Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Բառարան » Ջնար, վեմ, սաթ, տարտամ

Ջնար, վեմ, սաթ, տարտամ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,024 կտտոց

Ջնար

Ջնար– քնարի նման լարավոր նավագարանի  գործիք

Ջնարահար– ջնար նվաող երաժիշտ

Վեմ

Վեմը  պինդ քար է սալաքար, նաև ապառաժ, ժայռ, փոխաբերական իմաստով գործածվում է որպես մի բանի հիմք, հենարան, եկեղեցու սեղանի հիմքում դրված քարը, «Երբ քանդել են եկեղեցու հատակը, վեմ քարի ներքևում գտել են անթիվ անհամար գանձեր», Եղիշե Չարենց

Վիմագրություն–  գրվածք կամ նկար բազմացնելու եղանակ, որի միջոցով վիմագրական քարի վրա գրում, գծում կամ նկարում են, ապա հատուկ տեսակի ներկ քսելով և վրան թուղթ դնելով, մամուլի օգնությամբ տպում են

Վիմագիր– քար վրա գրված գիր

Վիմագործ– քարագործ

Վիմագրիչ– քարի վրա գրող կան նկարող անձ

Վիմակերտ– քարակերտ

Վիմափոր– քարի մեջ փորված

Վիմուտ– քարուտ

Սաթ

Սաթ– մանր կտորներով հողի տակ գտնվող, մեծ մասամբ սև ու դեղնավուն հանածո բուսական խեժ, որը որ շփելիս դուրեկան հոտով կայծեր է արձակում, «Ոսկեգույն սաթի նման փայլում էին ողկույզները», Րաֆֆի

Սաթե– սաթից պատրաստված

Տարտամ

Տարտամ  բառը  գործածվում է  դանդաղ, անհաստատ, անորոշ, թույլ, միապաղաղ  իմաստներով, որը պարզ է դառնում նախադասությունից, «Դուռը բացվեց և տարտամ քայլերով դուրս եկավ մի գունատ ծերուկ», Դերենիկ Դեմիրճյան

Տարտամել– տարտամ դառնալ, թուլանալ

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: