Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Պարտականություններ ունեն ոչ միայն ծնողները, այև զավակները

Պարտականություններ ունեն ոչ միայն ծնողները, այև զավակները

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 571,014 կտտոց

«Ո՞ւմն ես ամենաշատը սիրում` մայրիկի՞ն, թե՞ հայրիկին». այս հարցով մանուկ հասակում Արմենին շատ էին տանջում: Տղան միշտ պատասխանում էր` երկուսին էլ, սակայն հարևանները, հարազատները տղային էլի հանգիստ չէին տալիս ու կրկնում նույն հարցը ամեն առիթով:

Մայրն ու հայրն էլ կարծես մրցում էին, թե ումն ավելի շատ կսիրի տղան, ով ավելի շատ հոգ կտանի երեխայի մասին: «Իմ տղան է, է~~»,- ասում էր Արմենի հայրը, երբ երեխան դպրոցից գերազանց գնահատական էր տուն բերում կամ ուսուցիչները գովում էին: Իսկ երբ տղան չարություն էր անում կամ բարկացնում  հորը, վերջինս  կնոջն ասում էր. «Քո տղան է, է՛լի»: Նույն կերպ էր վարվում նաև մայրը:

Արմենը սկզբում անհասկանալի էր պայքարն իր սիրո համար. հավասարապես երկուսին էլ սիրում էր:  Հետագայում արդեն նա ծնողների «պայքարն» իր խաղաքարտն էր դարձրել. ստանում էր այն ամենը, ինչ ուզում էր: Տղայի մտքով երբևէ չէր էլ անցնում, որ  ծնողների հանդեպ ինքն էլ պարտավորություններ ունի. նրանց հարաբերություններն աննկատ կերպով  զուտ «շուկայականի» էին վերածվել:

Որքան էլ ընտանիքում ծնողները երեխային «բաժանեն» կամ մրցեն նրա մասին հոգ տանելու համար, միևնույն է, օրենքի առջև երկու ծնողներն էլ ունեն հավասար իրավունքներ:

Ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ ծնողներն ունեն հավասար իրավունքներ և կրում են հավասար պարտականություններ իրենց երեխայի նկատմամբ:

Օրենքով սահմանված ծնողական իրավունքները դադարում են, երբ լրանում է երեխայի 18 տարին, այսինքն նրա` չափահաս դառնալուց հետո: Իսկ մինչ այդ ծնողները պարտավոր են հոգ տանել երեխայի մասին, նրան ապահովել ապրուստով, բնակարանով և այլն:

Պարտականություններ, սակայն, ունեն ոչ միայն ծնողները: Իրենց հերթին երեխաներն էլ պարտավոր են հոգալ իրենց ծնողների մասին: Օրենքը սահմանում է, որ աշխատունակ չափահաս զավակները պարտավոր են պահել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողներին, հոգ տանել նրանց մասին:

Ընդ որում, օրենքը կարող է զավակից գումար բռնագանձել ծնողների ապրուստի և խնամքի համար, եթե նրանք հրաժարվում են կամավոր կերպով հոգ տանել իրենց ծնողների մասին:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: