Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Բառարան » Քրքում, քմայք, օրոցկան, ֆլանել, սնար, սնդուս

Քրքում, քմայք, օրոցկան, ֆլանել, սնար, սնդուս

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,585 կտտոց

Քրքում

Քրքումը հիրիկազգիների ընտանիքին պատկանող սոխուկավոր ցածր բույս է, որը ծաղկում է վաղ գարնանը, ունի խայտաբղետ ծաղիկներ, լատիներեն անվանումը` crocus: Փոխաբերական իմաստով քրքումը գործածվում է  քնքուշ, նուրբ իմաստով. քրքում կույսեր, վարդ կույսեր:

Քրքրում  նշանակում է նաև դեղնած, դժգույն, «Շատ եմ տեսել կտրիճներ, որ կռվի եռ միջոցին դեղնել, քրքում են դարձել», Դերենիկ Դեմիրճյան

Քրքմօղի– քրքումից պատրաստված օղի

Քմայք, քմահաճույք

Քմահաճույք  նշանակում է տրամադրությունից կախված անկայուն կամք, անցողական ճաշակ (կապրիզ), հոմանիշը` քմայք

Քմահաճ– իր քմահաճույքով վարվող(կապրիզնի), հոմանիշը` քմայքոտ

Օրոցկան

Օրոցկան– օրորոցի մանկիկ ունեցող կին, «Այսօր բոլոր կանայք պետք է գնան քաղհանի, բայց օրոցկաններից»

Օրորոցախազը տղայի և աղջկա օրորոցների վրա քաշած խազն էր որպես նշան այն բանի, որ նրանց իրար հետ ամուսնացնելու են:

Ֆլանել

ֆլանել– բրդե կամ բամբակե նոսր գործվածք

ֆլանելե– ֆլանելից պատրաստված

Սնար

Սնար– մահճակալի այն մասը, որտեղ գտնվում է պառկած մարդու գլուխը,  «Այս լուսանկարը փակցրու քո սնարին», Նաիրի Զարյան

Սնդուս

Սնդուս– ողորկ ու փայլուն  երես ունեցող որև գործվածք, օրինակ` կերպաս, ատլաս

Սնդուսե– սնդուսից պատրաստված, «Սնդուսե սահուն մուճակներ ագուցած էին ոտները», Միսաք Մեծարենց

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: