Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Պատահականությունը Անիին չօգնեց

Պատահականությունը Անիին չօգնեց

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

Դպրոցում դասերը դեռ չէին ավարտվել: Վերջին օրերն էին: Մենք բոլոր առարկաներից գրում էինք կիսամյակային աշխատանքներ:

Քիմիայի դասն էր, ու թեստային աշխատանք էինք անում:

Բոլորս սպասում էինք, որ ուսուցչուհին բաժանի թեստեը: Երբ բոլորին բաժանեց` նստեց իր աթոռին և սկսեց ինչ-որ բան գրել մատյանում:

Մենք մի քիչ աղմկում էինք, և նա թողեց իր գործը և սկսեց քայլել դասարանում ու ուշադիր հետևել,  որպեսզի մենք միմյանց չօգնեինք:

Դասարանում քար լռություն տիրեց, և մենք սուս ու փուս գրում էինք մեր աշխատանքները:

Դեռ դասը չէր ավարտվել, երբ մեր դասարանի Անին հանձնեց իր թեստը: Մենք զարմացել էինք, ուսուցչուհին նույնպես, որովհետև Անիին շատ վատ է սովորում և չէր կարող այդքան շուտ վերջացնել:

Երբ արդեն ուսուցչուհին ստուգում էր Անիի գրավորը, միանգամից դեմքին զարմանք առաջացավ: Նա Անիին կանչեց իր մոտ և զայրացած ասաց.

-Անի′, դու ո՞նց ես կարողացել այսքան լավ գրել, սա շատ դժվար թեստ էր, իսկ դու ընդամենը երկու սխալ ես արել, քս ո՞նց հասկանանք:

-Ես ոչ մի տեղից չեմ արտագրել և չգիտեի պատասխաները, ուղակի պատահական եմ նշել,- արդարացավ Անին:

Մենք հավատում էինք նրան, որովհետև նա շատ բարի էր և երբեք չէր ստում: Իսկ ուուցչուհին այդպես չէր մտածում, նա մեղադրում էր Անիին և պնդում էր, որ նա չէր կարող այդպես լավ գրել: Ուսուցչուհին մտածում էր, որ Անին հաստատ իմացել է պատասխանները:

-Այս թեստը տասնմեկերորդ դասարանի է, և ասյտեղ կան հարցեր, որը վերաբերում է ձեր դասարանին, եթե սա գրես, ես քեզ կհավատամ,- Անիին մոտենալով` ասաց ուսուցչուհին:

Անին լաց լինելով սկսեց գրել:

Մենք էլ մի քիչ մեզ վատ զգացինք և սկսեցիք Անիին պաշտպանել, բայց ապարդյուն. ուսուցչուհին նորից իր ասածն էր պնդում:

Արդեն դասը վերջանում էր, և մենք հանձնեցինք մեր թեստերը, իսկ Անին դեռ գրում էր:

Մենք միջանցքում էինք, և սպասում էինք նրան: Բայց դասի զանգը հնչեց, և մենք գնացինք ինֆորմատիկայի, իսկ Անին էլի չկար:

Մի քիչ անց նա լաց լինելով մտավ դասարան: Մենք հարցրեցինք, թե ինչպես է նա գրել, բայց նա չէր խոսում:

Իսկ երբ դասամիջոց եղավ, նա ասաց, որ այդ երկրորդ թեստը ամբողջովին սխալ է գրել, և ուսուցչուհին նրան երկուս է դրել: Նա շատ էր տխրել, մենք նույնպես, որովհետև ուսուցչուհին շատ սխալ վարվեց նրա հետ:

Երբ մենք գրում էինք թեստը, Անիի կողքին նստած է եղել Արփինեն, որը շատ լավ է սովորում, բայց Արփինեն մեզ ասաց, որ Անին իրենից չի արտագրել, որովհետև երբ ինքը գրելիս է եղել, տեսել է, թե է, թե ինչպես է Անին` առանց երկար-բարակ մտածելու, արագ-արագ պատասխանները նշում:

Նա պատահականության սկզբունքով ընտրել էր պատասխանները, և դրանք ճիշտ էին դուրս եկել: Սակայն Անին չկարողացավ ապացուցի, որ ոչ մի տեղից չի արտագրել և ոչնչում մեղավոր չէ:

Advertisements

1 Comment

  1. Armine says:

    vayyyyyyyyyyyyyyyyyy

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: