Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Շպարգալկան աշակերտների հավատարիմ ընկերն է

Շպարգալկան աշակերտների հավատարիմ ընկերն է

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 565,059 կտտոց

Բոլոր տեղերում էլ քննությունների նախօրեին լինում է շպարգալկաների նախապատրաստական փուլ, որից մենք նույնպես զերծ չմնացինք: Երբ վրա հասավ քննաշրջանի սկիզբը` մենք նույնպես սկսեցինք պատրաստվել: Երեխեքի մի մասն առաջարկում էր պատասխանները նկարել ու պահել հեռախոսների մեջ, մյուսները` արտագրել հաղորդագրությունների բաժնում, մենք` ընկերուհիներով էլ,  առաջարկեցինք մեր տարբերակը: Քանի որ տետրերը կամ պատճենները շատ դժվար է աննկատ թաքցնել դասատուների աչքից, դրա համար էլ մենք որոշեցինք ողջ քննական նյութերը հավաքել ու բավական փոքր չափի պատճենահանել: Այդ կերպ հսկայական դասերը հայտնվում են շատ փոքր թղթի վրա:

Այս տարի ունեինք երեք քննություն: Առաջին քննության ժամանակ անփորձ էինք և դժվարությամբ էինք օգտվում շպարգալկաներից, բայց հետո արդեն սովորեցինք:

Շպարգալկաների բոլոր միջոցներն էլ աշխատեց. մեկը հեռախոսն էր քչփորում, մյուսը տաբատի և գոտիկի արանքում էր պահել:

Շպարգալկաները աննկատ փոխանցում ենք ու հերթ պահում, թե ով պիտի շեղի դասատուի ուշադրությունը:

Մեր ընկերներից մեկը` Արմանը, քիչ էր մնում բռնվեր: Ուսուցչուհին նկատել էր, որ տարօրինակ շարժումներ է անում ու անընդհատ ներքև նայում: Ուսուցչուհին էլ մոտեցավ և սկսեց զննել սեղանի տակը: Հետո ասաց.

– Արմա՛ն, ինչու՞ ես ձեռքդ դրել գրպանում, հանի´ր տեսնեմ` ի՞նչ կա:

Բոլորով լարվել էինք և մտածում էինք. «Հեսա կբռնվի»: Բայց մեր սրամիտ տղաներից մեկը հասցրեց ինչ-որ աղմուկ ստեղծել, տարօրինակ ձայներ հանել ու այդպես ուսուցչուհու հայացքը շեղել: Իսկ Արմանն էլ այդ ընթացքում հասցրել էր շպարգալկան շպրտել ու երեխեքից մեկն էլ ոտքը դրել էր վրան: Զարմանալին այն էր, որ րոպեների ընթացքում կարողացան փրկել Արմանին երկու ստանալուց ու լիկվիդ մնալուց: Երբ Կիրակոսյանը շրջվեց, նորից կրկնեց.

-Տղա´, քեզ ասում եմ ձեռքդ գրպանիցդ հանիր´:

Արմանն էլ ձեռքը հանեց ու ասաց.

– Տեսե´ք ընկեր Կիրակոսյան, ո´չ գրպանումս բան կա, ո´չ էլ ձեռքիս մեջ:

Կիրակոսյանը դեմքը խոժոռեց: Դե նա զգացել էր, որ իրեն խաբեցին, բայց ոչինչ անել չէր կարող ու միջադեպը փակվեց:

Իմ ընկերները պնդում են, որ շպարգալկան վստահություն է ներշնչում, բայց ես այդպես չեմ կարծում: Ճի´շտ է, ես էլ եմ իմ մոտ ունեցել շպարգալկա, բայց աշխատել եմ չօգտվել, քանի որ ինձ ավելի շատ օգնում է ուղիղ դասատուի աչքերի մեջ նայելը և նոր դաս պատմելը: Այդ ձևով ես ինձ ավելի ինքնավստահ եմ զգում:

Advertisements

8 Comments

  1. Գ says:

    այստեղ ուսուցիչ գրող չկա՞: լավ կլիներ շպոյի մասին ուսուցչի կարծիք լսել

    Like

  2. admin says:

    Շնորհակալություն, այդ մասին չէինք մտածել: Կարծում եմ կգտնենք ուսուցիչ, որը կգրի այդ մասին:

    Like

  3. Lusine says:

    իմ կարծիքով պատմությունը շատ հետաքրքիր էր ու իրական:Իրականում բոլոր երեխաներն էլ պահում են շպարգալկա:Ես կյանքւմ շպարգալկա չեմ օգտագործել, քանի որ դեռ 6-րդ դասարան եմ և գուցե հետագայում օգտագործեմ:

    Like

  4. Arpine says:

    Շնորհակալություն կարծիքի համար Լուս ջան: Դե տեսնենք, բայց լավ կլինի չօգտագործես 🙂

    Like

  5. Tatev says:

    ես կարծում եմ, որ պատմվածքը շատ հետաքրքիր եր:

    Like

  6. Arpine says:

    Շնորհակալություն Տաթև ջան 🙂

    Like

  7. ԳԱԼԱ says:

    Արփ ջան ես էդ օրերը չեմ մոռանա

    Like

  8. Arpine says:

    Ինչ շատ էիր ուրախացել թե շատ էիր վախեցել? 😀

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: