Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Շփվե՞լ, թե՞ չշփվել հարազատների հետ. որոշում են ոչ թե ծնողները, այլ երեխան

Շփվե՞լ, թե՞ չշփվել հարազատների հետ. որոշում են ոչ թե ծնողները, այլ երեխան

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 573,815 կտտոց

Վահեն 12 տարեկան է: Ապրում է մայրիկի և նրա հարազատների հետ: Վահեի հայրն ու մայրը ամուսնալուծվել են նրա ծնվելուց ամիսներ հետո: Վահեն իր հայրական կողմի հարազատներին չի ճանաչում, նրանց երբևէ չի էլ տեսել: Նրա հայրը Հայաստանից հեռացավ, երբ տղան դեռ 4 տարեկան էր, բայց մինչ այդ էլ հայր ու որդի հաշվով անգամ են հանդիպել. մայրն արգելում էր, հայրն էլ առանձնապես չէր ձգտում որդուն տեսնել:

Վահեի հայրական կողմի տատն ու պապը փափագում էին թոռնիկին տեսնել, նրա հաջողություններով ուրախանալ. տղան նրանց միակ որդու միակ երեխան էր: Սակայն ապրում էին տարբեր քաղաքներում, բացի այդ, Վահեի մայրը դեմ էր. նա չէր ուզում շփվել ինչ-որ մեկի հետ, ով իրեն կհիշեցներ իր անցյալ կյանքը:

Ստեղծված իրավիճակում խախտվում է Վահեի` ծնողների և այլ ազգականների հետ շփվելու իրավունքը: ՀՀ ընտանեկան օրենսգիրքը սահմանում է, որ «երեխան ունի իր ծնողների, պապերի, տատերի, եղբայրների, քույրերի, ինչպես նաև այլ ազգականների հետ շփվելու իրավունք»:

Ծնողների ամուսնալուծված լինելու հանգամանքը չի ազդում երեխայի իրավունքների վրա:

Օրենքը երեխա-ծնող շփման հնարավորություն է ընձեռում նաև այն դեպքում, երբ ծնողը ձերբակալված է կամ գտնվում է բժշկական հաստատությունում:

Եթե ծնողները կամ նրանից մեկը խախտում են երեխայի այս իրավունքը և նրան զրկում հարազատների հետ շփվելու հնարավորությունից, խնամակալության կամ հոգաբարձության մարմինը կարող է պարտավորեցնել ծնողին կամ ծնողներին` չխանգարելու այդ շփմանը:

Եթե ծնողները չկատարեն խնամակալության կամ հոգաբարձության մարմնի որոշումը, ապա երեխայի մերձավոր ազգականները կարող են դատարան դիմել` պահանջելով վերացնել երեխայի հետ շփվելու արգելքները:

Դատարանը վեճը լուծելիս հաշվի է առնում երեխայի շահերը, ինչպես նաև կարծիքը, եթե նրա 10 տարին արդեն լրացել է:

Այնպես որ, Վահեի տատն ու պապը կարող են օրենքով սահմանված կարգով պահանջել, որ պարբերաբար հանդիպեն և շփվեն իրենց թոռան հետ: Մնում է, որ Վահեն համաձայնի` մորից այնքա~ն բացասական բաներ է լսել հայրական կողմի հարազատների մասին…

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: