստակ «ոչ» ասել։ Այնպես որ հիշեք այս ահազանգը և շուտ հրաժարվեք, քանի դեռ ուշ չի։

Կլորներ, ալիքավոր գծեր – այն հանգամանքի նշանն են, որ նկարողին ներկա դրությամբ չեն հետաքրքրում այլ մարդկանց խնդիրները, նա կենտրոնացած է իր վրա, միգուցե ճգնաժամի մեջ է գտնվում կամ պետք է կարևոր որոշում կայացնի։ Ամեն դեպքում նա ներփակված է իր մեջ և ապահովության կարիք ունի։ Եթե կլորները հատվում են, դա կարող է ինչ-որ բանին մասնակցելու, միանալու ցանկության արտահայտում լինի։

Բոլոր այս իմաստները մոտավոր են և հարաբերական, քանի որ ամեն մարդու համար յուրաքանչյուր նշան կարող է յուրահատուկ իմաստ ունենալ։

Advertisements

3 Comments

  1. Արմինե ջան, շատ լավն էին խզբզոցների վերլուծություններն ու պատկերները` բազմատեսակ, բայց ես իմը խզբզոցն այնտեղ չտեսա :), չնայած ամբողջ օրը խզբզում եմ 🙂

    Like

    • tanama says:

      Հա՜, ես էլ տենց սովորություն ունեմ 🙂 ու իմ խզբզոցների մեկնաբանությունն էլ չկա այստեղ։ Սրանք ամենից տարածված նկարիկներն են, այդ պատճառով եմ ընտրել։
      Բայց նկարների վերլուծությունը շա՜տ ուրիշ հետաքրքիր կողմեր ունի, հաշվի են առնվում՝ մեծություն, պրոպորցիաներ, տեղը թղթի վրա, գրիչը սխմելու ուժը, որոնց իմաստը նախընտրելի է, որ վերլուծվողները չիմանան, որպեսզի ենթագիտակցորեն «չկեղծեն» նկարները 🙂 Դրա համար էլ չեմ գրել դրանց մասին։
      Բայց այս ամենը էլի հարաբերական է ու անհատական, ամեն նշան յուրաքանչյուրի համար կարող է ուրույն իմաստ ունենալ։

      Like

  2. Գ says:

    Եթե հնարավոր է, սա դիտիր և դիր քո սայտի վրա էլ, մերսի

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: