Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցականի իրավունք » Թրաֆիքինգ կամ սպիտակ ստրկություն. ինչպե՞ս խուսափել

Թրաֆիքինգ կամ սպիտակ ստրկություն. ինչպե՞ս խուսափել

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 544,822 կտտոց

Մայիսը 13 տարեկան է, ապրում է մոր հետ: Ամռան ամիսներին, երբ դպրոցում դաս չկար, նա իր համար աշխատանք գտավ հարևանի մոտ`շինարարությունում. այդպես գոնե իր համար ծխախոտի գումար կվաստակի ու մորից չի խնդրի: Մայիսը շինարարությունում որպես բանվոր էր աշխատում, շաղախ էր պատրաստում և այն հասցնում պատշարներին: Օրվա վերջում տղան իր աշխատանքի դիմաց երկու տուփ ծխախոտ կամ դրան համարժեք գումար էր ստանում: Նա չէր էլ մտածում, որ հարևանն իրեն շահագործում է` աշխատանքի դիմաց չնչին գումար վճարելով, ընդհակառակը, հպարտանում էր, որ գումար է վաստակում և մորը նեղություն չի տալիս:

Օքսֆորդի բառարանում թրաֆիքինգը նշանակում է ինչ-որ բանի անօրինական վաճառք:  Իսկ ըստ 2000թ. ՄԱԿ-ի կողմից` «Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ»(Պալերմոյի արձանագրություն) կոնվենցիայի, թրաֆիքինգը շահագործման նպատակով մարդկանց հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, պարտակելը կամ ստանալն է ուժի սպառնալիքով կամ հարկադրանքի այլ միջոցներով:

Ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի 2003թ. զեկույցի, ողջ աշխարհում, ամեն տարի թրաֆիքինգի զոհ է դառնում մոտ չորս միլիոն մարդ: Ընդ որում, ըստ ԱՄՆ պետդեպարտամենտի 2005թ. զեկույցի, թրաֆիքինգի ամենամյա զոհերից մեկ միլիոնը երեխաներ են:

Միջազգային կառույցները և պետությունները, այդ թվում և Հայաստանը, պայքարում են թրաֆիքինգի դեմ, որ նաև կոչվում է սպիտակ ստրկություն:

Այս երևույթը մի քանի տեսակի է լինում` սեռական շահագործում, հարկադիր աշխատանք, ստրկություն, օրգանների փոխպատվաստում, երեխաների օգտագործում զինված կոնֆլիկտներում (երեխաներին մարտական գործողությունների մեջ ներգրավելը): Թրաֆիքինգի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ այստեղ:

Թրաֆիքինգի կարող են ենթարկվել բոլորը` անկախ տարիքից, սեռից, ազգությունից կամ դավանանքից: Առավել հաճախ այս հանցագործության զոհերն են դառնում կանայք և երեխաները:

Երեխաների թրաֆիքինգ է համարվում` շահագործման նպատակով 18 տարին չլրացած անձին հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալը, ինչպես նաև շահագործման վիճակի մեջ դնելն ու պահելը:

Տարբերակվում է աշխատանքային ու սեռական թրաֆիքինգ: Մայիսը ենթարկվում էր աշխատանքային թրաֆիքինգի, բայց այդ մասին ինքը չէր էլ գիտակցում:

Հայաստանում երեխաների զբաղվածության և աշխատանքային գործունեության մասին շատ քիչ վիճակագրություն գոյություն ունի: Համաձայն ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած տվյալների` 2008թ. հաշվառված է գործատուների մոտ օրինականորեն ձևակերպված 1100` 16-18 տարեկան  երեխա, որոնց  ներդրումը բոլոր աշխատողների համամասնությունում կազմում է 0.1 տոկոս: Իսկ  2004թ. այդ ցուցանիշը եղել է 3000 երեխա և 0.3 տոկոս, այսինքն երեխաների ներգրավվածությունն աճել է:

Թրաֆիքյորները (մարդկանց շահագործող անձինք) երեխաներին թրաֆիքինգի մեջ են ներգրավում առևանգման, խաբեության, սպառնալիքի կամ բռնության գործադրման միջոցով:

ՀՀ քրեական օրենսգրքով` անչափահասներին թրաֆիքինգի ենթարկելը պատժվում է ազատազրկմամբ `յոթից տասը տարի ժամկետով, գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Հայաստանում երեխաների թրաֆիքինգ երևույթի վերաբերյալ որևէ վիճակագրություն չկա: Կա դատական հայցերի առումով վիճակագրություն` 5 դեպք, որից երկուսը` սեռական, իսկ երեքը` աշխատանքային թրաֆիքինգի գծով: Դրանցից 3-ով առկա է դատական վճիռ, մյուս երկուսն այս պահին ընթացքի մեջ են:

Թեպետ օրենքը խիստ պատիժ է սահմանում թրաֆիքյորների համար, սակայն նրանք կան և նրանց  ոտնձգություններից խուսափելու համար հարկավոր է զգուշանալ անծանոթների հետ մենակ ինչ-որ տեղ գնալուց, նրանցից խմիչք կամ սնունդ ընդունելուց:

Կարևոր է նաև թրաֆիքինգի մասին իրազեկվածությունը: Չիմացության դեպքում հաճախ շահագործվող երեխան չի էլ գիտակցում, որ տեղի ունեցածը իր իրավունքների ոտնահարում է: «People in Need» չեխական կազմակերպությունը` «Երեխաների թրաֆիքինգը և շահագործումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում 2009թ. հարցումներ է  իրականացվել` պարզելու թրաֆիքինգի մասին իրազեկվածության մակարդակը ուսումնական հաստատություններում:

Պարզվել է, որ դպրոցականների միայն 1,8 տոկոսը գիտի, թե ինչ է թրաֆիքինգը:


2 Comments

  1. Arpine says:

    Շատ օգտական նյութ էր, շնորհակալություն Հայկուհի ջան:Մեր իրավունքի դասատուն խոսել է այս թեմայով և հիմնականում շեշտը դրել էր սեռական շահագործման վրա` օրինակ բերելով, որ աղջիկներին տանում են ուրիշ երկիր իբրև աշխատանքով ապահովելու նպատակով, բայց վերցնում են անձնագրերը և բռնի ուժով պահում են իրենց մոտ, դե էլ չասեմ ինչ նպատակով օգտագործելու համար

    Like

    • 🙂 Թրաֆիքինգի մասին խոսելուց միշտ շեշտադրում են սեռական շահագործումը, բայց թրաֆիքինգի մյուս տեսակները պակաս կարևոր չեն և նույնպես լայն տարածում ունեն:
      Ամեն դեպքում, կարևոր է, որ դպրոցում աշակերտները իրազեկվեն այս երևույթի և դրանից խուսափելու եղանակների մասին:

      Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: