Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Դպրոցի խնդիրները աշակերտների աչքերով «Դպրոցական բլոգում»

Դպրոցի խնդիրները աշակերտների աչքերով «Դպրոցական բլոգում»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

«Դպրոցական բլոգի» գործունեությանը անդրադարձել է «Անկախ» շաբաթաթերթը:

Մարտի սկզբից մեկնարկել և մինչ օրս գործում է «Ես ուզում եմ փոխել իմ կյանքը» ծրագիրը, որն անդրադառնում է դպրոցականների խնդիրներին դպրոցականների աչքերով: Ծրագիրը, տեսական  և ուսուցողական մասից բացի, ունի գործնական մաս` «Դպրոցական բլոգը», որն ամենից շատ է գրավում դպրոցականներին:

Սա հայկական էլեկտրոնային դաշտում գոյություն ունեցող բոլոր նախագծերի մեջ միակն է այն առումով, որ բլոգում հեղինակները հենց երեխաներն են, և նրանք էլ  գրում են դպրոցական խնդիրներից, նկարագրում դեպքեր, այդ թվում` բռնություն, դրամահավաքություն, ավագ դպրոց, խտրականություն գնահատականների հարցում, բուֆետի վիճակ, սեր, ընկերություն և բազմապիսի այլ թեմաներ, որոնք դպրոցականի համար արդիական են ու հետաքրքիր:

Բլոգում հեղինակները 10 դպրոցական են, որոնք Հայաստանի տարբեր մարզերից և քաղաքներից են. Ալավերդի, Էջմիածին, Երևան, Դիլիջան: Նրանց հետ հանդիպումներն ու տեսական պարապմունքները ծրագրի համակարգողն անցկացնում է տեղում, իսկ գրառումները կատարում և բլոգում տեղադրում են երեխաները իրենց տան համակարգիչներից:

Դպրոցականները գրում են պատմություններ իրենց և իրենց ընկերների հետ կատարված դեպքերի մասին: Դիլիջանցի Ռոբերտը մի գրառում էր արել իր դասընկերոջ մասին, որի մայրը խորթ է և նրան միշտ ծեծում էր, իսկ հետո նրան ծեծում էին նաև դպրոցում: Այս ամենը ազդում էր տղայի հոգեբանության վրա: «Նա հանգիստ չուներ. տանը սկանդալ, դպրոցում նույնը, և դրա հետևանքն այն էր, որ Արթուրը կորցնում էր իր հոգեկան հավասարակշռությունը,- գրում է Ռոբերտը,- ու դրա պատճառով նրա մեջ  զարգանում էր ատելություն ու թշնամանք շրջապատի նկատմամբ»: Այս նյութը բլոգում ամենաշատ քննարկվող գրառումներից է, ինչը նաև ցույց է տալիս, որ հանրությունը շատ զգայուն է բռնության նկատմամբ:

Իսկ Լիլիթը մի գրառում է արել իրենց դպրոցի կիսախարխուլ փայտե զուգարանի վիճակի մասին, որը գտնվում է դպրոցից բավական հեռու և բազմաթիվ անհարմարություններ է ստեղծում դրանից օգտվելու համար: Ճոճկան գյուղի դպրոցը վերանորոգված է, սակայն  այնտեղ ջուր չկա, այդ պատճառով երեխաներին չեն թույլատրում օգտվել դպրոցի զուգարանից: «ճշմարտությունն այն է,- գրում է նա,- որ մեր դպրոցի սանհանգույցը ոչ թե զուգարան է, այլ փայտե կմախք… Ու միթե՞ կարելի է այդ կիսաքանդ, առանց տանիքի, մոշի թփերով պատված փայտե կմախքը սանհանգույց անվանել: Սա էլ քիչ է, մեր ուսումնական շենքից շատ հեռու է, որը շատ հաճախ մեզ դժվար իրադրությունների առաջ է կանգնեցնում»:

Բլոգում գործում է նաև հոգեբանի և իրավական էջ, որտեղ մասնագետները գրառումներ են անում դպրոցական տարիքին բնորոշ իրավական և հոգեբանական խնդիրների մասին և լուծումներ առաջարկում երեխաների առաջ քաշած խնդիրների առնչությամբ:

Իրավական էջի պատասխանատու Հայկուհի Բարսեղյանը կարևոր է համարում բլոգը` որպես իրավական գիտակցության զարգացման միջոց: «Բլոգը երեխաների մեջ սերմանում է գիտակցություն սեփական իրավունքների մասին, որ իրենք իրավունք ունեն և պետք է պայքարեն դրա համար,- ասում է նա,-  իսկ մեր երեխաների մեջ իրավական գիտակցությունը շատ ցածր է»:

Նա ասում է, որ այս ամիսների ընթացքում, ինչ հետևում է բլոգում երեխաների կատարած գրառումներին, դպրոցականները հատկապես զգայուն են ներդասարանական կամ տարեկից երեխաների հետ ստեղծված փոխհարաբերությունների մասին պատմող նյութերի նկատմամբ:

Հոգեբան Արմինե Բեքարյանը ծրագրի հենց մեկնարկից հստակ վերաբերմունք է նկատում ամեն տեսակ բռնության նկատմամբ:  «Շատ գրառումներում նկատվում է իրավիճակը փոխելու, նեղության մեջ գտնվող մարդկանց օգնելու ձգտումը, անկեղծ կարեկցանքն ու ապրումակցումը հասակակիցների հանդեպ»,- ասում է նա: Նրա կարծիքով` բլոգը նաև նպաստում է երեխաների փոխճանաչմանը. «Մեկնաբանություններում հաճախ ծավալվող երկկողմանի հարցուփորձից  երևում է, թե ինչպես են նրանք համեմատում իրենց կյանքը, դպրոցը, շրջապատը»:

Ծրագիրը կավարտվի սեպտեմբերին, որի ժամանակ ամենահամարձակ գրառումներ կատարած հեղինակները կստանան 10-հազարական դրամ պարգև, իսկ լավագույն մասնակցին սպասում է թվային ֆոտոխցիկ:

Հայտարարված է նաև լավագույն պատմվածքի մրցույթ, որին կարող են մասնակցել Հայաստանի բոլոր դպրոցականները: Գլխավոր մրցանակը Ջեյմս Ջոյսի «Ուլիսես» վեպն է` թարգմանչի` Սամվել Մկրտչյանի մակագրությամբ: Դպրոցականները պատմվածքներ կարող են ուղարկել dprocakan@gmail.com էլեկտրոնային հասցեով:

«Դպրոցական բլոգը» գործում է  «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ»քառամյա դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Ալավերդիում անցկացվող հանդիպումներն իրականացվում են «World vision» կազմակերպության աջակցությամբ: Այս շրջանից ծրագրին մասնակցում են Հաղպատ, Ճոճկան և Ախթալա համայնքների դպրոցականները:

 

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: