Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Ինչպես պայքարել սթրեսի դեմ կամ ժպիտը լավ է առողջությանը

Ինչպես պայքարել սթրեսի դեմ կամ ժպիտը լավ է առողջությանը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

Իհարկե, երբեմն կյանքը մեզ դնում է դժվար իրավիճակների մեջ, սակայն երբեմն այնպես է ստացվում, որ ամենից հաճախ մենք ենք մեզ փակուղու առջև կանգնեցնում՝ պայքարի արդյունավետ միջոցներ չձեռնարկելով: Գոյություն ունեն տարբեր տեխնիկաներ սթրեսի հաղթահարման համար:

Առաջին հերթին՝ կարելի է պայքարել վերաբերմունքով. եթե ձեզ վշտացնում են անհաջողությունները շփման մեջ, շրջապատի անբարյացակամությունը, ապա փոխեք ձեր վերաբերմունքը դրա հանդեպ: Բոլորին էլ պետք են խրախուսանքներ և ոգևորող խոսքեր, սակայն եթե դուք դրանք չեք ստանում ուրիշներից, կարող եք գովել ինքներդ ձեզ. ինքներդ ձեզ տրված ձեր գնահատականը ուրիշների կարծիքից ավելի սուբյեկտիվ կամ թերարժեք չէ:

Դրական մտածեք, ինչը չի նշանակում, թե հիմարի նման ողջ օրը ծիծաղել և տեսնել միայն լավը: Դրական մտածողության հիմքում ընկած է վատի, դժվարության մեջ լավը գտնելու, դաս քաղելու, օգուտ ստանալու կարողությունը: Եթե ձեր հետ մի վատ բան է պատահել, դա մտքում անվերջ ծամելը  ոչնչի չի հասցնի, բացի տրամադրության երկարատև անկումից և մյուս գործերի վրա բացասաբար անդրադառնալուց: Հակառակը՝ պետք չէ ֆիքսվել անհաջողությունների վրա, ոչ էլ ընհանրապես մոռանալ դրանց մասին: Պետք է վերլուծել դրանց պատճառները, հասկանալ ինչու այդպես եղավ, սակայն մեղավորներ չփնտրել, այլ փորձել հետագայում չկրկնել նույն սխալը կամ կանխել իրադրության նման ընթացքը:

Դադարեք պերֆեկցիոնիստ (պերֆեկցիոնիզմ – ամեն ինչ կատարյալ կերպով անելու ձգտում) լինել. դեռահասներին բնորոշ է ամեն ինչում ծայրահեղություններ տեսնելը, լավ ու վատ, սև ու սպիտակ տոներով ընկալել աշխարհը, մարդկանց մեջ հաջողակներ և անհաջողակներ, հաղթողներ և պարտվողներ տարանջատելը: Իհարկե վատ չէ ձգտել լավագույնը լինելուն, բայց դա չպետք է ինքնանպատակ լինի: Եթե չձերբազատվեք պերֆեկցիոնիստական տրամադրություններից, չեք դադարի ձեզ չափազանց քննադատորեն մոտենալ, ինչը անընդհատ հիասթափությունների և անվերջ ինքնադժգոհության աղբյուր է: Պետք է կարողանաք ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին դուք կաք և խրախուսեք ձեզ ձեր ամեն մի փոքրիկ ձեռքբերման համար, քանի որ դրանք են տանում դեպի մեծ հաղթանակներ:

Սովորեք ռացիոնալ կազմակերպել անելիքները և կարգավորել ձեր ժամանակը. ամեն օր գործերի փոքրիկ ցուցակ կազմեք, որի բոլոր կետերը ճշտորեն կատարելը անպայման չէ, սակայն այն թույլ կտա չմոռանալ անելիքները և ամենաբարդ և դժվար գործերը հերթափոխել թեթևների և հանգիստ տվողների հետ:

Շատ ժպտացեք, կյանքի դժվար պահերին ձեզ փոքրիկ հաճույքներ և զվարճանքներ պարգևեք: Եթե դժվար օր եք ունենալու` մի լավ հանդիպում պլանավորեք օրվա վերջում. շփում ընկների հետ, համակարգչային, բակային խաղեր, ընթերցանություն, կինոդիտումներ. այս ամենը թույլ է տալիս ցրվել և թոթափել լարվածությունը:

Ցանկալի է ամրացնել ֆիզիկական առողջությունը, քանի որ դրա վրա է հիմնված սթրեսակայունությունը. սնվել վիտամիններով հարուստ սնունդով, որևիցե ձեզ համար հաճելի սպորտով զբաղվել, ամեն օր մարզանք անել, օրվա մեջ ամենաքիչը երկու կիլոմետր ոտքով քայլել: Անհրաժեշտ է սովորել հանել մկանային լարվածությունը, թուլանալ: Նկատած կլինեք, որ սթրեսի ժամանակ առաջանում է մեծ լարվածություն, ձգվածություն ողջ մարմնում: Պետք է օրվա մեջ 2-3 անգամ մկանները թուլացնող վարժություններ կատարել (աուտոգեն վարժանքներ), որոնց ժամանակ հարմար դիրք ընդունելով հերթականությամբ թուլացնում են ողջ մարմնի մկանները. սկզբում դեմքի, ապա պարանոցի, ուսերի, որովայնի, ձեռքերի, ոտքերի: Անհրաժեշտ է թուլացնել նաև մտածողությունը և կենտրոնանալ մարմնական զգացողությունների վրա, չմտածել այլ բաների, օրվա հոգսերի կամ հետագա պլանների մասին: Կարգավորեք քունը. ամեն օր արթնացեք և պարկեք քնելու նույն ժամերին, ինչը օրգանիզմի համար հանդարտության, համաչափության և ռիթմիկության զգացում կապահովի:


1 Comment

  1. […] Կարդալ այն մասին, թե Ինչպե՞ս պայքարել սթրեսի դեմ […]

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: