Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Անհաջող ընտրված անունը կարելի է փոխել

Անհաջող ընտրված անունը կարելի է փոխել

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

Քարիդոնը յոթ տարեկան է, սովորում է երկրորդ դասարանում:  Սակայն նրան թե´ ընտանիքում, թե´ շրջապատում Արամ են կոչում, միայն փաստաթղթերով է նրա անունը Քարիդոն. ծնվելիս փոքրիկին կոչել են պապի անունով, սակայն այդպես էլ այդ անունով չեն դիմել: Մայրը ցանկանում էր, որ որդուն անվանակոչեին Արամ: Ու չնայած ցանկալի անունը փաստաթղթային ձևակերպում չի ստացել, երեխային  այդպես էլ կոչում էին:

Տարեսկզբին, երբ ուսուցիչները ներկա-բացակա էին անում, «Քարիդոն» անունը կարդալիս զարմացած հարցնում էին, թե դասարանում նոր աշակերտ կա, ապա լսում բացատրությունը, թե «Քարիդոնը Արամի իրական անունն է»:

Տղան հաճախ էր ծիծաղելի դրության մեջ ընկնում, հետաքրքրասեր ընկերներն էլ հարցնում էին. «Հիմա քո անունը Արա՞մ է, թե՞ Քարիդոն»: Անվան երկվությունը այնքան էր բարկացնում փոքրիկին, որ հաճախ նա կատաղած  հարձակվում էր նրանց վրա, ովքեր հիշեցնում էին նրա փաստաթղթային անվան մասին:

Ընտանեկան օրենսգիրքը նման խնդիրների համար լուծում է նախատեսում. սահմանված է հատուկ կարգ երեխայի անունը և ազգանունը փոխելու համար:

Ըստ այդմ` մինչև երեխայի տասը տարին լրանալը նրա ծնողների համատեղ դիմումի հիման վրա քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում(ԶԱԳՍ)իրականացնող մարմինները փոխում են երեխայի անունը, ինչպես նաև  նրան տրված ազգանունը մյուս ծնողի ազգանունով:

Գործընթացում ծնողներից մեկի կարծիքը հաշվի առնելը պարտադիր չէ, եթե հնարավոր չէ պարզել նրա բնակության վայրը, վերջինս զրկված է ծնողական իրավունքներից, դատարանի կողմից անգործունակ է ճանաչվել կամ էլ առանց հարգելի պատճառների խուսափում է երեխային պահելուց:

Եթե երեխայի տասը տարին արդեն լրացել է, նրա անունը կամ ազգանունը փոխելիս արդեն պարտադիր հաշվի են առնում նրա կարծիքը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: