Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Ամաչելուց են կարմրո՞ւմ, թե՞ կարմրելուց` ամաչում

Ամաչելուց են կարմրո՞ւմ, թե՞ կարմրելուց` ամաչում

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,398 կտտոց

Սոնան կանգնած էր տասնյակ զույգ աչքերի առջև, որոնք ուղղված էին իր վրա։ Դադարը շարունակվում էր արդեն մի քանի րոպե։ Նրա համար դա մի հավերժություն էր։ Բոլոր մտքերը թռել էին  գլխից, այտերը վառվում էին, և Սոնայի մտքին միայն այն էր, որ հանգստանա, որ չկարմրի։

Շատերը՝ հատկապես դեռահասները և պատանիները, տանջվում են այն բանից, որ ցանկացած առիթով կամ անառիթ կարմրում են։ Երբեմն առաջին հայացքից անհասկանալի է՝ ինչու է դա կատարվում, կարծես՝ բարդույթավորվելու առիթ չկա, մարդը ամաչկոտ կամ քաշվող չէ։ Բայց արի ու տես, որ երբ խոսք է գնում ինտիմ թեմաներից (սիրուց, հարաբերություններից), երբ գրատախտակի մոտ են կանչում կամ դաս հարցնում, երբ պետք է ելույթ ունենալ, երբ ցանկացած բան հուզում է կամ հետաքրքրում` այս տիպի մարդիկ խեցգետնի նման կարմրում են։ Նրանց թվում է, որ բոլորը այդ նկատում են և շատ բան կտային, որպեսզի դա այլևս չկրկնվեր։ Մինչդեռ կարմրելը բոլորովին բնական է։

Հոգեբանները առանձնացնում են կարմրելու հիմնական պատճառը. անվստահություն սեփական ուժերի հանդեպ, որը սակայն կարող է արտաքնապես չդրսևորվել, թաքնվել ցուցադրական շփվողունակության տակ։ Մենք կարմրում ենք, երբ զգում ենք, որ չենք համապատասխանում մեր ներքին իդեալին և հակասությունների մեջ ենք ընկնում։ Վախենալով կարմրելուց մենք նախնական անվստահությանը ավելացնում ենք ևս մեկը՝ մենք չենք կարող մի բան անել, որ չկարմրենք։

Ի՞նչ անել։ Պետք է ազդել իրավիճակի վրա, փոխելով դրա ընկալումը։ Նախ և առաջ պետք է տարբերակել իրականությունը ենթադրություններից։ Կարծում եք շրջապատը քննադատորե՞ն է տրամադրված ձեր հանդեպ, պատրաստ է նախատել ամեն մի սխալի համար և շատ խորաթափանց է, նկատում է ամեն մի թերություն։ Ընդհակառակը՝ մենք միշտ կենտրոնացած ենք մեր վրա և շատ ուշ ենք հասկանում, որ մյուսները մեզնով այդքան չեն հետաքրքրվում, չեն հետևում և մտապահում մեր ամեն մի արարքը։ Պարտադիր չէ ուրիշների աչքերում իդեալական լինել։ Ավելին՝ մարդիկ սիրում են ուրիշների փոքրիկ անվանս թերությունները, դրանք զվարճալի են  😉

Վախը և լարվածությունը, որ այդ պահերին զգում եք` արտահայտվում են մարմնի մեջ։ Խորը և դանդաղ շունչ քաշեք և արտաշնչեք, թուլացրեք ողջ մարմնի մկանները՝ ուսերի, դեմքի, ձեռքերի, որովայնի։ Զգացեք ձեր մարմնի հաճելի ծանրությունը, այն հանգստացնող է։

Հումորը և սրամտությունը անհարմար դրությունից դուրս գալու ամենալավ միջոցն է։ Եթե շրջապատում ուշադրություն են դարձնում ձեր կարմրելու վրա, և դա հաճախ է կրկնվում, օգտագործեք սրամիտ մարդու համբավ ձեռք բերելու լավ առիթը։ Օրինակ, կարող եք կատակել՝ «Ես կարմրեցի անմեղի տպավորություն թողնելու համար», «Ես կարմրում եմ, որպեսզի բացարձակ իդեալական չթվամ», «Իմ դեմքը միշտ կարմրում է, երբ հիմար մարդկանց հետ եմ գործ ունենում», «Կներես, ես ակամա կարդացի քո մտքերը, դրանից էլ կարմրեցի» :)։

Վերջիվերջո՝ թույլ տվեք ձեզ կարմրել։ Արյդո՞ք ինչ որ մեկը դադարել է շփվել ձեր հետ ձեր կարմրելու պատճառով։ Դա ձեր մարմնի լեզուն է, որը ինչ-որ բան է ուզում ասել շրջապատին. որ հետաքրքված եք, ամոթխած, ուրախ, որն, ի դեպ, շատ հմայիչ է։

Advertisements

1 Comment

  1. Անի says:

    Վա՜յ, կարմրելն իմ ամենամեծ խնդիրներից է: Կարմրում եմ, երբ բարկանում եմ, երբ ամաչում եմ, երբ զգում եմ որ անզոր եմ, երբ ստում եմ: Անգամ կարմրում եմ, երբ մտածում եմ թե դիմացինս մտածում է, որ ես ստում եմ, կարմրում եմ, երբ մտածում եմ, որ հիմա կկարմրեմ… Մի խոսքով՝ իսկական պատիժ:

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: