Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Ճամբա՞ր, թե՞ հիասթափություն

Ճամբա՞ր, թե՞ հիասթափություն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

Հուլիս ամիսն էր, և ես որոշեցի գնալ բակային ճամբար:  Շատ ուրախ էի, որովհետև պարապ չէի մնա, և ժամանակս շատ հետաքրքիր կանցներ:

Ես շատ ընկերասեր եմ, և եթե նույնիսկ ընկնեի այնպիսի միջավայր, որ բոլորը անծանոթ լինեին, միևնույն է` ես կկարողանայի նրանց հետ լեզու գտնել:

Ճամբարում տեսա իմ ընկերներին և շատ ուրախ էի: Բայց ուրախ էի սկզբում, իսկ մի քիչ անց, երբ անցանք խաղերի, շատ վատ դեպք պատահեց…

Տղաներից մի քանիսը այդ ընթացքում կռվել էին, և դա թեթև կռիվ չէր: Շատ լուրջ դեպք էր պատահել:

Նրանք թեթև վիճել էին, և այդ վեճը գնալով թեժացել էր: Նրանցից մեկը դանակով հարվածել էր մյուսին: Նրանք մենակ չէին եղել. կռվի ժամանակ ներկա էին եղել ընկերները: Նրանք աշխատել էին բաժանել տղաներին, սակայն ապարդյուն. նրանցից մեկը վիրավորվել էր:

Ականատես լինելով այդ ամենին` իմ մեջ հիասթափություն առաջացավ: Եվ դրա ամենամեծ մեղավորը ոչ թե այդ տղաներն էին, այլ ճամբարում աշխատող  ջոկատավարները, որոնց անուշադրության պատճառով եղավ այդ դեպքը:

Նրանք ավելի լավ գործ ունեին: Ինչու՞ զբաղվել երեխաների հետ, երբ կարելի էր նստել սուրճի սեղանի շուրջ և բամբասել: Ես այդպես էի մտածում, որովհետև նրանցից ոչ ոք մեր հետ չզբաղվեց:

Երբ եկա տուն` մերոնց պատմեցի այդ մասին: Նրանք էլ մտահոգվեցին ինձ համար, որովհետև այդպիսի վատ բան կարող էր պատահել հենց իմ հետ:

Չնայած,  որ շատ էի ուզում դուրս գալ ճամբարից ու շատ էի մտածում կատարվածի մասին, բայց վերջում եկա այն եզրակացության, որ դեռևս պետք է շարունակեմ հաճախել ճամբար:

Գնացի, բայց մեջս վախ կար…

Եկավ նորից խաղալու ժամը, և ես մոռանալով այդ ամենը` անցա խաղերին: Մենք աղջիկներով պարան էինք խաղում, և քիչ անց լսվեց մի փոքրիկի ձայն: Մենք դադարեցրինք խաղը և գնացինք այնտեղ, որտեղից լսվեց ձայնը: Տեսանք, որ մի ջոկատավարի պատճառով մի փոքրիկ աղջնակի մատիկը մնացել էր դռան տակ:

Եվ հարցը նրանում էր, որ ջոկատավարը մեղադրում էր այդ փոքրիկին: Նա արդարանում էր, որ ինքը մեղք չունի. որ աղջիկը վազելով եկել է, և ինքը նրան չնկատելով` դուռը փակել է  հետևից: Փոքրիկ աղջիկը բարձր լաց էր լինում: Սակայն նա չէր կարողանում պաշտպանել իրեն, և  ասում էր, որ եթե ջոկատավարը ուշադիր լիներ, նրա մատիկը չէր մնա դռան տակ:

Ես հավատում եմ այդ փոքրիկին, որովհետև դեպքին ականատես էին եղել երկու աղջիկներ: Նրանք այդ ժամանակ շախմատ խաղալիս են եղել և տեսել են, թե  ինչպես ջոկատավարը շատ կատաղած ձևով դուռը շրխկացրել էր  իր հետևից, առանց շուրջը նայելու: Եվ մեկն էլ այն, որ անցած օրը նրանց անուշադրության պատճառով վիրավորվեց այն տղան:

Եկա տուն և  մտածում էի այդ մասին: Ես չէի ուզում իմ ժամանակը անց կացնել մի այնպիսի միջավայրում, որտեղ ամեն օր մի դեպք է պատահում:

Ես շատ հիասթափվեցի ու որոշեցի դուրս գալ ճամբարից: Եվ այդպես էլ արեցի:

 

 

 

 

 

Advertisements

2 Comments

  1. Արև ջան, հիմա այնքան շատ են լինում նման անկազմակերպ միջոցառումներ:Հարկ է ավելի կաղմակերպված գործել:

    Like

  2. Արևկա says:

    Շատ ճիշտ ես, բայց ցավոք այդպես չէ:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: