Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Դիլիջանում սողանքներն էլ ավելի են ուժեղացել

Դիլիջանում սողանքներն էլ ավելի են ուժեղացել

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 565,060 կտտոց

Պատերն իրարից հեռանում են

Շատերը չգիտեն, որ Դիլիջանը սողանցքային գոտի է: Հիմնականում Դիլիջիանը համարվում է  առողջարանային համալիր, սակայն վերջին շրջանում սողանքներն ավելի մեծ թափ են առել ու դրա հետևանքով քանդվում են Դիլիջանի շատ կառույցներ ու շենքեր:

Վարկած կա, որ Դիլիջան քաղաքը հին ժամանակներում ևս եղել է սողանքային գոտի, հետո երկրաշարժերի պատճառով այն սկսել է ուժեղանալ և հիմա վնաս է պատճառում ներկա քաղաքին: Սակայն սողանքներին նպաստում են նաև ստորերկրյա աղբյուրների ջրերը, որոնք անընդհատ թափվելով ներծծվում են հողի մեջ. դրա հետևանքով հողն ավելի է սկսում հոսել:

Սողանքների գերին է դարձել անտառում գտնվող մի հսկա ու շքեղ շինություն, որը նվիրված էր Աղասի Խանջյանին: Սորուն հողերն իրենց հետ տարել են շինության մեծ մասը, և այն կորցրել է իր գեղեցկությունն ու նշանակությունը, ինչպես նաև սկսում են քանդվել ու ճաքճքվել այլ շենքեր:

Սորուն հողերին է զոհ գնացել նաև այն տարածքը, որտեղ գտնվում է Ռոտոնդա կառույցը: Այն ժամանակին ծառայել է որպես բացօդյա թատրոն, իսկ այժմ ունի ճարտարագիտական նշանակություն, իսկ նրա մոտ գտնվող ծառի մոտ ստեղծագործել է Եղիշե Չարենցը:

Մատինովի աղբյուրը

Քաղաքապետարանը որոշեց փրկել Ռոտոնդան և նմանատիպ կառույց ստեղծեց մեկ այլ վայրում, բայց շինարարությունից հետո պարզվեց, որ այստեղ ևս սողանքային գոտի է և վաղ թե ուշ այն ևս կնմանվի ավերակի:

Սողանքներից  փլվել է նաև Դիլիջանի կենտրոնական մասում գտնվող սրճարանը, նրա հարակից տարածքը, նույնիսկ քարեր են գլորվում վերևից, և անուշադրության դեպքում մարդիկ կարող են նրա զոհը դառնալ: Մարդիկ այդ հատվածով բավականին վախենալով ու զգուշորեն են անցնում, իսկ ճանապարհը դարձել է խորդուբորդ: Այդ քարերը նաև վնաս են հասցնում մոտակա ատամնաբուժարանին, որի պատերը նույնպես սկսել են ճաքճքել: Քաղաքի կենտրոնից մի քիչ այն կողմ, կարելի է տեսնել շինություններ, որոնց պատերը սողանքների հետևանքով առանձնացել  և առաջացրել են բավականին մեծ ճաքեր ու փլվածքներ: Այս ամենի հետ մեկտեղ, վերջին տարիներին կատարվում է մեծ շինարարություն, սակայն հիմա չկա մի այնպիսի նոր շենք, որոնց վրա ճաքեր չլինեն: Նույնիսկ ընդամենը մի քանի տարվա պատմություն ունեցող կառույցներն արդեն սկսում են փլվել: Դրա պարզ օրինակն է Մատինովի աղբյուրը, որը վերանորոգելուց անմիջապես հետո սկսեց քանդվել, իսկ տարիներ առաջ, երբ նրանից ջուր էր թափվում, հիմա այդ ջրի մեկ կաթիլը հազիվ է թափվում:

Նախկին սրճարանից մնացած ավերակներ

Այս հիմնախնդիրը բավականին գլոբալ է, և Դիլիջանի քաղաքապետարանը ի վիճակի չէ կանգնեցնել այս ամենը: Քաղաքում գտնվող բազմաթիվ բնապահպանական կազմակերպություններ փորձել են բարձրաձայնել այս խնդիրը, սակայն դրական պատասխան չեն ստացել: Եվ հիմա Դիլիջան քաղաքը թողնված է բախտի քմահաճույքին: Այն օրերից մի օր կարող է դառնալ ավերակ:

 

Advertisements

1 Comment

  1. […] կարդալ «Դպրոցական բլոգում» ՏպելԴիտվել է 2 […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: