Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Աղստևը վերածվում է հոսող աղբակույտի

Աղստևը վերածվում է հոսող աղբակույտի

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,764 կտտոց

Մի տարի Աղստևում կուտակված աղբի պատճառով մարդ էր մահացել: 133 կմ երկարությամբ Աղստևը Դիլիջանի միակ գետն է: Այն սկիզզբ է առնում Փամբակի լեռներից և սնվում է անձրևաջրերից: Դիլիջանի մոտ գետը հորդառատ է, բայց և միաժամանակ բավականին աղտոտված:

Գետի մի հատվածում այնքան էր աղբ կուտակվել, որ բնակիչներից մեկը` ձուկ որսալու ժամանակ ընկել էր գետն ու աղբի պատճառով խեղդվել: Գագիկի հարևանուհի Սվետան պատմեց, որ ձուկ բռնելու ժամանակ նա սայթաքել և ընկել է, որից հետո նրա ոտքը խճճվել է աղբակույտի մեջ, ու նա չի կարողացել ազատվել ու լողալ. «Աղբը նրա մահվան պատճառ էր դարձել»:

Հնում այս գետը մաքուր է եղել և իր դերն է ունեցել այս քաղաքում: Ներկա պահին նրա որոշ մասերը դարձել են աղբակույտեր շրջակա բնակիչների անփույթ վերաբերմունքի պատճառով: Տիկին Ալիսան այդ մասին շատ անփույթ է  արձագանքում. «Դե գետ ա էլի: Զիբիլը կտանի` մի տեղ կկորցնի»:

Նա, ինչպես մնացած բոլոր բնակիչները չեն մտածում հետագա բնապահպանական խնդիրների մասին: Իսկ դրանցից մեկն էլ այն է, որ ջրի փոխարեն մի օր կարող է պարզապես աղբ հոսել:

Բնակիչները գետի ջուրն օգտագործում են ոռոգման համար և չկա այդպիսի մի օր, որ պոլիէթիլենային նյութ կամ այլ վնասակար թափոններ չլցվեն:

«Էն օրը այգիս էի ջրում ու տեսա ջրի հետ հոսող զեյթունի աման ու ձվի կճեպներ»,- ասում է  տեղի բնակչուհի տիկին Սվետան: Սակայն նա խոսքի ընթացքում նաև բերանից թռցրեց, որ ինքն էլ է աղբ թափում Աղստև:

Մի քանի տարի առաջ կատարվեցին մաքրման աշխատանքներ` գետը մաքրվեց չորացած ծառներից և աղբից, սակայն այս մաքրությունը երկար չտևեց, քանի որ դրան զուգահեռ բնակիչները չդադարեցին աղբ նետել գետը:

Գետը կեղտոտ է ոչ միայն աղբի, այլև կոյուղաջրերի պատճառով: Քանի որ կոյուղամաքրման կայանները շատ հին ու փչացած են, այդ պատճառով կոյուղին ոչ լիարժեք մաքրված վիճակում է թափվում գետ: Այս ամենից պակասել են նաև ձկները: Ձուկ որսացող մի քաղաքացի վստահեցրեց, որ ձկներ շատ հազվադեպ են հանդիպում.

– Էս երկու ժամ ա նստած եմ` դեռ ոչ մի ձուկ չերևաց,- ասաց նա,- պատճառը աղբն է, որ ձկները պակասել են:

Նրա կարծիքով անհրաժեշտ է աղբ նետողներին տուգանել որոշակի գումարային չափով: Երբ հեռացա նրա մոտից` նա իր ծխախոտը նետեց գետը:


Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: