Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Կարոտել ենք դպրոցն ու սեպտեմբերը

Կարոտել ենք դպրոցն ու սեպտեմբերը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,524 կտտոց

Մեր պատմության դասատուն շատ լուրջ ուսուցիչ է և դասը վարում է շատ լուրջ ձևով, թեև, միաժամանակ, նա շատ լավ ընկեր է: Այդ օրն էլ նա շատ լուրջ եկավ դասի: Դասընկերուհիս` Լուսինեն, դուրս եկավ և, երբ վերադարձավ դասարան, դասատուին խաբեց, թե մեր դասղեկը կանչում է իրեն:  Դանիելյանը դուրս եկավ, փնտրեց դասղեկիս, հետո հետ գալով` ասաց.

-Դուք դեռ կտենաք, բայց մատյանից դուրս…

Այս պատմությունը մենք պատմեցինք մեր դասղեկին` ամառային արձակուրդների ժամանակ, երբ դասարանով մեր դասղեկի հետ գնացել էինք Հաղպատի ձորի գեղատեսիլ անկյուններից մեկը և միասին հիշում էինք մեր դպրոցական կյանքից հետաքրքիր իրադարձություններ: Ընկեր Մեջլումյանին խոստովանեցինք այնպիսի բաներ, որոնք դասերի ժամանակ չէինք համարձակվում ասել:

Մի անգամ էլ Մեջլումյանը տեսել էր, որ դասարանի ծաղկամանի հողը թափված է, ծաղիկը` ջարդված: Նա մեր վրա շատ զայրացավ, իսկ մենք ասացինք, որ դրա հետ կապ չունենք, և մենք չենք ջարդել ծաղիկը: Դասղեկս չհավատաց և շատ զայրացավ: Վերջում պարզվեց, որ հավաքարարներն էին վայր գցել` դասասենյակը ավլելու ժամանակ:

Բարձիկներով ամենօրյա կռիվները արդեն անպատիժ էին դարձել:  Մեջլումյանի համար արդեն սովորական էր դարձել ամեն օր մեկիս մազերը սպիտակած կամ հատակը կավիճոտ տեսնելը:

Մի անձրևոտ օր էլ երկու դասարանով դասից փախանք, գնացինք մի անծանոթ այգի և կրակ վառեցինք: Հաջորդ օրը պարզվեց, որ դասացուցակը փոխվել և մեր մոտ դասղեկիս ժամ էր եղել:

Այս ամենը մենք հիշում էինք ու քանի որ արդեն մոտ երկու ամիս է անցել դպրոցի փակումից, երբ բոլորս գոռում էինք, թե .«Ուռաաա՜, վերջապես ավարտվեցին դասերը», այժմ արդեն հասցրել էինք կարոտել ու մտքներումս մտածում էինք.

-Երբ պիտի դասերն սկսվեն, շատ ենք կարոտել:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: