Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Կարևորը մարդ լինելն ու մնալն է

Կարևորը մարդ լինելն ու մնալն է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 565,060 կտտոց

Միշտ անհամբերությամբ ենք սպասում դասղեկական ժամերին. ախր դրանք այնքա՜ն հետաքրքիր են անցնում:

Մեր դասղեկը՝ ընկեր Մոսինյանը, դասղեկական ժամերին միշտ մեզ հետ խոսում է մեզ հետաքրքրող, հուզող հարցերից, մեր տարիքին բնորոշ առանձնահատկություններից: Նա մեր դասղեկը լինելուց բացի մեր քիմիայի ուսուցչուհին է: Բարձրահասակ է, սպիտակամաշկ, նուրբ դիմագծերով, մոտ երեսուն տարեկան, ամբողջ դպրոցին հայտնի իր նորաձև և գեղեցիկ հագուստներով:

Մի օր,  երբ դասղեկական ժամ էր, նա սկսեց մեզ հետ խոսել մեր ընդունակություններից:

«Արա՛մ ջան, ես քեզանից շատ գոհ եմ և քեզ շատ եմ սիրում, որովհետև դու խելացի ես: Տեսնում եք չէ,  երեխաներ,  նոր դասը դեռ չբացատրած,  նա կարողանում է լուծել խնդիրները, իսկական տաղանդ է, չէ՞»:

Մոսինյանը լռեց, սպասում էր, որ ասեինք այո կամ նման որևէ մի բան, բայց ոչ ոք ոչինչ չասաց: Նա ժպտալով շարունակեց. «Իսկ քեզ, Գարի՛կ ջան, ճիշտ է, Արամի պես չեմ սիրում, բայց դու էլ ընդունակ ես…»:

Չեր հասցրել ավարտել խոսքը, երբ մեր դասրանի ամենածույլ, սակայն ամենագեղեցիկ տղան՝ Վարդանը,  մեջ ընկավ. « Ընկեր Մոսինյան, ես հաճար եմ, չէ՞»:

Բոլորս ծիծաղեցինք, իսկ ուսուցչուհին արհամարհական տոնով ասաց. «Իհարկե հանճար ես, բայց ոչ լավ իմաստով, դու խոսելու տեղ չունես»:

«Բայց ես ինչ անեմ, որ կարդում եմ, բայց գլուխս չի մտնում»,-արդարացավ Վարդանը:

«Դա արդեն իմ խնդիրը չէ, միգուցե գեներիցդ է, չգիտեմ»,- քմծիծաղելով պատասխանեց Մոսինյանը:

Մի պահ անախորժ լռություն տիրեց, Վարդանը շփոթվեց, հավանաբար նման պատասխանի չէր սպասում: Բոլորս նրան էինք նայում: Ուշադրությունը իր վրայից շեղելու համար ժպտաց, բայց նրա ժպիտը նման էր աշնան արևի, որ լուսավորում է, բայց չի ջերմացնում: Մեզ նույնպես դուր չեկավ դասղեկի տոնը, չէ՞ որ մենք Վարդանի բնավորությունը լավ գիտեինք, Մոսինյանը նույնպես. հարկի կամ անհարկի մեջ էր ընկնում, բայց նրանից ոչ մեկս չէինք նեղանում, որովհետև շատ բարեհոգի էր, կատակասեր, ի տարբերություն Արամի, որ արտաքինից գեղեցիկ չէր,  ոչ էլ դասարանի միակ լավ սովորողն էր,  բայց, չգիտես ինչու,  իրեն բարձր էր դասում, ոչ մեկի հետ չէր շփվում:

Բայց ի՞նչ են այդ ընդունակությունները, որոնցով ընկեր Մոսինյանը գնահատում էր աշակերտներին, միթե՞ դրանք ավելին են,  քան այս կյանքում իսկական մարդ լինելը:

Յուրաքանչյուր ոք ընդունակություն բառը հասկանում է յուրովի: Երբեմն այն հանգեցնում են գիտելիքների, կարողությունների, հմտությունների առկայությանը, ինչն այնքան էլ ճիշտ չէ: Ընդունակությունները բնության հրաշալի պարգևն են, որոնցով նա օժտում է ամեն մարդու: Մեկին շատ է բաժին ընկնում, մյուսին քիչ: Իսկ երրորդն էլ կարծում է, թե ինքն իսպառ զուրկ է որևէ ընդունակությունից, և հանկարծ իր մեջ հայտնաբերում է, ասենք, նկարելու, երգելու, պարելու կամ էլ բանաստեղծական ձիրք:

Իմ կարծիքով կարևորը այս կյանքում իսկական մարդ լինելն ու մնալն է, չէ՞ որ մարդ սկզբում պետք է մտածի մարդ լինելու և հետո նոր ուրիշ բաների մասին: Կան մարդիկ, որոնք նման են ժամանակակից խանութներին. ցուցափեղկերում ամեն ինչ կա, մտնում ես ներս՝ դատարկ է:

Մարդիկ իրենք են կերտում իրենց պատմությունը, սակայն ոչ այնպես, ինչպես խելքներին կփչի, այլ կերտում են այն հանգամանքներում, որոնք իրենք չեն ընտրում, այլ տրված են ի վերուստ ու փոխանցվել են անցյալից: Շատ քչերին է վիճակված փայլել հասարակության մեջ, բայց կարելի է ուղղակի հաճելի ու բարոյական մարդ լինել:

Advertisements

5 Comments

  1. Համաձայն եմ քո հետ, Լիլիթ ջան:
    Մարդուն գնահատելուց պետք է հաշվի առնել նաև նրա բնավորությունը, այլ ոչ միայն գիտելիքները և մտավոր կարողությունները. չէ՞ որ հոգու գեղեկցկությունը նույնպես արժանիքը է, որը այդքան էլ հեշտ չէ պահպանել այս կյանքում:

    Like

  2. Gew says:

    vonc em zzvum Mosinyani nman dasatuneric, bayc vor karevor@ iskakan mard lineln e da hastat

    Like

  3. Sewak says:

    Mosinyan@ menak dprocum e ed chaporoshicov sharzvum, te kyanqum el e nuyn kerp gnahatum mardkanc?

    Like

  4. Sate says:

    mer dprocum el nman usucich kar, nran voch ashakertner@, voch usucichner@ chein sirum u parq astco vor arden durs e ekel dprocic

    Like

  5. Չգիտեմ թե կյանքում ինչպես է վարվում, բայց եթե դպրոցում այդպես է, ապա կյանքում էլ ինձ թվում է, որ նույն կերպ գնահատելիս կլինի մարդկանց:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: