Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Ուսուցչուհին մատյանով է հարվածում, իսկ տնօրենը կանգնում է աշակերտի ոտքի մատների վրա

Ուսուցչուհին մատյանով է հարվածում, իսկ տնօրենը կանգնում է աշակերտի ոտքի մատների վրա

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,839 կտտոց

Աշակերտների նկատմամբ բռնություն գործադրելը միշտ էլ եղել է կարևոր խնդիր դպրոցի համար: Բռնության լավագույն օրինակը ծեծն է: Կան դասատուներ, որոնց թվում է, թե ծեծի միջոցով կարող ես ազդել աշակերտի վարքի կամ առաջադիմության վրա, բայց դա հակառակ ազդեցությունն է ունենում, ինչպես որ եղավ մեր դասարանում:

Պատմության ժամ  էր: Դասը անցնում էր շատ հետաքրքիր և քար լռություն էր, միայն լսվում էր դասը պատմողի ձայնը և մեկ-մեկ էր ընկեր Արամյանինը, ով սխալների դեպքում ուղղումներ էր անում:

Ընկեր Արամյանը 25-30 տարեկան կին էր` շեկ մազերով, միջնահասակ, նուրբ դիմագծերով:

Մեր դասարանի չարաճճիները` Պողոսը և Գագիկը, նստել էին վերջում և զրուցում էին: Իսկ Արամյանն էլ չէր սիրում, որ իր դասը խանգարում են: Մեկ անգամ նկատողություն արեց, բայց նրանք չդադարեցին զրուցել: Երկրորդ անգամ արդեն բարկացավ և խփեց Պողոսի գլխին: 

Պողոսը հարվածից շոկի մեջ  ընկավ: Նա տաքարյուն տղա էր. հաճախակի էր վիճում ուսուցիչների հետ և այս դեպքն էլ բացառություն չէր: Նա ներվայնացած վեր կացավ տեղից և բարձր գոռաց.

– Աղջի´, էս ինչ ես անում:

Ա´յ, դա էլ արդեն Արամյանի համար էր շոկ: Նրանք սկսեցին վիճել իրար հետ և կռիվն էլ գնալով թեժանում էր:

Արամյանը ավելի շատ վիրավորվեց «աղջի» բառից, քան թե դասը խանգարելուց: Իսկ Պողոսն էլ արդեն մեծ տղա էր և իր համար վիրավորական էր ողջ դասարանի առաջ հարված ստանալը:«Երեխե´ք, ես զղջացել եմ էդ բառի համար, ուղղակի շատ էի ներվայնացել», – ասաց Պողոսը մեզ միջադեպից հետո:

Իրականում նա շատ բարի և ընկերասեր տղա էր, ավելորդ բառեր դասարանում չէր օգտագործում, իսկ մյուսներին էլ սաստում էր:

Արամյանն ասաց.

-Ընկիր առաջ, գնում ենք տնօրենի մոտ, ա´յ էդ ժամանակ հալդ կտեսնես:

Մենք անհանգստանում էինք մեր դասարանցու համար, դասը խանգարվեց, և Պողոսն էլ տնօրենի մոտից եկավ եկավ մեկ ժամ անց:

Երբ Պողոսը եկավ` մեզ ասաց, որ տնօրենը իրեն բոլորովին չի լսել և կոպիտ բառերով վիրավորել է: Ավելին: «Էդ հլը քիչ էր` կանգնեց ոտքերիս մատների վրա, իսկ Արամյանն էլ մատյանով խփեց գլխիս»,- ասաց Պողոսը:

Պողոսը մեզ պատմեց, թե ինչ է եղել տնօրենի կաբինետում: Նրա ոտքերի մատների վրա կանգնելուց հետո` տնօրենը գոռացել է.

-Դե´ ձայն հանի´ր, լակո´տ:

Արամյանն էլ իր հերթին սպառնացել է.

-Գիտե´ս, ամուսինս ոստիկանությունում է աշխատում և քո նմանների հարցերը երկու վայրկյանում կլուծի:

Պողոսին ծնող էին կանչել: Նրա հայրը և տնօրենը համաձայնության էին եկել և միջադեպը փակված էին համարել:

Պողոսն ու Արամյանն էլ, ի զարմանս բոլորի, իրար հետ շատ լավ էին, և Արամյանը հաճախակի էր խրախուսում նրան` մեկ միավոր բարձր նշանակելով:

Մեր դպրոցում ապտակը կամ հարվածը սովորական երևույթ է: Ինձ թվում է, որ այսօր միջանձնային հարաբերությունները պետք է լինեն ճիշտ կառուցված: Մեր դասարանում սիրում են այն ուսուցիչներին, ովքեր վիրավորական բառեր չեն ասում և, առհասարակ, բռնություն չեն գործադրում:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: