Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Մեր դպրոցի զուգարանը փայտե կմախք է

Մեր դպրոցի զուգարանը փայտե կմախք է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,524 կտտոց

Մեր դասարանի աղջիկներով չենք սիրում չորեքշաբթի օրը, որովհետև այդ օրը` չորրորդ դասին,  եկեղեցու պատմություն ունենք:

Մեզ դասավանդող ուսուցչուհին՝ ընկեր Մանուկյանը, որ միջահասակ, թուխ մաշկով, փոքր աչքերով կին է, լավ մասնագետ է ու շատ խիստ ու վա´յ նրան, ով դասին ուշ ներկայացավ:

-Ինչի՞ եք ուշանում օրիորդներ, ձե՞զ էիք ցուցադրում, մեք անհանգստանա` դրա ժամանակն էլ կգա,- սկսում է նա:

Բայց այդ ուշանալու համար պատճառ կա: Ի՞նչ ասենք. ասենք զուգարանի հերթ էի՞նք կանգնած կամ էլ այնքան հեռու է, որ չե՞նք հասցնում գալ:

Իսկ ճշմարտությունն այն է, որ մեր դպրոցի սանհանգույցը ոչ թե զուգարան է, այլ փայտե կմախք, որն էլ գտնվում է դպրոցից ահագին հեռու: Ու միթե՞ կարելի է այդ կիսաքանդ, առանց տանիքի, մոշի թփերով պատված փայտե կմախքին սանհանգույց անվանել: Սա էլ քիչ է, մեր ուսումնական շենքից շատ հեռու է, որը շատ հաճախ մեզ դժվար իրադրությունների առաջ է կանգնեցնում: Սովորաբար, երկար դասամիջոցներին սանհանգույցի մոտ աղջիկների հերթ է կուտակվում, ինչպես Մանուկյանի դասից առաջ, որովհետև դա հենց երկար դասամիջոցից առաջ է:

Իհարկե փորձում էինք չուշանալ, թեև շատերը կհամաձայնեն, որ այդքան էլ հեշտ չէր՝ տեղը հեռու, օգտվելն էլ` դժվար:  Աղջիկների՝ իրենց հերթին սպասող շարքն էլ չեմ ասում:  Իսկ ձմեռը, ազնիվ խոսք, չուշանալ չի էլ  ստացվում, մանավանդ որ անձրևն ու ձյունը լցվում է ներս, իսկ ընկեր Մանուկյանի հարցին` էլ դե արի ու պատասխանի` ամբողջ դասարանի ներկայությամբ:

Մեր եռահարկ դպրոցը վերջին տարիներին է վերանորոգվել, ամեն հարկում երկու սանհանգույց կա, բայց դրանցից օգտվում են միայն ուսուցիչները: Դպրոցում էլ մշտական ջուր չկա , և հենց այդ պատճառով էլ աշակերտները չեն օգտվում դպոցի ներսի սանհանգույցներից:

Ինձ հարց եմ տալիս. մեր նման քանի՞ սերունդներ են այս նույն զուգարանից օգտվել, ինչո՞ւ չեն մինչև հիմա վերանորոգել: Այս հարցը միշտ խնդիր է եղել մեզ համար: Իսկ մեր փայտե կմախքի վերանորոգման մասին էլ խոսք չկա:

«Դրա ժամանակն էլ կգա».  ասում են ուսուցիչները: Բայց ճիշտն ասած` արդեն ինը տարի նույն դպրոցն եմ հաճախում և միշտ այն նույն վիճակն է, մեզանից առաջ էլ` էլի նույնը:  Նման անմխիթար վիճակում է նաև տղաների զուգարանը: Ի՞նչ արած. մեզ ընդամենը երկու տարի մնաց, հաստատ կդիմանանք, բայց դեռ քանի սերունդ է այս նույն դպրոցը հաճախելու: Այս հարցը աշակերտական խորհրդի միջոցով միշտ բարձրացրել ենք, տարբեր կազմակերպությունների ենք դիմել, բայց մինչև այսօր միայն թղթի վրա է մնացել:

Advertisements

10 Comments

  1. Ruzanka says:

    Խեղճ Երեխաներ, մարդիկ իրենց դղյակները սարքելիս մի հատ էլ մեր մասին մտածեն, էլի, թեկուզ տենց բան շատ հազվադեպ կհանդիպես: Լավ, ձեզ համբերություն եմ ցանկանում, իսկապես , որ 2 տարի է մնացել:

    Like

  2. Tatev says:

    Մեր զուգարանն էլ էր նման օրի, բայց փառք աստծո արդեն վերանորոգել են

    Like

  3. Gor says:

    Իսկ դեռ վերանորոգման մասին խոսք չկա՞

    Like

  4. Tatev says:

    es patmutyun@ kardalov mer dproc@ hisheci

    Like

  5. Վերանորոգման մասին դեռ խոսք չկա

    Like

  6. […] Շարունակությունը կարդալ «Դպրոցական« բլոգում: […]

    Like

  7. […] Լիլիթը մի գրառում է արել իրենց դպրոցի կիսախարխուլ փայտե զուգարանի վիճակի մասին, որը գտնվում է դպրոցից բավական հեռու և բազմաթիվ […]

    Like

  8. […] Լիլիթը մի գրառում է արել իրենց դպրոցի կիսախարխուլ փայտե զուգարանի վիճակի մասին, որը գտնվում է դպրոցից բավական հեռու և բազմաթիվ […]

    Like

  9. […] դպրոցում առկա մի խնդրի մասին: Նա անվանեց իր գրառումը «Մեր դպրոցի զուգարանը փայտե կմախք է», ուր անկեղծորեն պատմեց, թե ինչպես է սանհանգույցի հետ […]

    Like

  10. […] դպրոցում առկա մի խնդրի մասին: Նա անվանեց իր գրառումը «Մեր դպրոցի զուգարանը փայտե կմախք է», ուր անկեղծորեն պատմեց, թե ինչպես է սանհանգույցի հետ […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: