Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Ինչպես ջարդել ծուլության շղթաները

Ինչպես ջարդել ծուլության շղթաները

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 559,757 կտտոց

Առակ ալարկոտության մասին

Երբ Ժոանը մահացավ, նա հայտնվեց մի գեղեցիկ վայրում, որտեղ ամեն ինչ ճիշտ էր, հարմար և հենց այնպես, ինչես նա երազում էր: Ոմն սպիտակազգեստ էակ մոտեցավ նրան և ասաց.

-Դու իրավունք ունես պահանջել ամենը, ինչ ցանկանաս՝  ախորժելի ուտեստենր, ցանկացած զվարճանք, հաճույք:

Ուրախացած Ժոանը սկսեց ապրել այնպես, ինչպես միշտ երազել էր: Իսկ երբ անցավ մի քանի տարի` նա դիմեց սպիտակ զգեստով էակին.

-Ես արդեն վայելեցի այն ամենը, ինչ ցանկանում և ինչի ձգտում էի: Այժմ ինձ աշխատանք է պետք, որպեսզի ինձ պետքական զգամ:

– Շատ եմ քեզ կարեկցում,- պատասխանեց այն մեկը: -Սակայն դա ամենն է, ինչ կարող եմ քեզ տրամադրել: Այստեղ աշխատանք չկա:

-Այդ ինչպե՞ս: Հավիտյանս-հավիտենից ես դատապարտվա՞ծ եմ տառապել ձանձրույթից:  Հազար անգամ ավելի լավ կլիներ, եթե ես դժոխք ընկնեի:

Սպիտակ զգեստով էակը մոտեցավ և հազիվ լսելի արտաբերեց.

-Իսկ, քո կարծիքով, դու որտե՞ղ ես գտնվում:

Նախորդ գրառման մեջ մենք տեսանք, որ ալարկոտությունը ոչ թե պատճառ է, այլ հետևանք: Հետևաբար դրա դեմ պայքարելու համար, պետք է վերացնել դրա պատճառները:

Ալարկոտության դեմ պայքարի առաջին և ամենից հաճախ անտեսվող փուլը աշխատանքային տարածքի կարգավորումն է: Այն պետք է լինի հնարավորինս ազատ, հարմար (ձեռքի տակ լինեն բոլոր անհրաժեշտ պարագաները) և հաճելի: Առաջին հերթին՝ կարելի է հավաքել և հեռացնել բոլոր անպետք առարկաները աշխատասեղանի վրայից, դասավորել գրքերը և թղթերը: Ապա կարելի է անցնել սենյակին՝ ամեն ինչ իր տեղը դնել. նկատի ունեցեք, որ այդ տեղը դուք եք ընտրում, այնպայման չէ ձգտել կատարյալ դասավորվածության կամ կարգուկանոնի, աշխատասենյակը պետք է դուր գա ձեզ, հաճելի լինի ձեր աչքի համար, տրամադրի աշխատանքի: Գտեք ձեր համար օպտիմալ դասավորվածությունը, ես օրինակ՝ սիրում եմ, երբ պետքական գրքերը ցրված են սենյակի բոլոր անկյուններով՝ բաց, իրար վրա դարսած, ծոցատետրերի հետ խառը, մատիտներն ու գրիչներն էլ որպես էջանիշներ 🙂  Ես ինձ այդպես աշխատանքային վիճակում եմ զգում: Բայց մնացածը պետք է հավաքված և տեղին լինի, այլապես պատկերը խախտվում է:
 Ամեն մեկը կարող է գտնել իր համար հաճելի դասավորությունը, ինչը նույնպես կազմում է աշխատանքը սկսելու տրամադրվածության հիմքը: Կարելի է հարմար հագուստ հագնել, եթե շոգ է, որևիցե հով բան, եթե ցուրտ է` հաստ գուլպաներ հագնել և տաք թեյի բաժակով հարմարվել գրասեղանի մոտ:

Երբ քեզ լավ ես զգում, հարմար միջավայրում ես և աշխատանքային տրամադրվածությամբ մնացածն արդեն ինքն իրեն գալիս է: Եթե փորձես վերացնել ալարկոտության բուն պատճառները, այս խորհուրդները քեզ կոգնեն կենտրոնանալ և խթանել աշխատանքը:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: