Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Կրթությունը կոռուպցիայի կանխարգելման միջոց

Կրթությունը կոռուպցիայի կանխարգելման միջոց

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,524 կտտոց

Հուլիսի 1-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ «Ապագան քոնն է» հկ կողմից ամփոփվեց «Կոռուպցիան և նրա կործանարար հետևանքները» ծրագրի արդյունքները: Մրցույթին մասնակցում էին հանրապետության 12 մարզերից բարձրագույն և միջին մասնագիտական հաստատություններից ուսանողներ:

Մեր քոլեջում  հայտարարված` «Կոռուպցիան և դրա կործանարար հետևանքները» թեմայով մրցույթի արդյունքում, ես ընտրվել էի  մասնակցելու «Կրթությունը կոռուպցիայի կանխարգելման միջոց» դասընթացներին:

Դասընթացներին մասնակցում էին քոլեջի լավագույն երեսուն աշակերտներ, իսկ ընդհանուր կուրսին մասնակցում էին նաև այլ մարզերի դպրոցների աշակերտներ:

Դասընթացը «Հակակոռուպցիոն գործողությունների մոբիլիզացման» ծրագրի բաղկացուցիչ մաս է,  որն իրականացնում են «Ապագան քոնն է»  հասարակական կազմակերպությունը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ կամ  USAID) հետ համատեղ:

Առաջին փուլը անցկացվեց քոլեջում, որի ժամանակ «Ապագան քոնն է» հկ ներկայացուցիչները սովորեցրեցին, թե որն է կոռուպցիան և ինչ հետևանքներ կարող է ունենալ:

Երկրորդ փուլի ժամանակ հայտարարվեց մրցույթ և պահանջվում էր ներկայացնել կոռուպցիայի դեմ պայքարի որևէ ծրագիր: Նրանք մեզ սովորեցրել էին, թե ինչպես պետք է ծրագիր կազմել:

Մենք ներկայացրեցինք  հետևյալ ծրագրերը. սեմինար- քննարկումներ, դպրոցներում` դասագրքերի մեջ ներառելով կոռուպցիայի էությունը, ցույցեր, և ինտերնետային բլոգի պատրաստում, որի հեղինակը ես էի: Բոլոր ծրագրերի մեջ մանրամասն ներկայացված էր ծրագրի իրագործման խնդիրներն ու քայլերը:

Ներկայացրած այլ ծրագրերից հաղթեց իմ հեղինակային ծրագիրը, և պետք էր պատրաստել այն: Այդ ընթացքում մենք տարբեր մարզերի աշակերտների հետ  բանավիճել էինք կոռուպցիայի դրական և բացասական կողմերի վերաբերյալ:

Վերջնական փուլում մնացել էինք յոթ աշակերտ: Ինտերնետային բլոգը պատրաստ էր և մնում էր սպասել մրցույթի վերջնական արդյունքներին: Եվ, ահա, հուլիսի 1-ին տեղի ունեցավ միջոցառումը:

Միջոցառման ընթացքում մենք ստացանք հավաստագրեր, որը մեզ հանձնեց USAID-ի Հայաստանյան հակակոռուպցիոն ծրագրի նախագահ Ֆրանսուա Վեզինան և գրքեր` «Ապագան քոնն է» հկ-ից:

-Ծրագրի ընթացքում բարձրացավ ուսանողների իրազեկությունը կոռուպցիայի և նրա հետևանքների վերաբերյալ,- ասաց  Ֆրանսուա Վեզինան:

-Ծրագիրը ինքնին շատ հետաքրքիր է և մեծ նշանակություն ունի մեր հասարակության մեշ,- նշեց ԵՊՀ  ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Մրցույթին աջակցում և ֆինանսավորում էին Կրթության և Գիտության նախարարությունը, USAID և Հայաստանում օտարերկրյա մի շարք դեսպանատներ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: