Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Այդ օրվանից հիասթափվեցի Պիջոյանից…

Այդ օրվանից հիասթափվեցի Պիջոյանից…

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 581,183 կտտոց

Մեր դպրոցի Կարենը դասի ժամանակ խփել էր Պիջոյանին ու թռել: Դա մի էնպիսի անհավատալի պատմություն էր, որ մի շաբաթից ավել խոսվում էր դպրոցում:

Պիջոյանը պատմության ուսուցիչ էր: Նա շատ բոյով էր, միշտ սափրված ու դասական էլ հագնվում էր: Ճաղատ գլուխ ուներ` վրան մեկումեջ մազեր ու այնպես երկարավուն էր, որ ամեն անգամ նայելուց ուզում էի նկարել: Պիջոյանն էնքան խիստ էր, որ դեմքին նայելուց դուդուկի ձայնի տպավորություն էիր ստանում: Նենց դաս էր անցկացնում, որ ճանճի տզզոցն անգամ լսվում էր: Ամբողջ դպրոցը նրանից վախենում էր, այնքան որ խիստ էր: Մեծ քույրս միշտ պատմում էր Պիջոյանի դասերից: Նա ասում էր, որ մի անգամ, երբ իրենց դասարանի աղջիկներից մեկը  շեղվել է դասից և նայել է դասարանի տղաներից մեկի ուղղությամբ, Պիջոյանը  գնացել, աղջկա նստարանը շրջել է էդ տղայի կողմն ու ասել. «Նայիր, երբ կարոտդ կառնես-կկշտանաս, կշրջվես»:

Եթե հանկարծ նենց ստացվեր, որ իրենից մի րոպե ուշ մտնեիր դասարան, ուրեմն ստիպված պիտի մեկ ժամ ոտքի վրա կանգնեիր ու մի հատ էլ թուք ու մուր ստանայիր:

Դասը պատմելու ընթացքում դասագրքի դասից մի ստորակետ անգամ բաց չէր թողնում: Բոլորս մտածում էինք, որ նա տանը դասերն անգիր է սովորում:

Հետո նա մեզ դաս տվեց: Մերոնցից ոչ մեկս չէինք կարում որ մի ծպտուն անգամ հանեինք:  Մի անգամ էլ անգլի դաս էր, Հովհաննիսյանի ժամն էինք խանգարում. մի քանի աղջիկներ միաժամանակ գոռում էին, երբ միամիտ Պիջոյանս դուռը բացեց: Ամբողջ դասարանը քարացավ, իսկ նա տղաների ներկայությամբ գոռացող աղջիկներին մի լավ տեղը դրեց, թե էդ ինչ աղջկա պահվածք է. «Կարծես ծննդատուն մտած լինեմ»:

Դասի ժամ էր, որ մեկ էլ միջանցքից  ձայներ լսեցինք ու բոլորովս վազեցինք դուրս: Ի՞նչ տեսնենք. Պիջոյանը վազում էր մեր դպրոցի ամենաչար աշակերտի հետևից: Կարենը մեր թաղում հայտնի «լավ» տղերքից էր ու նրա մասին քաղաքում շատ բաներ գիտեին: Նա երբեք ոչ մեկի թույլ չէր տա, որ իր վրա գոռային, էլ ու մնաց` խփեին:

Բանից պարզվում է, որ Պիջոյանը խփել էր Կարենին, իսկ Կարենն էլ հետ էր խփել ու վրայից թռել 🙂  Պիջոյանը, բնականաբար, դա չէր կարող տանել ու վազում էր ամբողջ դպրոցով մեկ, որ բռնի ու` տուր թե կտաս: Կարենն էլ դա լավ հասկանալով` վազել ու լուսամուտից դուրս է թռել:

Դեպքն արտառոց էր, բայց ամբողջ հարցն էն էր, որ Կարենին չկարողացան պատժել ոչ տնօրենը, ոչ էլ Պիջոյանը: Նա շարունակեց սովորել դպրոցում, իսկ Պիջոյանի անունն ընկավ:

 

Advertisements

2 Comments

  1. Arpine says:

    Սոն ջան նենց կուզենայի, որ Պիջոյանը ինձ դաս տար:Ես համոզված եմ,որ ես չէի բողոքի իրանից:Միշտ էլ դասատուի գերնպատակը գիտելիք տալն է, բայց ամեն մեկը իր մեթոդները ունի:Իսկ ես գիտեմ, որ Պիջոյանը շատ լավ է տիրապետում պատմությանը:

    Like

  2. Arman Stepanyan says:

    Pijoyanic lav patmutyan usucih kam @ndhanrapes usucich chka erevakayi amboxj Hayastanum ira nman hetaqrqir bnavorutyan ter mardik shat hazvagyut en handipum, es misht khishem iran inq@ amenalav dasatuna ele mer dproci inq@ mekel ashxarhi Grigoryan@

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: