Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Բառարան » Տարփանք, տարփողել, վետ, չոնթ

Տարփանք, տարփողել, վետ, չոնթ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,251 կտտոց

Տարփանք

Տարփանք  նշանակում է սեռական բուռն տենչ, հոմանիշը` կիրք, տռփանք, սովորաբար կրում է բացասական երանգ, գործածվում է նաև տարփ կարճ ձևը, թեպետ տարփ բառն ունի մեկ այլ լրիվ ուրիշ իմաստ` գոտու վրա զարդարանք, սակայն այդ իմաստը շատ հազվադեպ է գործածվում «Հուր տարփանքի մեջ հաղթական կնոջ մարմինը լիզես ու չհագենաս», Ավետիք  Իսահակյան, «Աբու-Լալա Մահարի»

Տարփաբույր– տարփանք առաջացնող, արբեցնող

Տարփագիր– սիրահարական նամակ

Տարփածու– տղամարդ, որը սիրային ոչ օրինական կապի մեջ է մտել այլ կնոջ հետ, այս իմաստով է, որ տարփանք բառը` ի տարբերություն կրքի, կրում է բացասական երանգ, քանի որ բառը գործածվում է ոչ օրինական կապ ունեցող զույգի պարագայում, հոմանիշը` սեղեխ, տռփամոլ

Տարփուհի– տարփածուի իգական սեռի անձը

Տարփավետ– տարփալից

Տարփատենչիկ– սիրատենչ, շատ սիրելի

Տարփատոչոր– տարփանքից, ցանկությունից այրվող, սիրուց տոգորված

Տարփերգ– սիրերգ

Տարփերգակ– սիրերգակ

Հետաքրքիր է, որ տարփ  արմատը պարունակող տարփողել բառը լրիվ այլ բան է նշանակում:

Տարփողել

Տարփողել- ի լուր ամենքի հայտարարել, տարածել, «Տարեք, տարփողեք խոսքս հրեղեն, որ ծովերից ծով աշխարհներ լսեն», Ավետիք Իսահակյան

Վետ

Վետ– մեղմ քամուց առաջացած մանր ալիք ջր վրա, կոհակ

Վետվետ– թեթև ծփունմ, թեթև հողմից օրորովող ծփացող,  Վճիտ Սևանը խաղ էանում,, խայտուիմ վտե-վետ Հոբհաննես թումյանն

Վետվետալ– թեթև հողմից մեղմորեն շարժվել

Վետվետուն– ծփացող, ծփծփուն, օրորվող

Չոնթ

 Չոնթանդամալույծ

Չոնթանալանդամալույծ դառնալ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: