Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Գուգլը Դպրոցական բլոգին շնորհել է PR5

Գուգլը Դպրոցական բլոգին շնորհել է PR5

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Սիրելի դպրոցականներ, ուզում եմ մեզ բոլորիս շնորհավորել, քանի որ Google-ը մեր բլոգին շնորհել է հանրաճանաչության 5 գործակից: Դա նշանակում է, որ Google-ը բարձր է գնահատել մեր բլոգի գործունեությունը, ինչն էլ նշանակում է, որ Դպրոցական բլոգը արդյունավետ է աշխատում: Նախկինում մեր հանրաճանաչության գործակիցը եղել է 0: Միանգամից 5 գործակից շնորհելը աննախադեպ ցուցանիշ է մեր բլոգի համար:

Ի՞նչ է հանրաճանաչության ցուցանիշը: Տերմինը կոչվում է PageRank:  Դա մի ցուցանիշ է, որը շնորհում է  Google-ը բոլոր կայքերին ու բլոգներին` հաշվի առնելով այդ ռեսուրսների տարբեր հատկանիշներ:  Եթե դպրոցականներ կան, որ չգիտեն ինչ է Google-ը, ուրեմն դա աշխարհի ամենամեծ ու հայտնի որոնողական համակարգն է, որը պատկանում է  Google կորպորացիային: Այս համակարգով կարելի է որոնել բազմապիսի ինֆորմացիա, նկարներ, գտնել քեզ հետաքրքրող աղբյուրներ և այլն` որոնողական տողում գրելով այնպիսի բառեր, որոնք ձեր կարծիքով կբերեն ձեր պետք եկող ինֆորմացիայի աղբյուրին: 

Google-ը քանի որ «չափչփում» է համաշխարհային համացանցի սարդոստայնում գտնվող բոլոր «ծակուծուկերը», հետևաբար ինքը` լինելով այստեղ, այնտեղ և ամենուր, մշակել է որոշակի գնահատման համակարգ, և այսպես ասած «գնահատականներ է նշանակում» այս կամ այն կայքին` կախված նրանից, թե ինչքանով օգտակար ինֆորմացիա կա այդ կայքում, ինչ պարբերությամբ է այդ կայքը թարմացվում, ինչքանով է տեսանելի որոնողի համար` որոնման արդյունքներում առաջնային տեղ գրավելու և բազմապիսի այլ որակների համար: Այդ գնահատականը կոչվում է  PageRank, կրճատ` PR, հայերեն թարգմանությունը` հանրաճանաչության գործակից: Բարձր PageRank ունենալը որոնողական համակարգում ապահովում է որոնման արդյունքների առաջին հորիզոնականում հայտնվելու հավանականություն, որն էլ նշանակում է, որ այդ աղբյուրն ավելի տեսանելի է որոնողի համար: Բարձր PageRank-ը նաև հեղինակության հարց է, այսպես ասած` «պրեստիժի» 🙂

Ուզում եմ ավելացնել նաև PR5 գործակից ունենալը  հպարտանալու առիթ է մեր ամբողջ խմբի համար, քանի որ հանրաճանաչության այդպիսի գործակից ունեն հայաստանյան ոչ բոլոր լրատվամիջոցները, որտեղ լրագրողական խումբ է աշխատում: Դա շատ բարձր ցուցանիշ է էլեկտրոնային ոլորտի դաշտի մեջ, քանի որ Հայաստանում ամենաբարձր ցուցանիշը PR7-ն է, որը շնորհվել է ընդամենը 6 կայքի:

Ուզում եմ կրկին շնորհավորել «Դպրոցական բլոգ» խմբին, քանի որ սա բոլորիս համատեղ աշխատանքի արդյունքն է:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: