Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Ալավերդու պղնձաձուլարանը Լոռվա թիվ մեկ թշնամին է

Ալավերդու պղնձաձուլարանը Լոռվա թիվ մեկ թշնամին է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

Ալավերդու պղնձաձուլարանի ծխնելույզի ծուխը տարածվում է Լոռվա ձորով մեկ` թունավորելելով շրջակա միջավայրը

Եթե պատահում է, որ առաջին դասաժամին ֆիզկուլտուրա ենք ունենում, չենք կարողանում վազել, որովհետև առավոտները Ալավերդու պղնձաձուլարանի ծուխը` քաղաքից տարածվելով, հասնում է մեր գյուղ: Առավոտներն այն ավելի ուժեղ է զգացվում, և մենք շնչահեղձ ենք լինում:

Լոռին հեռվից երկրային դրախտի է նման, առանձնակի չքնաղ է Լոռու ձորը, բայց խորանալով հանդիպում ես միայն խեղդվող բնության: ՈՒ մինչ Լոռվա ձորում դեռևս պահպանված կուսական բնության մնացորդները պայքարում են աղետի դեմ, մարդը շարունակում է իր տնտեսական գործունեությունը, մոռանալով, որ վնասում է ոչ միայն բնությունը, այլև հենց իրեն`մարդուն: Փոքր-ինչ զարմանալի է, որ մարդը` եսասեր լինելով, գոնե իր մասին չի մտածում:

Լոռվա ձոր կոչված տարածքի թշնամիներն են Ալավերդու պղնձաձուլական գործարանը և Թեղուտ-Ախթալա-Շնող գծի պղնձի հանքը:

Սկսենք պղնձի արդյունահանումից, որը ստեղծում է լուրջ խնդիրներ: Նախ, արդյունահանման համար կատարվում են մեծ թվով անտառահատումներ, ոչնչացվում են գյուղատնտեսական հողահանդակներ: Բացված հանքն սկսում է ճառագայթել, որը առաջացնում է մարդկանց և կենդանիների բացասական մուտացիաներ: Սարսափելին այն է, որ այդ մուտացիաները փոխանցվում են սերունդից սերունդ: Արդյունահանումը կատարելուց հետո հանքը չի փակվում, ծառեր չեն տնկվում: Այս մասին մենք շատ ենք զրուցել մեր աշխարհագրության դասաժամին:

Տեղափոխվենք Ալավերդի: Ալավերդիում արդեն Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատից ստացված պղնձից պատրաստում է գլանվածք: Ալավերդու պղնձաձուլական գործարանը հումք է ստանում նաև ԼՂՀ-ի Դրմբոնի հանքավայրից: Տարվա մեջ 365 օր և օրվա մեջ 24 ժամ պղնձաձուլարանը մթնոլորտ է նետում ածխաթթու և շմոլ գազեր: Շմոլ գազը չափազանց վտանգավոր գազ է, պակաս վտանգավոր չէ նաև ածխաթթու գազը: Սրանք առաջացնում են ջերմոցային երևույթ և քայքայում են օզոնի շերտը:

Սա Ախթալայում գտնվող բաց հանք է, որը գործարկելուց հետո չեն փակել

Պղինձ ստանալու համար օգտագործվող պղնձի սուլֆիդի արգասիքում ստացվում է նաև ծծումբ: ԽՍՀՄ տարիներին պղնձաձուլարանին կից գործել է քիմիական կոմբինատ, որը օգտագործելով ծծումբը  և մնացած արտանետումները, որոշ չափով ձերբազատում էր շրջակա միջավայրը շատ աղտոտվելուց: Այժմ  քիմիական գործարանը չի աշխատում` մթնոլորտ թողնելով վնասակար գազերը, իսկ մյուս արգասիքները` լցնելով Դեբեդ գետը: Վիճակը շատ ծանր է. պղնձաձուլարանի ծուխը տարածվում է նաև շրջակա գյուղերում:

Հաղպատի անտառներում նստած, որը Ալավերդիից բարձր է և գտնվում է մոտ 6 կմ հեռավորության վրա, տեսնում ես այդ ծուխը, որը թանձր շղարշի պես տասնյակ տարիներով վարագուրում է հորիզոնը:

Բնության թշնամիները, սակայն, որոշ չափով օգնում են: Օրինակ, մեր գյուղից նշածս վայրերում աշխատում են մոտ 30 մարդ, ովքեր գոհ են իրենց աշխատավարձից, աշխատանքից, իսկ քաղցկեղի և մուտացիաների մասին խոսելիս գերադասում են լռել:

Պղնձաձուլարանի սեփականատերը փորձում է հատուցել վնասը: Երեք ամիսը մեկ բաժանվում է  5-7 կգ ալյուր` ընտանիքի անդամի
հաշվարկով: Այս ամառվանից ամեն տարի պիտի կազմակերպվի բակային ճամբար 6-14 տարեկանների համար: Նախապատրաստական աշխատանքներն արդեն սկսվել են:

Մեծերն ասում են, թե ծուխը մի առավելություն ունի. այն նպաստում է դեղձենիների բերքատվության բարձրացմանը: Չգիտեմ ինչքանով է ճիշտ:

Եկե´ք փրկենք խեղդվող բնությունը: Այն մեր երկրորդ տունն  է:

Ալավերդու պղնձաձուլարանի ծխնելույզի ծուխը տարածվելով բարձրանում է լեռներով մինչև Հաղպատ և շրջակա այլ գյուղեր

Advertisements

2 Comments

  1. Varaz Syuni says:

    բնությունը da mer ARAJIN տունն է, ayl VOCH երկրորդ. U բնությունը MISHT ir vrezhy hanum e.

    Like

  2. Օվսաննա says:

    Բնությունը իրոք մեր տունն է,չեմ առարկի,բաըց նայած ում համար որ տեղում:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: