Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական խնդիրներ » Քյարթերն ընդդեմ ռոքի. նրանք կոտրեցին Մարկի երազանքը

Քյարթերն ընդդեմ ռոքի. նրանք կոտրեցին Մարկի երազանքը

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 574,016 կտտոց

Մարկի արտաքինը տարբերվում էր շրջապատի տղաներից: Նա լսում էր ռոք ու հագուստները կրում էր ռոքին բնորոշ էլեմենտներ` կիթառներով ու գանգերով շորեր, կեդեր: Նա ութերորդ դասարան էր` մեր զուգահեռից:

Ինձ նրա ոճը շատ էր դուր գալիս: Նրա ամենասիրած երգը  «The Beatles» լիվերպուլյան քառյակի «Yesterday» երգն էր, որը ժամերով լսում էր պատի տակ նստած: Սակայն մեր դպրոցում շատ քիչ էին նմանատիպ ոճին կողմ երեխաները: Կարելի է ասել, որ միայն ես էի ու մի երեք հոգի: Սակայն մեր միջից ամենաշատը այդ ոճով տարված էր Մարկը ու փորձում էր նկատելի դարձնել իր արտաքինի վրա:

Մի գեղեցիկ օր դպրոցի առջևում կանգնած էի և տեսա, թե ինչպես Մարկից ավելի մեծ հասակով երեք տղաներ` «ծիծակ» կոշիկներով ու սև հագուստով,  մոտեցան իրեն: Նրանք սկսեցին ծաղրել ու ծիծաղել Մարկի արտաքինի ու հագուստի վրա: Հետո, երբ Մարկը մի երկու թթու խոսք ասաց, նրանք ձեռքով խփեցին, ապա ոտքով հարվածեցին: Ես վազեցի նրանց մոտ, փորձեցի ինչ-որ կերպով հեռացնել այդ տղաներին Մարկից: Այդ տղաները ծաղրելով ու հռհռալով գնացին`  ասելով, թե էմոներին պետք չէ պաշտպանել:

Նրանք այնքան քյարթ էին, որ էմոն ու ռոքային ոճը միմյանցից չէին տարբերում: Երևի չգիտեին էլ, թե ռոքը ինչ բան է:

Մարկը ինձ պատմեց , որ սա իր հետ պատահած առաջին դեպքը չէ և արդեն սովորել է նման կռիվներին: Նա միշտ հուսահատված էր և զզվում էր քյարթերից: «Ոճիս ձեռքը կրակն եմ ընկել,- ասում էր նա,- Հետո՞ ինչ, որ կեդեր եմ հագել ու մազերս գզգզել, պետք է անընդհատ ծաղրե՞ն: Իրենք ավելի ծիծաղելի են: Չի կարելի՞ էս անտեր ու հետամնաց տեղում մի քիչ ժամանակակից լինել»:

Այս դեպքից երկու օր էր անց Մարկին նորից տեսա: Նրա աչքերը արևի պես փայլում էին, և նա ինձ ցույց տվեց իր նոր կիթառով վզկապն ու նոր նվագարկիչը: Ինձ պատմեց, որ այս նվագարկիչի համար երկու տարի ոչ մի փող չի ծախսել, այն խնայողաբար հավաքել է, որպեսզի գնի իր երազած նվագարկիչը, քանի որ ծնողները դեմ էին դրան: Նա արդեն նոր նվագարկիչով էր լսում  «Yesterday»-ը:

Արդեն դասերը վերջացրել էինք, երբ դպրոցից դուրս գալով տեսա փողոցում նստած Մարկին: Նա նույն թաշկինակով սրբում էր արցունքներն ու քթից հոսող արյունը: Ես վազեցի նրա մոտ ու հասկացա, որ դարձյալ այդ անմակարդակ են հանդիպել Մարկին: Բայց ցավալին այն չէր, որ ծաղրել ու հարվածել էին նրան, այլ այն, որ պատռել էին վզկապը և ոտքի տակ գցել նվագարկիչը: Մարկը ատելությունից ատամներն էր սեղմում և հուզմունքից բառ չէր կարողանում ասել: Նրան մի կերպ հանգստացրի և տուն ուղեկցեցի:

Բայց Մարկի մեջ մեծ վախ էր մտել քյարթուների հանդեպ: Նա դպրոց էր գալիս այս պատից այն պատի տակ մտնելով: Նրան թվում էր, թե քյարթերն ամենուրեք են և հենց տեսնեն` իրեն իսկույն կծեծեն: Նա նույնիսկ վախից հրաժարվում էր դպրոցում կայանալիք միջոցառմանը կիթառով նվագել: Մարկն այնքան էր զզվում քյարթերից, որ «The Beatles» լսելու փոխարեն` անիծում էր նրանց: Նա այս առօրյային չդիմացավ և որոշեց փոխել դպրոցը, որպեսզի հեռու լինի նրանցից: Ես նրան ասացի, որ քյարթերն ամեն տեղ են, սակայն չկարողացա փոխել նրա որոշումը: Մարկը դուրս եկավ դպրոցից և չիմացա էլ, թե որ դպրոց փոխադրվեց:

Մեկ տարի էր անցել, Մարկի մասին արդեն իսկ մոռացել էի: Ավտոբուսում էի և այնտեղ հանդիպեցի մի տխրադեմ տղայի, որն իր արտաքինով չէր տարբերվում ուրիշներից: Սակայն երբ հանկարծ հեռախոսը զանգեց` լսվեց «Yesterday»-ը: Այդ տղան Մարկն էր:

Advertisements

15 Comments

  1. Ռոբ ջան պատմությունտ դուրս շատ եկավ, ցավալի է , որ շրջապատված ենք հոռացաց ու զզվելի մարդկանցով, ու իմ կարցիքով նրանց էր պետք լավ դաս տալ: Նրանք այնքան տգետ են եղել, որ ռոք երաժշտությունը էմոից ցհեն տարբերել:

    Like

  2. Rob says:

    Շատ ուրախ եմ, որ պատմությունս քեզ դուր եկավ:) Հենց այդ տգետների պատճառով էլ երեխաները կաշկանդվում են ու չեն կարողանում իրենց լիարժեք զգալ ու խանգարում են երեխաների մտքի ու ոճի զարգացմանը:(

    Like

    • David says:

      ինռ ճիշտ բաներ ես ասում… դրանք ցինիկ ու չափից դուրս մեծամիտ են.սերյալներն են դրանց բերանը լեզու դնում…պետք ա սպայկա կազմենք անտի քյարջերով ու դրանց լավ ճնշենք որիշ ձեւ չկա

      Like

  3. Arpine says:

    Ռոբ ջան ես, որ ձեր դպրոցում սովորեի էտ քյարթերի հարցերը նենց կլուծեի:Բա իրանց ոճը. ծիծակ կոշիկներ,միշտ սգավորի նման սև են հագնում, բա մազերը` մի 5 հատիկ մազ են հանում որպես չոլկա ու միշտ լսում են դարդոտած երաժշտություն:Էսա լավը?Մեր դպրոցում էլ կան ռոքիստներ, գրաֆիկասերներ, որոնք շատ են տարբերվում իրենց ոճով, բայց ոչ մեկ չի մատնանշում նրանց:

    Like

  4. Arpine says:

    Վաաաաաայ մոռացել էի զաբիզի մասին

    Like

  5. Rob says:

    😀 Արփինե ջան ուրեմն քեզ ենք սպասում, արի դրանց հարցերը մի լավ լուծի, քանի շատ չեն բազմացել, դրանց կարելի ա կենդանաբանական այգի ուղարկել, որպես Քյարթ տեսակի կենդանի 😀 Ես կարծում եմ, որ ռոքիստներին ու այլ նման ոճի մարդկանց պետք ա ոգևորել ու երկրպագել, որ մյուսներն էլ ոգևորվեն ու նմանվեն նրանց!!

    Like

  6. Arpine says:

    Խնդիր չկա,Ռոբ ջան իսկ դու ինձ մենակ ես թողելու, որ լուծեմ, միգուցե օգնես? 😀 Ես ոնց նկատել եմ դու էլ յուրահատուկ ոճ ունես, գուցե դու էլ ես ռոքիստ կամ……..?

    Like

  7. Robert says:

    Իհարկե մենակ չեմ թողի, անպայման կօգնեմ, հետո ձեր դպրոցի ռոքիստներին էլ կհավաքես, ես էլ էստեղի ռոքիստներին կհավաքեմ ու մեր գլխավորությամբ պատերազմ կսկսենք դրանց դեմ 😀 դրանց մի լավ տուր կտանք ու դպրոցից դուրս կշպրտենք!! մերսի 🙂 հա, ես ինքս շատ ռոքասեր եմ (ոչ շատ ծանր) ու նպատակ եմ դրել հետագայում ռոք խումբ ստեղծել ու ելույթներ ունենալ(չգիտեմ կստացվի, թե չե)!! Իսկ դու ինչ ոճի հետևորդ ես??

    Like

  8. Arpine says:

    Աչքիս մի հատ խմբավորում ստեղծենք, անունն էլ դնենք ասենք. «Տապալենք քյարթերին» 🙂 Հուսով եմ նպատակդ կստացվի ու կստեղծես քո խումբը:Չէ´, կոնկրետ ուղղվածություն չունեմ 🙂

    Like

  9. Robert says:

    Բայց լավ միտք ա:) Հաստատ կօգնի, հենց էդպես էլ կանենք 🙂 Շատ մերսի 😀

    Like

  10. Գ says:

    վախկոտ մի եղիր, ծեծվելուց մի վախիր, ինքդ խփիր քյարթերին առաջինը

    Like

  11. Arpine says:

    Գ ում նկատի ունես?ինձ թվում է ես քեզ ճանաչում եմ,այդպես է?

    Like

  12. Rob says:

    Ինձ թվում է պետք չի մարդկանց հենց էնպես խբել, անկախ նրանց նախասիրություններից: Ուղղակի կարելի է այլ տարբեր միջոցներով հասկացնել, որ Քյարթ հիմա պետք չի լինել, իսկ եթե շատ են ուզում լինել Քյարթ, ապա թող չազդեն մնացածների նախասիրությունների վրա:

    Like

  13. Չէ Մարկը սխալ էր, ինքը ևս պիտի <> նման սպորտ ու ծիծակ կոշիկներ հագներ, նաև Թաթուլ լսեր, որ ասեին այ սա իրոք տղա ա….
    -Ռոբ ջա’ն, ախր ամեն մարդու չի տրված հասկանալ Բիթլսի ու Փինկ Ֆլոյդի մեծությունը, ամեն մեկը չի հասկանում թե կիթառն ինչով ա տարբերվում ավելից: Բայց ես հույսս չեմ կորցնում, որ մի օր ես էլ Մարկի նման կմիացնեմ Բիթլսի Յեսթըդեյ երգը, բայց արդեն էդ ժամանակ գոնե 3ի փոխարեն 10-ը կհանսկանան էդ հրաշք երգը ու նույնիսկ լսելով էդ երգը կսկսեն երգել:

    Like

  14. David says:

    պերք ա անտի քյարթերը դրանց նման սպայկա ունենան ու քյարթերին լավ ճնշեն

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: