Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Խորը շնչեք և մի զայրացեք :) նյարդային նեյրոնները չեն վերականգնվում

Խորը շնչեք և մի զայրացեք :) նյարդային նեյրոնները չեն վերականգնվում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

«Հիմարի զայրույթը նրա խոսքերի մեջ է, խելոքինը՝ գործերի մեջ»։ Արաբանական ասացվածք

Վերջին ժամանակներում Արփինեն ավելի ու ավելի հաճախ էր հանդիպում այնպիսի իրավիճակների, որոնք նրա մոտ անկառավարելի զայրույթ էին առաջացնում։ Ամեն մի փոքր առիթը՝ աննշան վեճը ընկերոջ հետ կամ ուսուցչի նկատողությունը` իրավիճակին անհամապատասխան զայրույթի «ժայթքում» էր առաջացնում։ Ու, եթե Արփինեն չէր կարողանում այն հենց այդ պահին  թափել  դիմացինի վրա, կռվում էր ընտանիքի անդամների, մասնավորապես՝ մայրիկի և փոքր եղբոր հետ: Երբեմն դա վերածվում էր աներևակայելի տուրուդմբոցի և շաբաթներ տևող «ռազբորկեքի»:

Զայրույթի պոռթկումները չի կարելի դիտարկել որպես խնդիրները լուծելու միակ և լավ միջոց։ Զայրույթի մեջ գտնվող մարդն անտեսում է շրջապատող մարդկանց ցանկությունները և այդ իսկ պատճառով նմանատիպ ռեակցիա է առաջացնում նաև նրանց մեջ, ինչը դժվար շտկվող հետք է թողնում նրանց հարաբերությունների վրա։

Նման դեպքերում առաջարկում են բարկությունը թափել անշունչ առարկաների՝ բարձերի, թղթերի, փոքր առարկաների վրա: Բռնկվող մարդիկ շատ հաճախ պատերով կամ գետնով են տալիս ձեռքի տակ ընկած կոտրվող իրերը, որն ինչ-որ ձևի մեջ լիցքաթափում է նրանց: Սակայն հոգեբանները ենթադրում են, որ դա կարող է ավելի «տաքացնել» մարդուն և սրել գրգռվածությունը:  Որոշ հեղինակներ առաջարկում են նաև նամակ գրել հակառակորդին, որում կարելի կլինի  արտահայտել բոլոր հույզերն ու ապրումները, իսկ հետո այդ նամակը ճղել, վառել կամ պարզապես դեն գցել։

Ցանկացած թերության շտկման առաջին քայլը դրա առկայության ընդունումն է։ Դժվար է ընդունել սեփական թերությունը կամ սխալը, բայց ոչ` անկարելի:  Սեփական  բռնկվող բնավորությունը մենք կարող ենք չնկատել կամ անտեսել՝ մինչև մի օր կկանգնենք փաստի առաջ, երբ իրավիճակից լուծում գտնելը կդառնա տանջալի:

Բոլորս էլ գիտենք, թե ինչ պետք է անել կատաղության ժամանակ հանգստանալու համար՝ խորը շնչել, հաշվել մինչև տասը, գնալ մեկ այլ սենյակ… Սակայն հարցը նրանում է, որ զայրույթի պահին մենք անտեսում ենք բոլոր այս զգուշությունները և չենք էլ ուզում հանգստանալ։ Կարևորը գիտակցելն է, որ ջղայնության պահին արված սխալը հետագայում շատ բարդ է լինում հարթել։ Ավելի հեշտ է կանխել զայրույթը, քան դրա պահին համոզել ինքդ քեզ, որ ուզում ես հանգստանալ 🙂 Միշտ պետք է հիշել, որ ամեն ոք ինքն է որոշում ջղայնանալ, թե ոչ։ Ոչ մի բան մեզ չի կարող ստիպել մտածել և զգալ որոշակի կերպով, եթե մենք դա չենք ուզում։ Մենք ինքներս ենք որոշում, թե ինչ ապրումներ ունենանք, թեև դա տեղի է ունենում անգիտակցորեն, մեր աշխարհայացքի հիման վրա։ Սեփական զգացմունքները, ինչպես նաև զայրույթը, վերահսկելու համար անհրաժեշտ է վերլուծել, թե մասնավորապես ինչի՞ց ես նյարդայնանում, ինչո՞ւ ես դրանից զայրանում, ի՞նչ կարող ես անել, որ փոխես այդ իրավիճակը՝ մի՞գուցե վերաբերմունքդ փոխես, արհամարհես այդ հանգամանքը, բանի տեղ չդնես ուղղակի։ Իսկ ընդհանրապես պետք է թուլացնել սեփական լարվածությունը, բարձրացնել սթրեսակայությունը, որոնք նպաստում են զայրույթի առաջացմանը անախորժությունների կաթիլ-կաթիլ կուտակման արդյունքում։

Իսկ ի՞նչ անել, երբ ինքդ ես դարձել ինչ-որ մեկի զայրույթի զոհը։

Առաջին հերթին՝ պետք է պահպանել սառնասրտությունը։ Պետք չէ բորբոքվել և ավելի խրախուսել նրան։ Ուշադիր լսեք, խոսեք հարգալից և դանդաղ, ցածրացրեք ձայնի տոնը, փորձեք հասկանալ նրան։ Միգուցե նա գնահատի դա և իր վերաբերմունքն էլ փոխի կամ հանգստանա (կոպիտ ասած տեսնի, որ իրեն բանի տեղ են դնում՝ դա բոլորին էլ հաճելի է :))  Բնավ մի վախեցեք թույլ երևալուց։ Ընդհակառակը՝  սառնասրտությունը ներքին ուժի և ինքնավստահության նշան է։ Փորձեք համաձայնության գալ, հարթել կոնֆլիկտը, իսկ եթե ոչ՝ ապա հետաձգեք դրա լուծումը մինչև ավելի բարենպաստ պայմաններ։ Ոչ մի դեպքում մի ցույց տվեք ձեր արհամարանքը հակառակորդի հանդեպ։ Կարևորը՝ պահպանեք ձեր և նրա արժանապատվությունը։ Եթե դուք նրա հետ վարվեք հարգալից, զուսպ և չվիրավորեք (ունենալով դրա հնարավորությունը), նա կգնահատի, որ դուք նրան «խայտառակ չեք արել» և թեև ցույց չի տա, բայց կպահի հարգանքը քո հանդեպ հոգու խորքում։

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: