Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Մամուլ » Հաղպատի ճամբարը փակվեց մինչ մյուս ամառ

Հաղպատի ճամբարը փակվեց մինչ մյուս ամառ

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

Հուլիսի 31-ին, ժամը երեկոյան 9-ին Հաղպատի դպրոցի բակում տեղի ունեցավ«Նաիրի» բակային ճամբարի փակման արարողությունը, որին հաջորդեց երեկոյան տողան, խարույկ և դիսկոտեկ:

Ճամբարն իր գիրկն էր առել նախատեսվածից շատ`57 երեխա: Բոլոր երեխաներն էլ շատ գոհ էին և ասում էին, որ ճամբարային բոլոր 20 օրերն էլ անցել են հագեցած, հետաքրքիր ու անակնկալներով լի:

Ճամբարն ունեցել է 3 ջոկատ`«Արևիկ», «Աստղիկ» և «Զանգակ»: Յուրաքանչյուր ջոկատ առանձնացել է իր նշանաբանով: Ճամբարում աշխատել է 3 ջոկատավար:

Փոքրիկ Աստղիկի համար ամենատպավորիչը իրենց արշավն էր դեպի «Ելի գլուխ», որտեղ էլ անց էին կացրել իրենց ետճաշիկը:

Ճամբարում ունեցել են հատուկ օրեր` բարության, շշուկի, բնապահպանական, թարս շորերի:

Միջոցառումն սկսվեց տողանով, որն ամեն օր եղել է առավոտյան: Ուղղակի այս դեպքում այն արվեց երեկոյան, որովհետև հրաժեշտի երեկո էր: Սովորական դարձած օրհներգի կատարումից և զեկույցներից հետո մարզանք չանելը փոքր-ինչ տարօրինակ էր երեխաների համար, սակայն նրանք գիտեին, որ մարզանքի փոխարեն պիտի պարեն իրենց սովորած պարերը: Երեխաները ներկայացան պարային և երգեցողության համարներով, որին հաջորդեց հսկայական խարույկի պահը: Խարույկի ցախը հավաքել էին երեխաները:

Հետո սկսեցին պարել բոլորը. թե´ մեծերը, և թե´ փոքրերը: Միջոցառումը շարունակվեց մինչև ուշ գիշեր: ճամբարային օրերը վերջացան: Սակայն բոլորի սրտերում վառ մնաց մյուս տարի էլի ճամբարի հյուրընկալ հարկի տակ հավաքվելու հույսը:

Ճամբարը կազմակերպվել էր «Մանես-Վալեքս»կազմակերպության միջոցներով:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: