Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Միայնակ կամ «Տղու մատոռով աղջիկը»

Միայնակ կամ «Տղու մատոռով աղջիկը»

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 564,906 կտտոց

Մեր բակում բոլոր երեխաները շատ համախմբված էին և միասին էին խաղում, բացի մի աղջկանից, ով բոլորովին լքված էր երեխաների կողմից: Նրա անունը Անժելա էր: Անժելան շիկահեր, մեծ աչքերով, բավական սիրունատես աղջիկ էր, բայց քայլում էր տղայի նման` ձեռքերը թափահարելով, կռացած, մեծ- մեծ քայլեր անելով և, եթե հեռվից տեսնեիր նրա` կթվար, թե տղա է քայլում: Բակում նրա հետ ոչ մեկ չէր շփվում, չէր խաղում և ուշադրություն էլ չէին դարձնում, միայն երբ անցնում էր` երեխաներըը ծաղրում էին.

– Էսսս ո՞վ ա ա, ոնց որ աղջիկ լինես տղու մատոռով, շուտ արա´ անցի, մի´ խանգարի:

Նա չէր էլ պատասխանում, շրջվում  ու գնում էր: Գուցե համակերպվել էր կամ արհամարհում էր բոլորին:

Բակում մականունը դրել էին «տղու մատոռով աղջիկ»: Բոլորը այսպես էին կոչում նրան և անունով չէին էլ դիմում:

Անժելան ապրում էր մոր հետ, և մայրը բարի համբավ չուներ: Գուցե դա էր խանգարում, որ բակում Անժելային ընդունեին: Նրա հայրն ու մայրը բաժանվել էին շատ վաղուց, իրենք էլ ուրիշ բարեկամներ չունեին: Կարելի է ասել բակում ապրում էին միայնության մեջ: Ապրում էին շատ ծանր պայմաններում, աղքատիկ կյանքով: Մայրը ողջ օրը տանը չէր լինում, և Անժելան մենակ էր մնում օրվա մեծ մասը, չնայած որ սովորում էր գիշերօթիկ դպրոցում և օրվա երկրորդ կեսին նոր տուն էր գալիս: Գիշերօթիկ դպրոցից շփվում էր մեկ-երկու աղջկա հետ և ուրիշ ընկերուհիներ կամ ընկերներ չուներ:

Ես այն ժամանակ փոքր էի և չէի գիտակցում, որ չի կարելի նեղացնել անպաշտպան աղջկան: Ես ոչ մի բան չէի կարող անել, քանի որ ինձանից մեծերն էին ծաղրում ու ստորացնում նրան:

Հիմա Անժելան մեծացել է և բավականին գեղեցկացել. նույն շիկահեր մազերն են, ուղղակի հիմա ավելի երկար: Դիմագծերը նրբացել են և ամենակարևորը այլևս տղայի նման չի քայլում` գեղեցիկ քայլվածք ունի և իր վրայից հանել է «տղու մատոռով աղջիկը» մականունը:

Սակայն ինչպես ասում են. «Մարդու աչքը դուրս գա, անունը դուրս չգա»: Թեպետ արտաքինով փոխվել է, սակայն նրա հետ հիմա էլ բակում ոչ ոք չի շփվում, և Անժելան առաջվա պես այդպես լքված ու անտեսված էլ մնաց:

Advertisements

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: