Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Բակի շները մեր բարեկամներն են, իսկ թափառո՞ղ շները…

Բակի շները մեր բարեկամներն են, իսկ թափառո՞ղ շները…

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 581,183 կտտոց

Շները մեր բարեկամներն են: Սա բոլորս գիտենք: Սիրում ենք նրանց ու պահում մեր տանը: Իսկ ովքե՞ր են թափառող շները: Նրանք, հաստատ մեր բարեկամները չեն: Ապրելով դրսում ու սնվելով հիմնականում աղբարկղից` նրանք գազազում և շատ հաճախ էլ հարձակվում են մարդկանց վրա: Բայց արդյո՞ք պետք է սրա համար սպանել նրանց: Սա՞ է ճիշտը:

Ես մի քոթոթի գիտեմ, որ հենց ծնվել է մեր բակում ու մեր ընկերն է դարձել: Նրան  ով` որտեղ հասնի, կերակրում է: Շատ հաճախ էլ, երբ նա «լկստվում է » ասում են. « չի՛ կարելի»:  Մի անգամ տեսա, որ մեկը քարով խփեց նրան. ափերիցս դուրս եկա ու ինչ ասես չասեցի: Պատասխանը մեկն էր. «Փողոցային շուն է, էլի»:

Այո՛, շատ վատ է, որ շներն ապրում են փողոցներում ու վնասում մարդկանց: Բայց ո՞վ է այս ամենի համար պատասխանատու:

Մեր բակի ընկեր-շները ապրում են դրսում, և սնունդ հայթայթելու միակ վայրը աղբարկղն է մնում:

Թափառող շները շատ են, իսկ աղբարկղի պարունակությունը` քիչ:  Ուստի, երբեմն նրանք պատերազմներ են հայտարարում ու այդ ամենը մեր աչքի առաջ: Իսկ ահա, երբ վրա է հասնում գիշերը, նրանք վախից սկսում են հաչել ու խանգարում են մարդկանց քունը:

Մի փոքրիկի բախտը բերել էր. նա ուներ մի գեղեցիկ շնիկ` թե նվեր էր ստացել, թե գտել էր, թե մի ուրիշ ձևով էր կապվել այդ շան հետ: Շատ էր կապվել հետը. դա հաստատ էր: Մի օր կանգնած պատուհանի առջև նայում էի դուրս: Այդ ժամանակ ես Վանաձորում էի մնում: Շուրջ բոլորս բարձրահարկ շենքեր, շենքեր, մեքենաներ, մեքենաներ, մարդիկ:

Ես նկատել էի ճանապարհի եզրին պառկած շանը, մտածեցի` երևի ինչ–որ մեկի քունն է խանգարել, խղճացի:  Անցավ գնաց: Կանցներ–կգնար, եթե մի երկու րոպեից չտեսնեի այդ շան կողքին պառկած մոտ 7-8-րդ դասարանի մի տղայի, որը ուժեղ լաց էր լինում:

Ինքնըստինքյան ես էլ սկսեցի լաց լինել, հասկանալով նրա վիշտը. նա կորցրել էր մի շատ հարազատ արարածի,  ընտանիքի անդամի: Հասկանալով, որ կորածը հետ չես բերի, մի քանի րոպեից վեր կացավ, լաց լինելով զանգեց մեկին, մի տղա եկավ, սպանված շանը դրեցին պարկի մեջ ու տարան:  Շատ ցավալի էր, ինձ թվում էր, որ այդ շանը մեքենայի տակ էին գցել: Սրտանց հասկացա այդ տղայի ցավը ու հասկանում եմ բոլոր նրանց, ովքեր այդպիսի կորուստ են ունեցել: Այդպես կզգա յուրաքանչյուրը, ով որ զգացել է շան հավատարմությունը:

Դա մնում է մեր կյանքի մեջ, չի մոռացվում: Կորուստ, որը չվերականգնվող դատարկություն է թողնում մարդու գիտակցության մեջ:

Advertisements

4 Comments

  1. Rob says:

    Շատ ճիշտ ես Արեվ ջան: Ես այդ տղային շատ ավելի լավ կհասկանամ, որովհետև ես ինքս ևս տեսել ու զգացել եմ նման դառը զգացմունք ու այնքան խորը վիշտ պատճառեց, որ երեվի մինչև կյանքիս վերջ չկարողանամ մոռանալ այդ ահավոր երևույթը:

    Like

  2. Արևկա says:

    Հա Ռոբերտ ջան, ես էլ եմ քեզ հասկանւմ, շատ ցավալի է, երբ քո հետ ապրող, քեզ արդեն հարազատ դարցած էակին կորցնում ես…Դա շատ ցավալի է:

    Like

  3. Զարզանդ says:

    Թափառող շներն էլ հետևաբար` մեր բարեկամների բարեկամներն են…

    Like

  4. Արևկա says:

    Հա ճիշտ ես…

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: