Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Անհաջողակին բնութագրող ութ հատկանիշներ

Անհաջողակին բնութագրող ութ հատկանիշներ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,757 կտտոց

Նկատե՞լ եք, որ որոշ մարդիկ անսահման փող ունեն, իսկ մյուսները միշտ միջոցների պակաս են զգում: Որոշներին հաջողվում է ամեն ինչ, մյուսներին հաջողությունը միշտ և ամենուր մեծ հեռավորության վրա շրջանցում է: Մարդկանց մի խումբ ծնվել է երջանիկ աստղի,  մարդկանց մի հսկա զանգված` խոնավությունից սևացած առաստաղի տակ: Ինչու՞:

Եվ առաջինները, և երկրորդները ապրում են որոշակի կանոններով: Միայն թե կա մի փոքրիկ նրբություն և դրանից բխող հսկայական տարբերություն: Վերջիններս ապրում են անհաջողակի կանոններով: Ինչո՞վ է դա արտահայտվում` կհարցեք դուք: Ստորև ներկայացված են «իդեալական» (տիպիկ) անհաջողակին բնութագրող ութ հատկանիշները: Եթե Դուք դրանք գտնեք Ձեր մեջ, առանց ջանքեր խնայելու շտապ ձերբազատվեք դրանցից, այլապես աղքատության, խեղճության ճիրաններից դուրս չեք պրծնի…

Ժլատություն

Այդպիսի մարդը ձգտում է ամեն ինչ ձեռք բերել ցածր գնով և պատրաստ է պտտվել ամբողջ քաղաքով մեկ, որպեսզի գոնե մի երկու հարյուր դրամ խնայի: Այս հատկանիշով անհաջողակների մեծ մասը բաժին է ընկնում թոշակառուներին: Նրանք են, որ պատրաստ են թանկարժեք (իրենց համար հատկապես թանկարժեք) ժամանակից 2-3 ժամ վատնել կոպեկներ խնայելու համար: Երբեմն խնայողությունը իմաստության նշան չէ, այլ անհաջողակների կենսակերպ: Հաջողակ մարդը միշտ պատրաստ է ապրանքի լրիվ գինը վճարել և ուրախությամբ է դա անում:

Ատելի գործերով զբաղվել

Անհաջողակները հաճախ գնում են մի աշխատանքի, որն իրենց դուր չի գալիս, ապրում են մի մարդու հետ, որին չեն սիրում և իրենց ժամանակը ծախսում են ոչ ռացիոնալ կերպով: Հարուստ մարդիկ զբաղվում են միայն այն բանով, որ նրանց բավարարվածություն է բերում: Ի գիտություն ներկայացնեմ Ձեզ մի հետաքրքիր վճակագրական տվյալ. Բոլոր, լսու՞մ եք, բ-ո-լ-ո-ր մեծահարուստները, նրանք, որոնց քաղքենիները օլիգարխներ, մոնոպոլիստներ և նմանատիպ այլ տերմիններով են կոչում, զբաղվել են միայն այն գործով, որով խենթության աստիճան հրապուրված են: Այն գործը, որ նրանց միլիարդներ բերեց, նույն այդ գործը նաև նրանց հոբբին էր:

Սեփական ուժերի հանդեպ անվստահություն

Այսպիսի մարդիկ անընդհատ բողոքում են կյանքից, կառավարությունից, այն բանից, որ հանգամանքները չեն ներում, որպեսզի իրենք հարստանան և այլն: Ամենից տարածված սխալը. նման մարդիկ պատրաստ են հավատալ առաջին պատահած ծանոթին, բայց ոչ իրենք իրենց և նրանց համար ավելի կարևոր է ուրիշի, քան սեփական կարծիքը… Իսկ հաջողակ մարդիկ ուղղակի գնում են դեպի իրենց նպատակ՝ ուշադրություն չդարձնելով արտաքին հանգամանքներին: Նրանց ուղեղի մեջ թափանցեք և կտեսեք մի ահռելի էգո, որ առանց  երկմտանքի ու կասկածի նշույլի ասում է` «Ես կարող եմ ամեն ինչ»:

Փողի և երջանկության նույնացում

Աղքատները համոզված են, որ միայն միլիոններ ունենալու դեպքում նրանք երջանիկ կլինեն, հարուստներն էլ, ընդհակառակը, հաճույք են ստանում կյանքից՝ անկախ իրենց ունեցած գումարի քանակից: Նորից կասկածու՞մ եք: Հեռուն չգնանք, բացեք մեր անփոխարինելի ֆեյսբուքը, մտեք Մարկ Ցուկերբերգի էջը, տեսեք, թե նա ինչով է զբաղվում սովորական կյանքում: Հավատացնում եմ Ձեզ, իր տարիքի աշխարհի ամենահարուստ մարդու կենցաղին մեր հազարավոր մեծ ու փոքր չինովնիկների սիրեցյալ զավակները արհամարանքով ու սարսափով կնայեին: Դուք պատկերացնու՞մ եք նման սիրասուն զավակներին վաղ առավոտյան մաշված ջինսը հագին միայնակ հեծանիվով աշխատանքի գնալուց, ես` այնքան էլ չէ)))

Փողը ռացիոնալ ծախսելու անընդունակություն

Նրանք միշտ փորձում են ծախսել ավելին, քան ունեն: Նրանք վարկ են վերցնում և արդյունքում էլ ավելի խոր «թաղվում» աղքատության մեջ: Նրանց նպատակն է` թվալ, ոչ թե լինել: Նրանք վարկով թանկարժեք մեքենա են գնում, որպեսզի կարող թվան, վարկով մեծ առանձնատուն են գնում, որպեսզի հարուստ թվան: Այնինչ հարուստ մարդիկ սկզբում փողը գործի մեջ են դնում, հետո միայն իրենց թույլ տալիս գնել այն ամենը, ինչ ցանկանում են:

Րոպեական օգուտի հետևից ընկնել

Այդպիսի մարդիկ լայնամասշտաբ մտածելու ընդունակ չեն: Նրանք իսկական (և ըստ այդմ էլ մեծ ջանքեր, ժամանակ և գումարներ պահանջող) կրթություն ստանալու համար փող չեն ծախսում, քանի որ դա թույլ կտա որոշ գումար խնայել: Նրանք չեն հասկանում, որ անհրաժեշտ գիտելիքներ ստանալով՝ դրանց օգնությամբ կարող են հետագայում վաստակել հարյուր անգամ ավելի շատ: Նրանք փող չեն ներդնում երկարաժամկետ ծրագրերի մեջ, վախենալով դրանց ճակատագրից, նախընտրելով ունեցած գումարը ծախսել այստեղ և այսօր:

Համեմատություն ուրիշների հետ

Համեմատությունը սկսվում է մանկապարտեզում կամ էլ դպրոցում, որտեղ երեխաները վշտանում են այն բանից, որ ինչ-որ մեկը խաղալիք կամ բջջային հեռախոս ունի, իսկ ինքը՝ ոչ: Հասուն անհաջողակ մարդիկ` ինչպես այդ երեխաները, մշտապես զբաղված են շրջապատի մարդկանց ուղղությամբ թաքուն հայացքներ նետելով, որպեսզի նախանձից մեռնեն, երբ նրանցից մեկը ավելի նոր մոդելի լվացքի մեքենա է առնում և իրենք իրենցով հիանան, երբ նույն մեքենան երրորդ օրը փչանում է: Հաջողակ մարդը երբեք շրջապատի մարդկանց վրա ուշադրություն չի դարձնում: Նա ունի իր նպատակը և գնում է դեպի այն՝ կանգ չառնելով և չմանրանալով մանրուքների վրա:

Անուշադրություն ընտանիքի հանդեպ

Հաջողակ մարդն, ընդհակառակը, ուժ է ստանում տանը, և վաստակած գումարը ծախսում է  ոչ միայն իր, այլ նաև իր մտերիմների վրա: Հենց դա է պատճառը, որ հարուստ մարդկանց զավակները փոքր հասակից ամեն ինչ ստանում են, իսկ աղքատներն էլ իրենց երեխաներին վարժեցնում են դժվարությունների՝ համարելով, որ դա նրանց կսովորեցնի գնահատել փողը:Արդյունքում, հարուստների երեխաները սովորում են լինել հաջողակ և ապրել շքեղության մեջ, իսկ աղքատների երեխաները` լինել գծուծ ու ապրել աղքատության մեջ:

Փողը գոմաղբի նման է – եթե այն շաղ չտաս, դրանից քիչ օգուտ կլինի…

Ֆրենսիս Բեկոն

Աղբյուրը այստեղ

Advertisements

2 Comments

  1. Arpine says:

    Շատ հետաքրքիր նյութ է,հաճույքով ընթերցեցի

    Like

  2. G says:

    mecamasam hamamit chem…hajoghak mardku kerpar@ kap chuni sepakan yerekhain shpacnogh oligarkhi het…

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: