Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Մեր վերջին արշավը անհաջողությունների կծիկ էր

Մեր վերջին արշավը անհաջողությունների կծիկ էր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Հաղարծինի վանական համալիր

Այս տարվա մեր արշավի ժամանակ մեր դասարանի Արմանը գնդակի հետ մի քանի ժամ կորավ ու փչացրեց մեր բոլորի տրամադրությունը: Սակայն  մինչև նրա անհետանալը մի քանի դեպքեր եղան, որոնք, կարծես թե շղթայի  նման մեկը մյուսի հետ կապված լինեին:

Ինչպես մյուս բոլոր տարիներին, այս տարի ևս որոշեցինք դասարանցիներով հավաքվել և որևէ տեղ գնալ: Նախընտրեցինք այս տարի արշավել անտառ և մի լավ զվարճանալ: Այն լինելու էր մեր վերջին արշավը, քանի որ ավարտեցինք միջնակարգ դպրոցը և հիմա ամեն մեկս գնալու ենք մեր ճանապարհով, բայց վառ կպահենք մեր ընկերության լուսավոր կայծերը:

Մեր դասղեկը առողջական խնդիրներով չկարողացավ միանալ մեզ, այդ պատճառով մեզ հետ եկան մի քանի ծնողներ: Այսպիսով մենք վաղ առավոտյան հավաքվեցինք և մեքենայով ճամփա ընկանք դեպի անտառ, որը մոտ էր Հաղարծին վանքին: Ճանապարհին հանկարծ մեքենան անզգուշորեն ուժեղ արգելակեց, բոլորս խճճվեցինք իրար ու խուճապի մատնվեցինք: Խաղաղվելուց հետո մեզ պարզ դարձավ, թե ինչու վարորդն այդպես արգելակեց:

Բանն այն էր, որ մեքենայի առջևով պոնի էր անցնում և քիչ էր մնացել, որ մեքենայի տակ ընկներ: Սա արդեն վատ նշան էր, և ինձ այն բավականին լուրջ թվաց. կարծես ձին մեզ կանգնեցնում էր ինչ-որ փորձանքից: Քիչ անց մենք մոռացանք ձիուն և մտածում էինք արշավի մասին:

Այսպիսով հասանք մեր նախընտրած վայրը և մի քիչ հանգստանալուց հետո ոտքով արշավեցինք Հաղարծին, ծանոթացանք նրա վերանորոգված արտաքինի հետ, որը մեզ այդքան էլ դուր չեկավ, քանի որ եկեղեցում դրվել էին եվրոպատուհաններ, որը սազական չէ հին կառույցին: Չնայած այդ ամենին` մենք մոմ վառեցինք և վերադարձանք անտառ:

Վերադարձին մենք ականատես եղանք մի ահավոր երևույթի. մարդիկ ծաղրելով մատաղ էին անում մի փոքրիկ գառնուկի: Ես անձամբ շատ մեծ թուլություն ունեմ կենդանիների նկատմամբ և իմ համար կրկնակի անգամ ծանր էր այդ տեսարանը: Մենք հազիվ մոռանալու տվեցինք այն և շարունակեցինք զվարճանալ: Սակայն անկնկալները դեռ չէին վերջանում:

Դեռ առաջին դասարանից մենք մի շիշ էինք պահել, որտեղ լցրել էինք մեր երազանքները: Այն շատ մեծ անհամբերությամբ բացեցինք և կարդացինք մեր երազանքները: Բացի այդ, ես ու իմ երկու դասընկերուհիները երկրորդ դասարանում` բոլորից թաքուն մի տուփ էինք պահել, որտեղ դրել էինք մեր ամենասիրելի խաղալիքները. այն ևս այսօր բացեցինք և բոլորին պատմեցինք դրա մասին: Դա մի ամբողջ մանկության արթնացում էր:

Այս հետաքրքրիր պահերին հաջորդեց այս օրվա ամենասարսափելի պահը: Արդեն մեր արշավից անցել էր յոթ ժամ, երբ նկատեցինք, որ մեր դասարանի Արմանը գնդակի հետ միասին անհետացել էր: Այն մեզ այդքան էլ չանհանգստացրեց, քանի որ մտածեցինք գնդակը ընկել է ներքև, և նա գնացել է գնդակի հետևի, ուր որ է կվերադառնա: Բայց արդեն անցել էր մեկ ժամ, և նա չէր վերադառնում: Անհանգստացանք և բոլորով գնացինք նրա հետևից:

Գոռալով այս ու այն կողմ էինք վազում, բայց Արմանը կարծես գետնի տակ անցած լիներ: Շատ իջնելով հասանք մի գետի և հասկացանք, որ գնդակը կարող էր այստեղ ընկած լինել, իսկ Արմանը նրա հետևից: Միայն այս ամենը մտածելով բոլորս սփրթնել էինք ու սառել: Գետի հոսանքը այդքան էլ դանդաղ չէր և մտածեցինք, որ Արմանը այդ անիծյալ գնդակի հետևից հեռուն է գնացել: Թարսի պես հեռախոսների կապը կտրված էր, քանի որ քաղաքին մոտ չէինք:

Մեզ միայն մնում էր ուժ հավաքել և անցնել գետի միջով: Բոլորով մտանք գետը և քայլեցինք առաջ: Մենք արդեն հասել էինք գետի խորքերը, բայց անօգուտ.  ոչ Արման կար, ոչ էլ` գնդակ:

Մեր ավելի առաջ գնալը անիմաստ դարձավ, քանի որ ավելի էր ուժեղանում հոսանքը, իսկ օրն էլ մթնում էր, ու չգիտեինք էլ ինչ մտածեինք, ու՞ր կարող էր լինել Արմանը: Մենք թրջված ու վախեցած հետ դարձանք և Արմանին սկսեցինք փնտրել անտառի մեջ, սակայն ոչ մի հետք չկար:

Մենք անիմսատ ժամերն էինք կորցնում, իսկ ծնողների վրա ընդհանրապես գույն չէր մնացել, քանի որ պատասխանատուն իրենք էին: Անհույս ու սթրեսի մեջ ընկած բոլորս բարձրացանք վերև և արդեն մտքներովս անցնում էր տեղեկացնել ոստիկանությանը, որպեսզի գտնեին Արմանին:

Վեր բարձրանալուց հանկարծ ինչ-որ գոռոց լսեցինք.

-Էրեխե˜ք, էս ու՞ր եք կորել:

Հավանաբար դա Արմանի ձայնն էր: Իսկ հետո մեր մոտ գլորվեց այն գնդակը, որով խաղում էր Արմանը: Մենք կարծես լցվեցինք հույսով ու մեր դեմքին մի քիչ գույն ու ժպիտ հայտնվեց: Մեր քայլերը արագացրեցինք  ու ի՞նչ տեսնենք. Արմանը վազելով մեր մոտ է գալիս:

Այդ պահին չգիտեինք ուրախությունից գոռայի՞նք, թե՞ զայրույթից մի լավ ծեծեինք Արմանին: Բոլորով գրկեցինք նրան, ուրախությունից գոռացինք ու կատակով սկսեցինք հարվածել: Բայց նա նույնիսկ չէր պատկերացնում, թե ինչ է կատարվում և զարմացած հայացքով մեզ էր նայում:

Իսկ երբ մենք հարցրեցինք, թե այսքան ժամանակ ուր էր կորել` նա քմծիծաղով պատասխանեց, որ հեռախոսն էր մոռացել Հաղարծին վանքի մոտ և առանց զգուշացնելու, գնդակի հետ խաղալով, գնացել էր այն վերցնելու: Իսկ երբ մենք իջել էինք նրան փնտրելու, նա արդեն վերադարձել էր: Սակայն լիովին կոտրվել էր մեր զվարճանալու և խաղեր կազմակերպելու ցանկությունը: Եվ այս անիմաստ դեպքից հետո ամբողջովին փչացավ մեր ժամանցը: Ես չէի կարծում, որ մեր վերջին հավաքույթը կվերջանա նման անիմաստ ձևով: Սակայն, այունամենայնիվ, մենք որոշեցինք մի ուրիշ անգամ կրկին կազմակերպել նմանատիպ արշավ և հուսով ենք, որ նման դեպք այս անգամ չի լինի:

Advertisements

4 Comments

  1. Arpine says:

    Ռոբ ջան թարս օր ա եղել ձեր համար 😦 Պատկերացնում եմ, թե ինչքան տխրած կլինեք: Մեր դասարանում էլ կար մեկը,ով ուր գնայինք մի փորձանք բերում էր մեր գլխին

    Like

  2. Rob says:

    Հա, շատ սխալ օր էինք ընտրել:( ու բավականին մեծ վախ ապրեցինք: Երևի բոլոր դասարաններում էլ նմանատիպ մեկը կա, որ ամեն անգամ միշտ մի բան փչացնում ա:(

    Like

  3. Gor says:

    Բավականին դրամատիկ ու սիրուն էր գրված, ասես Վախթանգ Անանյանի պատմվածքներից լիներ: Ափսոս անհետաքրքիր ավարտ ուներ, ես սպասում էի ինչ որ արկածային դիպվածի:

    Like

  4. Rob says:

    Շնորհակալություն… Բայց ես կասեյի ավարտը լավն էր, որովհետև ոչ մեկս լուրջ փորձանքի մեջ չնկանք և անփորձանք տուն վերադարձանք..Իսկ եթե այս բոլորը գրեյի որպես մի արկածային հորինվածք, ապա վերջը այսպես հաստատ չէր լինի:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: