Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Ուլիսես » Անսպասելի սեր

Անսպասելի սեր

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 541,445 կտտոց

Անին ծնողների միակ զավակն էր և, բնականաբար, ծնողների ողջ ուշադրությունը նրա վրա էր: Չնայած այդ ամենին` նա իրեն երջանիկ չէր զգում:  Տասներորդ  դասարան էր, բայց դեռ ոչ մի ընկեր չուներ, ոչ ոք չէր ուզում շփվել նրա հետ, նույնիսկ զարմուհիներն էին խուսափում նրանից, բոլորն արհամարում էին:

Անին փոքրամարմին էր, բայց մեծ ականջներով, որոնք բացարձակ չէին համապատասխանում  մարմնին, դեմքն ամբոջությամբ պեպեններով էր ծածկված, ու նա հաճախ էր մազերը առաջ սանրում, փորձելով ծածկել դեմքը: Դպրոցից միշտ տխուր էր տուն գալիս, ժամերով նստում էր հայելու դիմաց ու ինքն իրեն հարց տալիս .

-Բոլորը զզվում են ինձանից առանց ինձ ճանաչելու, Աստված ի՛մ, ինչու՞ եմ ես այսպիսին:

Ծնողներն, ի տարբերություն աղջկա, գեղեցիկ էին և տեսնում էին, իհարկե, թե ինչպես է իրենց աղջիկը ժամերով փակվում սենյակում, չի ուզում ոչ մի տեղ գնալ, ուստի փորձում էին հանգստացնել աղջկան, ամեն ինչ անում էին նրա տրամադրությունը բարձրացնելու համար, բայց ապարդյուն:

Երբ տարրական դասարանում էին, գրեթե բոլորը ծաղրում էին նրան, արհամարհական խոսքեր ասում նրա հասցեին, նույնիսկ այն աստիճան, որ մի օր տուն գնաց, գրկեց մորն ու լացելով ասաց, որ էլ դպրոց չի գնալու: Իսկ այժմ երբ արդեն մեծ էր, ոչ ոք նրան չէր նեղացնում, բայց և ընկերություն էլ չէր անում: Կարծես նա գոյություն չուներ և, երբեմն, Անին մտածում էր, որ լավ կլիներ գոնե վիրավորեին, որ այդ դեպքում` մոռացված այդ վիճակն այդքան անտանելի չէր լինի:

Դպրոցում Անին լավ էր սովորում, պարտաճանաչ էր: Հինգերորդ դասարանից միշտ մենակ էր նստում՝ վերջին նստարանին:

Դեկտեմբեր ամիսն էր ու դպրոցում սկսվել էին ստուգողական աշխատանքները: Այդ օրը գրականությունից  ստուգարք էին հանձնելու և, ահա, ուսուցչուհին զայրացած ներս մտավ՝ թեստերը ձեռքին: Բաժանեց դրանք, նստեց  աթոռին ու սկսեց մատյանը լրացնել:

Դասարանում աղմուկ սկսվեց:

-Լռե՛ք, խոսելու համար ե՞ք տեղափոխվել,- սաստեց ուսուցչուհին:

Բոլորը լռեցին, բացի Արայից: Արան դասարանի ամենագեղեցիկ տղան էր, ընդունակ էր, բայց սովորելու հետ սեր չուներ և դասարանի` այսպես կոչված «ասողն» էր:

-Քեզ քանի անգամ եմ ասել իմ ժամին չտեղափոխվես, իսկ եթե տեղափոխվում ես, բարի եղիր` մի խոսիր, իսկ հիմա արագ գնա ու վերջին նստարանին նստի,- ասաց ուսուցչուհին:

Արան դժգոհ նայեց նրան ու տեղից վեր կացավ, որ գնա վերջ, բայց միայն Անիի կողքի աթոռն էր ազատ: Մի պահ կանգնած մնաց ու ասաց.

-Ընկեր Հարությունյան, ազատ տեղ չկա, որտե՞ղ նստեմ: Թողեք տեղս նստեմ, էլ չեմ խոսի:

-Ո՛չ, ես քեզ լավ գիտեմ: Չե՞ս տեսնում, ազատ տեղ կա, շո՛ւտ, առանց երկարացնելու գնա ու Անիի կողքին նստիր,- զայրացած ասաց ուսուցչուհին:

Արան փնթփնթալով նստեց Անիի կողքը, խեթ-խեթ նայեց նրան, քիչ հետո գրպանից հանեց մի քանի անգամ ծալած թուղթը, որտեղ նախօրոք գրել էր հարցերի պատասխանները, դրեց ծնկանն ու սկսեց արտագրել: Իսկ Անին մի տեսակ շփոթվեց. վաղու՜ց նրա կողքին ոչ ոք չէր նստել:

Դասն ավարտվում էր, Հարությունյանը նկատել էր, որ Արան անհանգիստ է և անընդհատ ներքև է նայում: Նա  առանց ոչ մի բառ ասելու մոտեցավ ն: Արան չէր նկատել, թե ինչպես է ուսուցչուհին իրեն մոտեցել: Երբ նկատեց արդեն ուշ էր. գիտեր Հարությունյանի բնավորությունը` եթե տեսներ արտագրելուց, անմիջապես կդներ հերթական երկուսը:

Արան շփոթվեց, այլևս չէր հասցնի գրպանում դնել, ուստի արագ ծնկի վրայից թուղթը գցեց հատակին: Իսկ Անին անմիջապես ոտքով ծածկեց այն:

-Էս արտագրո՞ւմ ես:Չչե՞ս ամաչում, ալարել ես երկու տող կարդալ- հեգնական ասաց ուսուցչուհին:

-Ո՛չ, ընկեր Հարությունյան, չեմ արտագրել, Անիին հարցրեք,- արդարացավ Արան:

-Ասում ես չես արտագրե՞լ, դե շուտ կանգնի՛,- ասաց ուսուցչուհին՝ համոզված չլինելով, որ Արան իրոք արտագրում էր:

Հարությունյանը նայեց սեղանի տակ, ստուգեց Արայի գրպանն ու պայուսակը, բայց ոչինչ չկար: Հավանաբար համոզվեց, որ Արան չի արտագրել և դիմեց Արային.

-Արա ջան, դե հանգիստ գրի, բայց որ չէիր արտագրում, ինչո՞ւ էիր այդքան անհանգիստ:

Արան ուսերը շարժեց ու ոչինչ չասաց: Զանգը հնչեց, բոլորը հանձնեցին թեստերն ու դուրս վազեցին. երկար դասամիջոցն էր: Բայց Անին սովորականի պես դուրս չգնաց, որքան էլ, որ տարօրինակ թվար`Արան էլ չէր գնացել. նա միշտ առաջինն էր դուրս վազում դասարանից:

Արան տեղից վեր չկացավ ու ժպտալով ասաց.

-Զգացված եմ:

Անին միայն նայեց նրա աչքերի մեջ ու ոչինչ չասաց, իսկ Արան շարունակեց.

-Ան իսկ դու ո՞նց գրեցիր, հասցրի՞ր բոլորը գրես:

-Հա՛,- հազիվ լսելի պատասխանեց Անին:

Ամբողջ դասամիջոցին նրանք զրուցեցին, կարծես նոր էին ծանոթանում: Երբ զանգը հնչեց` Արան Անինին կես կատակ-կես լուրջ ասաց.

–Անի ջան, ուրախ էի քեզ հետ ծանոթանանալու համար, չէի կարող պատկերացնել, որ այսքան հաճելի զրուցակից կարող ես լինել:

Ասաց ու գնաց նստեց իր մշտական տեղը: Անին զարմացել էր նման վերաբերմունքից: Որքան տարօրինակ էր Անիի և, ընդհանրապես, բոլոր համադասարանցիների համար, Արայի այդ բարեհամբույր վերաբերմունքը շարունակվեց նաև մնացած օրերին: Անին ու Արան արդեն ընկերացել էին, Անին առաջվա պես տխուր չէր, միշտ ժպտում էր, իսկ ինչ վերաբերվում է Արային, ապա բոլորը մի տեսակ էին նայում նրան:

-Ո՞նց ես շփվում դրա հետ, -զարմացած հարց էին տալիս և՛ տղաները, և՛ աղջիկները: Իսկ Արան միշտ միևնույն պատասխանն էր տալիս.

-Լավ եմ անում, հարցեր ունե՞ք, ոչ մեկդ էլ նրանից լավը չեք:

Շուտով ավարտվեց ուսումնական տարին: Նրանք դասարանով էքսկուրսիա էին գնացել Սևանա լիճ : Արևոտ օր էր, ամեն ինչ շատ գեղեցիկ էր, կապուտաչյա գեղեցկուհին ինչպես միշտ աննման էր: Երբ ճաշելը վերջացրին, Արան նկատեց, որ Անին չկա ու գնաց նրան փնտրելու: Անին նստել էր լճի ափին ու նայում էր չարաճճի ալիքներին: Արան տեսնելով նրան, լուռ նստեց Անիի դիմաց: Մի տարօրինակ զգացում հմայեց ու կաշկանդեց երկուսին: Նրանք լուռ նայում էին ավազին՝ չհամարձակվելու հայացքները բարձրացնել: Սակայն աչքերի եզրով երբեմն իրար էին նայում: Արան զգում էր Անիի հուզմունքը, թեև ինքը նրանից պակաս չէր հուզվում: Նրանք զգացին, որ իրար հայտնեցին անկարելին, անհարմարը, անսպասելին, դժվարինը: Հետո չհասկանալով, թե ինչպես, կարծես ինքն իրեն` Արան ասաց.

-Անի, ես քեզ..

. Չկարողացավ շարունակել խոսքը: Այն, ինչ որ հասկանալի էր ու վճռական էր երևում լռության մեջ՝ դժվար ու անտեղի թվաց, երբ փորձեց բարձր ասել: Արան լռեց, նայեց Անիին և չիմացավ ինչ անել: Իսկ Անին լուռ նայում էր նրան: Արմանի՝Արայի ընկերոջ ձայնը, սթափեցրեց նրանց.

-Էրեխե՛ք, եկեք դուք էլ խաղացեք:

Անին ու Արան իրար նայեցին, ժպտացին ու միացան ընկերներին: Հիմա շատերը կասեն, որ նման պատմություններ չեն լինում, բայց հավատացեք, իսկապես լինում են, ուղղակի պետք է կարողանալ տեսնել այն, ինչն առաջին հայացքից հնարավոր չէ:

 


11 Comments

  1. nazeli says:

    Շաաաաաաատ- շաաաաաաաաատ գեղեցիկ էր……..հիացած եմ!!!!

    Like

  2. Անչափ շնորհակալ եմ Նազելի ջան, ուրախ եմ, որ քեզ դուր է եկել!!!

    Like

  3. Անուշ says:

    Եթե չեմ սխալվում սա հեռուստասերիալից հատված է,ուղղակի որոշակի փոփոխություններով

    Like

  4. Չգիտեմ, միգուցեև… : Հեռուստասերիալների սյուժեն կյանքից է վերցրած ու տարօրինակ չէ, որ դուք այս պատմության հերոսուհու՝Անիի կյանքը նմանեցրել եք ինչ-որ սերիալի հատվածի:Շատ մարդիկ, նույնիսկ ժողովուրդներ, իրենց ճակատագրերով իրար այնքա՜ն նման են:

    Like

  5. angelika says:

    Լիլիթ ջան Bravoooo հիանալի պատմություն է, իսկ ինչ-որ վերաբերվում է մարդկանց ճակատագրերի նմանությանը ես համաձայն եմ քեզ հետ:
    (է՜հ, բարեկամս մեր ճակատագրերը նման են, երկուսս էլ կենդանի մարդու կարոտ ենք,- Թափառաշրջիկը ֆիլմից)

    Like

  6. Vach says:

    vaxxxxx inch laaaaaaav patmutyun er!!!!!!!!!!

    Like

  7. Armen says:

    Suppper!!!!!!!!!!!!!!!!

    Like

  8. […] Անսպասելի սեր, Լիլիթ Սիրադեղյան, Լոռվա մարզ, Ճոճկան գյուղ […]

    Like

  9. Gog says:

    Հիմա շատերը կասեն, որ նման պատմություններ չեն լինում, բայց հավատացեք, իսկապես լինում են, ուղղակի պետք է կարողանալ տեսնել այն, ինչն առաջին հայացքից հնարավոր չէ: Ապրես!!!!

    Like

  10. julya says:

    chishta sax

    Like

  11. julya says:

    vocor kardan mer mtqerQ

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: