Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Ցտեսություն դպրոց, արդեն կարոտում եմ քեզ

Ցտեսություն դպրոց, արդեն կարոտում եմ քեզ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,900 կտտոց

Մեր դպրոցն էդքան էլ չէի սիրում, հատկապես վերջին տարում: Բայց որ հիմա հիշում եմ, թե ինչեր էինք անում դասերի ժամանակ` ծիծաղս գալիս ա: Մեր դասարանը դպրոցի ամենակարգապահ ու սովորող դասարանն էր, բայց էլի անկարգություններ անում էինք: Չնայած դրան` բոլոր դասատուներն էլ սիրում էին մեր դասարանը:

Հայոց լեզվի դասատու Մանուկյանը, որը կարճահասակ, կարճ մազերով, մի փոքր գեր, բայց շատ հաճելի կին էր,  իմ դուրը գալիս էր: Երբ տնայինները արած չէինք լինում կամ իրեն բարկացնում էինք ասում էր. «Ես ձեր դասարան եմ մտնում ու հանգստանում եմ,  էնպես արեք, որ սիրով մտնեմ»:

Ես, ընկերուհիս ու երկու դասընկերներս իր ժամին միշտ միասին էինք նստում ու ամբողջ ժամին խոսում էինք, բայց էդ ամեն ինչի հետ`դասին էլ էինք մասնակցում: Մեկ-մեկ ընկեր Մանուկյանը շրջվում ու մեզ ասում էր. «ի՞նչ եք էդքան խոսում»:

Դե քիմիայի ժամի մասին էլ խոսք չկա. ով` ինչ ուզում անում էր: Մեկը երգում էր, մյուսը` ամբողջ ժամին դասարանով ման գալիս, մի խոսքով խառնոտ վիճակներ:  Իսկ մաթեմատիկայի ժամերին էդքան չարություն չէինք անում ինչքան դասատուի խոսելու ժամանակ ծիծաղում էինք: Որ դաս էր բացատրում նենց արագ էր խոսում, որ չէինք հասկանում: Ու էսպես շատ դասեր կան, որ կարող եմ թվարկել, մի խոսքով շատ լավ էր անցնում:

Դե մենք էլ մեր ինը հոգով շուտ-շուտ էինք հավաքվում ու դուրս գալիս ման գալու: Էն ժամանակ, որ դուրս էինք գալիս, ընդհանրապես դպրոցից չէինք խոսում: Բայց հիմա, որ հանդիպում ենք կամ էլ հավաքվում ենք հիշում ենք, թե ինչեր էինք անում և ուզում ենք, որ նորից էդ պահերը հետ գան:



2 Comments

  1. Arpine says:

    Նելլ ջան մաթեմի դասատուն ոչ միայն արագ էր խոսում,այլ,հիշի,թե ձայնը ոնց էր տատանում, ծիծաղելու ժեստեր անում:Դե արի ու էսքանից հետո մի ծիծաղի դասի ժամանակ 🙂

    Like

  2. Nelly says:

    Հա հիշում եմ Ափ ջան, ոնց կարամ մոռանամ:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: