Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Սեպտեմբերից դպրոցականները հայոց լեզու կսովորեն նոր դասագրքերով

Սեպտեմբերից դպրոցականները հայոց լեզու կսովորեն նոր դասագրքերով

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Գորտակնյունազգիներ, այծատերևազգիներ, մրտիմ, ռահվար, կոզռակ և նման այլ բառեր առաջիկա ուսումնական տարուց կսովորեն 7-րդ դասարանում ուսանող աշակերտները:

Այս տարի աշակերտները ուսումնական տարին կսկսեն հայոց լեզվի նոր դասագրքերով:

Հովհաննես Բարսեղյանի և Փառանձեմ Մեյթիխանյանի հեղինակած  7-9-րդ դասարանների դասագրքերը, որոնք հաղթել են դասագրքերի մրցույթում և  այժմ հանրային քննարկման են դրված Կրթության ազգային ինստիտուտի կայքէջում,  բուռն արձագանք են առաջացրել ու հակասական քննարկումների պատճառ դարձել:

Լեզվաբանները ընդունելի են համարում դասագրքի` Հովհաննես Բարսեղյանի հեղինակած հատվածը, փոխարենը անթույլատրելի են համարում Մեյթիխանյանի հեղինակած հատվածը, որը գրքի գերակշիռ մասն է:

Լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը մրցույթում հաղթած դասագիրքը համարում է անորակ. աշակերտը սովորում է բառեր, որոնք ողջ կյանքի ընթացքում իրեն պետք չեն գալու, մինչդեռ դրա փոխարեն կարելի էր հարստացնել աշակերտների բառապաշարը. «Սա ճահճային մտածողության դրսևորում է: Ինչո՞ւ է նման գիրքը մատուցվում յոթերորդ  դասարանցի երեխային: Արմատախիլ անելու հայերենը, զզվեցնելու հայերենից»:

Ըստ լեզվաբանի` դասագիրքը կոչված է ոչ թե երեխային սովորեցնելու իր մայրենին, այլ նախապատրաստելու բուհական ընդունելության քննություններին. «Անառողջ մթնոլորտը, որ տեսնում ենք ընդունելության քննություններին, անցած տարվա թեստերի հեղինակն ուզում է տեղափոխել դպրոց: Սա վկայում է  սեփական կրթական համակարգի նկատմամբ հոգածության պակասի, սեփական ուժերի նկատմամբ անվստահության և անձնական դրդապատճառների մասին»:

Գյուրջինյանը նշում է, որ հայերենի դասավանդման խնդիրն այլ է. ապագա քաղաքացուն սովորեցնել  տիրապետել հայերենի տարբեր ոճական հնարքներին, տարբեր միջավայրում ճիշտ արտահայտվել,  զարգացնել գրավոր և բանավոր խոսքը, որպեսզի անձը կարողանա գրել և դիմում,  և գեղարվեստական ոճի  շարադրություն. «Այս ամենը հիմա կտրուկ ընդհատվելու է: Կունենանք շրջանավարտներ, որոնք գուցե լուծեն առաջադրանքներ, բայց հայերեն լավ չիմանան, չխոսեն ու չգրեն»:

Դպրոցական բլոգը փորձեց ճշտել նաև Փառանձեմ Մեյթիխանյանի կարծիքը դասագրքերի շուրջ ծավալված քննարկումների մասին: Հեղինակը, սակայն, մերժեց որևէ մեկնաբանություն տալ, նշելով, որ հնչող քննադատությունը ընդամենը զազրախոսություն է. «Սեպտեմբերի մեկը կգա, գիրքը կմտնի դպրոց, կտեսնեք»:

Գյուրջինյանը նշում է, որ սեպտեմբերին ինքն իր ուժերով կհրատարակի յոթերորդ դասարանի համար  հեղինակած իր դասագիրքը, որը դասագրքերի մրցույթում հաղթող չի ճանաչվել, որպեսզի համեմատության շնորհիվ պարզ դառնա, թե որն է իրականում որակյալ դասագիրք. «Խոստացել եմ յոթերորդ  դասարանի գիրքը սեպտեմբերին լույս ընծայել և դնել հաղթած գրքի կողքին, որ տեսնեն, թե որտեղ է լավ հայերենը և որտեղ են գորտակնյունազգիները»:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: