Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Ճամբարում ես սովորեցի փնտրել իմ կյանքի կարևորագույն պահը

Ճամբարում ես սովորեցի փնտրել իմ կյանքի կարևորագույն պահը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 574,016 կտտոց

Դա եղել է Գյումրիում`1994թ.: Կազմակերպվել էր ճամբար, որին մասնակցում էին նաև 1988թ.  երկրաշարժից հաշմանդամ մնացած երեխաները: Ճամբարի փակման ժամանակ, երբ բոլոր երեխաները քոչարի էին պարում, անվասայլակին գամված մի երեխա` Լալան, ցանկություն էր հայտնել պարել այդ պարը: Ընկեր Քրիստը որոշել է այնպես անել, որ Լալան անպայման պարի: Նա գրկել է Լալային այնպես, որ ինքը Լալայի համար ծառայի իբրև ոտքեր և պարեցրել է աղջկան: Ընկեր Քրիստը պատմում էր, որ նրա համար այդ պահը կմնա միշտ շատ կարևոր, որովհետև կարողացել էր մի քանի րոպեով իրականացնել Լալայի ամենանվիրական երազանքը:

Այս պատմությունը մեզ պատմեց ընկեր Քրիստը` Փամբակի «Արամյան» ճամբարում: Ճամբարը Փամբակի «Արամյան» հարկի տակ էր հավաքել 26 դպրոցականների, որոնք եկել էին վերապատրաստվելու` որպես ջոկատավարներ: Ես նույնպես նրանց թվում էի:

Սեմինարներն անց էր կացնում ընկեր Քրիստը, ով մեզ պատմում էր տարբեր պատմություններ: Նա մեզ պատմեց նաև մի տղայի մասին, ով ապրում էր փողոցում`շատ վատ շրջապատում և այդ տարի հաճախել էր ճամբար: Մի օր, երբ երեխաներից մեկի ծնունդն էր, ընկեր Քրիստը վերցնում է այդ տղային և միասին գնում են նվեր գնելու: Ճամբարի տնօրենը զգուշացնում է նրան, որ տղան կարող է գողանալ մոտի գումարը, որ զգույշ լինի: Քրիստը, սակայն, դիմում է հակառակ քայլին: Նա ասում է այդ տղային, թե որտեղ է դրված իր գումարը և խնդրում է պաշտպանել իրեն, որ ոչ ոք չգողանա: Տղան համաձայնվում է, ասելով.

-Քրի´ստ քուր, թող փորձեն, կթռնեմ դեմքներին:

Եվ իրոք քիչ անց, երբ Քրիստը նվեր  էր գնում` հրմշտոց է նկատում և տեսնում է, որ այդ տղան իրոք «թռել է մեկ այլ տղայի դեմքին»: Ընկեր Քրիստի համար այս օրը ևս շատ կարևոր էր, որովհետև նա այս քայլով կարողացել էր հետ պահել այդ տղային վատ միջավայրից:

Ընկեր Քրիստը` լինելով հոգեբան, մեզ առաջարկում էր ոչ ոքից չպահանջել այն, ինչը ինքներս չենք անելու: Նա հրաշալի մարդ է:

Այնքան արագ էր անցնում մեր ժամերը «Արամյան ճամբարում», որ թվում էր, թե դեռ երկար ենք մնալու, բայց գիշերը վառված մեծ խարուկն ու մոխրի մեջ խորոված կարտոֆիլը հիշեցնում էին հետդարձի մասին: Բոլորս տխուր էինք, չէինք ուզում տուն գնալ, բայց մեզ` մեր գյուղերում սպասում էին շատ-շատ երեխաներ, ովքեր մի պահ գյուղական ծանր առօրյայից կտրվելու կարիք ունեին:

Ավտոբուսն էլի սլանում էր Դեբեդին զուգահեռ, ու ես մտածում էի րոպե առաջ հասնել իմ գյուղի «Նաիրի» ճամբար, բացել «Արևիկ» ջոկատի խմբասենյակի դուռը և այնտեղ նստած հրեշտակներին որևէ բանով օգնելով`գտնել իմ կյանքի կարևորագույն պահը:

Բակայի ճամբարը կազմակերպվել էր Լոռու մարզի յոթ համայնքներում`Հաղպատ, Աքորի, Ախթալա, Արևածագ, Քարինջ, Կաճաճկուտ և Մղարթ,  World Vision-ի և «Մանես-Վալեքս»-ի նախաձեռնությամբ: Հաղպատում և Աքորիում այն պիտի տևի 20 օր, իսկ մնացած համայնքներում`մեկ շաբաթ:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: