Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Հոգեբանի անկյուն » Ծուլությո՞ւն, թե՞ մոտիվացիայի բացակայություն

Ծուլությո՞ւն, թե՞ մոտիվացիայի բացակայություն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 565,060 կտտոց

Դպրոցական լարված օրեր էին. շուտով սկսվելու էին քննությունները, պետք էր մի քանի ռեֆերատ պատրաստել, որոնք ձգձգվել, մնացել էին տարվա վերջում հանձնելու, պետք էր կատարել խոստումը և օգնել ընկերոջը վերանորոգել հեծանիվը և նրա հետ գնալ սիրած ռոք խմբի համերգին, այդ ամենին էլ գումարած սենյակի թափթփվածությունը՝ պետք էր հավաքել և դասավորել շորերը, գրքերը, տետրերը, դիսկերը, կարգի բերել բերնեբերան լեցուն համակարգչի մեջ կուտակված և կիսով չափ անիմաստ նյութը, ընտրել և ջնջել նկարների կեսը… մի խոսքով՝ ահագին գործ՝ կարևոր և ոչ այնքան, բայց բոլորն էլ հրատապ և անհետաձգելի: Այնուամենայնիվ Արտակը համակվել էր ալարկոտությամբ և ոչ մի բան էլ չէր անում, ողջ օրը անցկացնում էր համացանցում, կարդում ընկերների՝ սոցիալական ցանցերում թողնված անբովանդակալից գրառումները և խաղեր խաղում: Եվ գնալով ինչքան շատ ժամանակ էր անցնում, այնքան ավելի հստակ էր նա գիտակցում գործի անցնելու անհրաժեշտությունը, բայց միևնույն ժամանակ ավելի ու ավելի էր անշարժանում՝  անելիքների բեռի տակ իրեն անդամահատված զգալով:

Ամենաեռանդուն և գործնական մարդկանց մոտ էլ երբեմն պատահում է այնպիսի ժամանակահատված, երբ ալարկոտությունը չի թողնում անել նույնիսկ այն գործերը, որոնք նախկինում նրանք հաճույքով էին անում: Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում այդ անտեսանելի թշնամին, որին մենք ալարկոտություն կամ ծուլություն ենք անվանում, և որին ենք վերագրում սեփական ոչինչ չանելու պատասխանատվությունը:

Ալարկոտություն ենք անվանում ինչ-որ մի բան անելու ցանկության բացակայությունը: Չկան համատարած ծույլիկներ (ինչպես սիրում են անվանակոչել չսովորող աշակերտներին որոշ ուսուցիչներ), ծուլությունը միշտ վերաբերում է կոնկրետ գործունեության կամ դրա ոլորտին: Երբ մենք ասում ենք, թե ալարում եմ ինչ-որ բան անել, իրականում նկատի ունենք, որ ցանկություն չունենք դա անելու, որ դա մեզ հաճույք չի պատճառում և այդքան էլ կարևոր չէ մեզ համար: Ալարկոտությունը առաջանում է այն ժամանակ, երբ չկա մոտիվացիա (դրդապատճառ) և ինչքան ավելի քիչ է մոտիվացիան, այնքան շատ է ալարկոտությունը:

Ալարկոտությանը պետք է նայել ոչ թե որպես սեփական խնդիրների պատճառ, այլ որպես դրանց արդյունք:  Դրա պատճառն այն է, որ գործը, որով դուք պատրաստվում եք զբաղվել, անհետաքրքիր է ձեր համար և հաճույք չի պատճառում: Այս իրավիճակից երկու ելք կա. կամ չզբաղվել այդ գործով կամ, եթե ուզած-չուզած ստիպված եք անել, փոխել ձեր վերաբերմունքը դրա հանդեպ: Երկրորդ տարբերակը ավելի նախընտրելի է, քանի որ անհնար է միշտ փախչել և խուսափել դժվարություններից:

Ալարկոտությունը կարող է տարբեր պատճառներ ունենալ և համապատասխանաբար նաև տարբեր դրսևորումներ և դրա դեմ պայքարի տարբեր մեթոդներ, օրինակ՝

1. Մոտիվացիայի ցածր մակարդակ կամ բացակայություն. երբ մարդ համոզված չէ, որ իր ճիգերին համարժեք արդյունք կստանա կամ որ այդ արդյունքը իրեն պետք է: Այս դեպքում նախ և առաջ պետք է ծանր ու թեթև անել մարուքները, առավելությունները և թերությունները; միգուցե գործն իսկապե՞ս արժանի չէ այդքան մեծ ճիգերի:

2. Ալարկոտության ամենից տարածված հոմանիշը կամքի ուժի բացակայությունն է. երբ կա գործի կարևորության գիտակցումը և ցանկությունը, սակայն անելն այդպես էլ չի գալիս: Այստեղ ամենակարևորը սկսելն է, դա արդեն գործի 50%-ն է: Կարելի է սկսել հեշտ մասին, ինչ-որ չափով գոնե հաճելի, զվարճալի սարքել այն:

3. Հոգնածություն, էներգիայի բացակայություն – այս դեպքում ալարկոտությունը օրգանիզմի յուրօրինակ պաշտպանական մեխանիզմ է գերհոգնածության դեմ. ցանկալի է որոշ ժամանակով հետաձգել գործը և հանգստանալ, բայց ոչ թե փռվել բազմոցին կամ աչքերը փչացնել համակարգչի դիմաց նստած, այլ ակտիվ հանգիստ կազմակերպել, մարզանք անել, սենյակը հավաքել (ի դեպ աշխատանքը կազմակերպելու և ալարկոտությունը հաղթահարելու ամենագործուն սկիզբն է), սպորտով զբաղվել, զբոսնել, զբաղվել սիրած գործով, ուժերը վերականգնել, շփվել հաճելի մարդկանց հետ:

4. Որոշ մարդկանց մոտ ալարկոտությունը գործելաոճի բաղկացուցիչ մասն է կազմում. ստանալով հանձնարարությունը՝ նրանք երկար-բարակ մտածում են՝ ինչպես այն ճիշտ լուծել և շրջապատի մոտ տպավորություն է ստեղծվում, որ նրանք ալարկոտ են: Իսկ իրականում, երբ գալիս է աշխատանքը հանձնելու ժամանակը, նա սովորաբար հաջողությամբ այն ավարտում է: Աշխատանքի 80%-ը կարելի է կատարել ժամանակի 20%-ում և, սովորաբար, այդպես էլ լինում է:  Վատն այն է, որ ինքը՝ մարդը, ընկնելով շրջապատի ազդեցության տակ, կարող է սկսել հավատալ, որ ինքն իսկապես ծույլ է, իսկ երբ փորձի ուղղվել, ամենի ինչ ավելի կվատանա, քանի որ անհնար է մեկ օրում փոխել մտածելու և գործելու ոճը:

5. Մի տարածված արտահայտություն գոյություն ունի՝ ալարկոտությունը առաջընթացի շարժիչ ուժն է 🙂  Բայց այն այդքան էլ ճշմարտացի չէ, քանի որ ոչ թե բուն ալարկոտությունն է շարժիչ ուժ, այլ որևէ բան քիչ ճիգեր ծախսելով անելու ցանկությունը, կոնստրուկտիվ ալարկոտությունը, որը կբացակայի եթե դուք բազմոցից կախված մնաք 🙂

Շատ անգամ այս գործոններից մի քանիսը հանդես են գալիս միասին և սրում են ծուլության զգացումը:

Advertisements

3 Comments

  1. […] Նախորդ գրառման մեջ մենք տեսանք, որ ալարկոտությունը ոչ թե պատճառ է, այլ հետևանք: Հետևաբար դրա դեմ պայքարելու համար, պետք է վերացնել դրա պատճառները: […]

    Like

  2. Nelly says:

    Ինձ շատ են դուր գալիս ձեր գրառումները Արմինե ջան ես միշտ կարդում եմ դրանք: Ճիշտն ասած ինձ մոտ էլ են պահեր եղել որ ուղղակի ցանկություն չեմ ունեցել ինչ-որ բան անելու ոչ թե ծուլացել եմ: 😀

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: