Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Արդյո՞ք ամեն սթրես սթրես է և ինչի համար է սթրեսը

Արդյո՞ք ամեն սթրես սթրես է և ինչի համար է սթրեսը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 581,183 կտտոց

Պարզվում է, որ սթրեսի որոշակի քանակությունը օրգանիզմին ոչ միայն անհրաժեշտ է, այլև դա մեր կյանքի անփոխարինելի ուղեկիցն է, և, ընդհանրապես ասած` օրգանիզմի պատասխան ռեկացիան արտաքին ազդակներին:

Վահագնի մոտ հաճախակի էր լինում սթրեսային իրավիճակներ: Սկզբից թվում էր, թե վատ տրամադրությունը, ճնշվածությունը շուտով կանցնեն, և ոչ մի նշանակալի  բան չի պատահել: Վահագնը մտածում էր, որ այդ նույն մանր անախորժությունները, որոնք միշտ էլ իր հետ պատահել են և նշանակալի վնաս չեն հասցրել, ապա այս անգամ էլ պետք է, որ հաղթահարվեն:

Սակայն նրա մոտ այդ վիճակը շարունակվում էր և աստիճանաբար խորանում. աշխատունակությունը, եռանդը պակասում էր, հետաքրքրությունը` մարում, ինչից տուժում էին դասերը և գնահատականները դպրոցում, տարբեր խնդիրներ էին առաջանում ախորժակի, քնի, մարսողության հետ, ամեն մի չնչին մանր անհաջողություն նյարդայնացնում էր, խուճապ և անհանգստություն առաջացնում: Ընդհանուր հոգնածությունը գնալով ավելի ու ավելի արագ էր աճում, և եթե որոշ ժամանակ Վահագնը, հավաքելով իր բոլոր ուժերը, փորձում էր հաղթահարել սթրեսի ախտանիշները և ուշքի գալ, ապա վերջին ժամանակներս արդեն դադարել էլ մտածել իր պարտականությունների մասին և չէր պայքարում իր ցանկությունների իրականացման համար: Դրանք իր համար դարձել էին անկարևոր: Սա արդեն սթրեսի իրական պատկեր է:

Հանս Սելյեն ասում է, որ սթրեսը որ թե այն է, ինչ կատարվել է մեր հետ, այլ մեր վերաբերմունքը դրա հանդեպ:

Սթրես բառը մեր մոտ եկել է անգլերենից, որը նշանակում է լարվածություն: Այն գիտական շրջանառության մեջ է դրել կանադացի կենսաբան, սթրեսի տեսության հիմնադիր Հանս Սելյեն, ով նաև առաջին անգամ այդ բառն օգտագործել է ժամանակակից իմաստով: Սելյեի տեսության համաձայն` օրգանիզմը ցանկացած արտաքին ազդեցությանը միանման պատասխան է տալիս, որը հենց հանդիսանում է սթրեսը: Ստացվում է, որ ամեն ինչ սթրես է, ցանկացած դրական և բացասական բան, և ինչպես ինքը՝ Սելյեն է ասում՝ «սթրես չի ապրում միայն դիակը»: Այդ իսկ պատճառով նա առանձնացնում է դրական և բացասական (հաճելի և տհաճ) սթրես: Այսինքն ցանկացած դրական ուժեղ հույզ կամ ապրում կարող է նույնքան քայքայիչ ազդել ձեր օրգանիզմի աշխատունակության վրա, որքան և բացասականը, քանի որ դրական ապրումները նույնպես էներգիա են խլում և մարդուն հունից գցում :

Սա տեսություն է և կարող ենք դրա հետ չհամաձայնել, սակայն մի բան հաստատ է՝ սթրեսը օրգանիզմի պատասխան ռեակցիան է արտաքին միջավայրի ազդեցություններին, այն մեր կյանքի անբաժան մասն է և, ինչքան էլ պարադոքսալ թվա, օգնում է մեզ հաղթահարել դժվարությունները: Սակայն օրգանիզմը միշտ չէ, որ կարող է դիմակայել անախորժություններին և ունի իր դիմադրողականության և դրան տրամադրելու էներգիայի սահմանները: Եվ, եթե սթրեսը կրկնվում է պարբերաբար և տևում է երկար, ապա սկսվում է սթրեսի այն փուլը, որը մենք առօրյա կյանքում հենց սթրես ենք անվանում՝  հյուծումը: Հենց սա էլ պատահել էր Վահագնի հետ:

Սթրեսից հնարավոր չէ խուսափել, սակայն նրան կարելի է «խաբել»: Դրա համար պետք է խելամիտ կանոնակարգել աշխատանքը և կյանքը այնպես, որ հնարավորինս պակասեն անիմաստ քաշքշուկները և անախորժությունները. դրա հետևանքով կբարձրանա սեփական դիմացկունությունը և սթրեսակայունությունը: Մարդկանց մեծամասնությունը համարում է, որ սթրեսի հիմնական աղբյուրը ժամանակի պակասն է և անելիքների մեծ քանակությունը: Սթրեսի լրացուցիչ աղբյուրներ են ֆինանսական խդիրները, որոնք մարդուն անընդհատ լարվածության և տագնապի մեջ են պահում, միայնակությունը, որը համարվում է 21-րդ դարի հիմնական պրոբլեմը:

Կարդալ այն մասին, թե Ինչպե՞ս պայքարել սթրեսի դեմ

Advertisements

1 Comment

  1. […] երբեմն կյանքը մեզ դնում է դժվար իրավիճակների մեջ, սակայն երբեմն այնպես է ստացվում, որ ամենից հաճախ […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: