Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Երաժշտությունը կախարդականն է մեր մեջ

Երաժշտությունը կախարդականն է մեր մեջ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,900 կտտոց

Ես ուզում եմ ստեղծել այդպիսի երաժշտություն, որ բոլոր մարդիկ իրենց աշխատանքի մեջ էլ կարողանային լսեն այն, և նրանց չխանգարեր այդ երաժշտությունը:

Դեռ Շոպենի ժամանակ նրա ոգին հասկացողները նկատել են նրա ստեղծած երաժշտության բուժիչ ուժը և,  որքանով որ զարմանալի է, բուժվել են: Նրա որոշ ստեղծագործությունները հանգստացնում և խաղաղեցնում են, մեկ ուրիշները բարձրացնում են մեր տրամադրությունը, մյուսները կարգավորում են մարդու զգայական աշխարհը: Եվ սա դեռ միայն Շոպենը:

Իսկ ի՞նչ են զգում ու մտածում երաժիշտները, կոմպոզիտորները, երբ ստեղծում են հետագայում չմեռնող երաժշտություն … Նրանք ապրում են դրանով, իրենց զգայնական աշխարհում, որն էլ փոխանցվում է ունկնդրողին:

Երբևէ նկատե՞լ եք, որ անտրամադիր քայլելուց, երբ հանկարծակի սկսում  ենք ինչ-որ լավ բանի  մասին մտածել կամ ուղղակի մեր տրամադրությունը բարձրանում  է, պարզվում է, որ մոտակայքից մի հաճելի երաժշտություն է հնչում: Բայց մտքներովս չի էլ անցել, որ տրամադրության փոփոխությունը երաժշտության հետ է  կապված:

Այս կախարդական ուժի բնավորությունը մարդը կհասկանա  միայն իր դեպքում, իր հանգամանքներում: Ոչինչ համընդհանուր չէ: Մարդիկ տարբեր են, ժամանակներն ու իրավիճակները` նույնպես:

Իմիջիայլոց, երաժշտությունը բոլոր ժամանակներում շատ մոտ է եղել  բժշկությանը: Եվ հիմա էլ մոտ է, սակայն հիմա այնպիսի բազմաոճ ու բազմաժանր է այդ երևույթը մեր մեջ, որ չենք կարող ասել, թե նրանցից որը` ինչ ազդեցություն է թողնում կամ:

Երբ մարդը երաժշտություն է լսում, նրա ուղեղի առանձին հատվածներ արձագանքում են արձակված հնչյուններին: Եվ քանի որ դա ուղեղն է` առաջնայինը, ամենակարևորը  մարդու օրգանիզմում, դրա համար էլ կախարդականը ազդում է և´ լսողության, և´ խոսակցականի, և´ ամեն ինչի վրա:

Մարդու օրգանիզմում ամեն ինչ փոխկապակցված է, շղթայի պես մեկը ազդում է մյուսի վրա: Իզուր չէ, որ շատերը աշխատում, հանգստանում, սովորում և ստեղծագործում են երաժշտության ներքո:

Երբեմն էլ այդ կախարդականը այնպիսի զգացումներ ու հիշողություններ է առաջացնում, որոնք շատ վաղուց ունեցել ենք և մոռացել:

Կամ այնպիսի զգացումներ, որ մենք նեղվել ենք, ցանկացել ենք չզգալ, որ մոռացվի, բայց այն ինքնըստինքյան պահվել է մեր հոգու խորքերում ու հիմա իր հնչյուններով կախարդականը ասես հանում է այդ հոգու խորքից:

Եվ, վերջիվերջո, երաժշտությունն է այն հրաշքներից մեկը, որ հայտնաբերել է մարդը… Մեծ ձեռքբերումներից մեկը աշխարհում:


Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: