Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Պոնտացի Պիղատոսն ու 2000 դրամ հոնորարը

Պոնտացի Պիղատոսն ու 2000 դրամ հոնորարը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,839 կտտոց

Գիշերվա ժամը երեքն անց էր, բայց Սոնան դեռ գրում էր, ջնջում, պոկում` թերթերը, ճմրթում ու նետում արդեն լցված աղբարկղը, հետո էլի գրում էր ու նորից գրում: Նա գրում էր Հրեաստանի հինգերորդ կուսակալ Պոնտացի Պիղատոսի մասին…

Այդ գիշեր նա որոշել էր ավարտել իր պատմվածքը և հանձնել խմբագրություն: Հույս ուներ, որ գոնե մի 2000 դրամ հոնորար կտան: Սոնան երկար թարթիչներով ու շագանակագույն խոշոր աչքերն ուղղեց դեպի սենյակի մութ անկյունը, որտեղից խոր հառաչ լսվեց:

Սոնան մոտեցավ հորը, խնամքով ծածկեց նրան և հանկարծ սոսկաց. հայրը ջերմություն ուներ: Նա խղճաց հորը. խեղճ մարդն աշխատում է թե՛ցերեկը, և թե´գիշերը, բայց ծայրը ծայրին չէր հասցնում: Տանտերը մի կողմից էր վարձն ուզում, ջուրը մի կողմից են անջատել, իսկ հոր երկու ամսվա աշխատավարձը գյուղ են ուղարկել, որպեսզի հիվանդ պապիկին ստուգման տանեն: Երեկ էլ մայրն էր զանգել ու ասաց, որ կովերից մեկին գայլը կերել է: Ահա, թե ինչու էր Սոնայի համար այդքան կարևոր այդ 2000 դրամ հոնորարը:

Սոնան երկար ու սև մազեր ուներ, որոնք իր հպարտությունն էին: Նա ապրում էր գյուղում, դպրոցում լավ էր սովորում, որն ավարտելով` ընդունվեց Երևանի պետական համալսարան` անվճար բաժին:

….ահա այսպես պատասխանեց Հրեաստանի հինգերորդ կուսակալ Պոնտացի Պիղատոսը և արնագույն աստառով թիկնոցն ուսերին գցելով` հեռացավ…

Սոնան չէր զգացել, թե ինչպես էր քնել:

Երբ առավոտյան արթնացավ, հայրն արդեն գնացել էր: Սոնան սեղանի վրա նկատեց հոր թողած երկտողը, որտեղ գրել էր, թե այդ օրը աշխատավարձ է ստանալու, և տանտիրոջը կտա վարձը, իսկ Սոնան իր մոտ եղած գումարով թող ջրի վարձը փակի: Նա շատ ուրախացավ և վերցնելով իր պատմվածքը` շտապեց խմբագրություն:

Անցան օրեր, բայց իր պատմվածքն այդպես էլ չհրատարակվեց: Սոնան մի օր հարցրեց խմբագրին, իսկ նա պատճառաբանեց, որ աղջիկն իր պատմվածքում շատ է խստազանել Հիսուսին ու չափից շատ դրականացրել Պիղատոսին:

Աղջիկը հուսահատված էր. չէ՞ որ նա ունի իր մտքերն ազատ արտահայտելու իրավունք: Բայց… լավ…  թքած 2000 դրամ հոնորարի վրա. հայրն աշխատավարձ է ստացել, պապիկն արդեն լավ է, իսկ իրենց մյուս կովը` Շեկոն հորթուկ է ունեցել:

Advertisements

1 Comment

  1. […] Պոնտացի Պիղատոսն ու 2000 դրամ հոնորարը, Օվսաննա Իսրայելյան, Լոռվա մարզ, Հաղպատ […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: