Ես ուզում եմ փոխել իմ կյանքը

Home » Դպրոցական հուշեր » Ուշացած օգնություն

Ուշացած օգնություն

Արխիվ

Ներմուծիր էլեկտրոնային փոստ

Join 809 other followers

Վիճակագրություն

  • 552,116 կտտոց

Մի օր Աղստևի ափին զբոսնելիս ուշադրությունս գրավեց գետի ցամաքած հատվածում գտնվող մի պարկ, որն անընդհատ շարժվում և ինչ-որ ձայներ էր հանում: Սակայն գետի խշշոցը չէր թողնում հասկանալ, թե ինչ ձայներ են դրանք:

Ես մենակ չէի: Օրն արևոտ էր, ես լավ տրամադրություն ունեի ու որոշել էինք քույրերիս հետ զբոսնել:

Նրանք ուշադրություն չդարձրին պարկի վրա և շարունակեցին քայլել, սակայն  ես նրանցից հետ ընկա` շարունակելով նայել այդ պարկին: Պարկը շատ շարժվելուց հետո բացվեց և պարկից երևաց մի շան գլուխ, որը զննելով շրջապատը, դուրս եկավ: Նա վախից անընդհատ կլանչում էր և պարկի մեջ ներս ու դուրս անում:

Ես հասկացա, որ նա ամենից շատ իր համար չէր անհանգստանում: Իմ երևակայական պատկերը  հաստատվեց այն ժամանակ, երբ պարկից դուրս եկան շատ փոքր, համարյա հազիվ քայլող, մեծաչյա ու վախեցած երեք քոթոթներ: Նրանք նույնպես սկսեցին կլանչել: Շատ կլանչելուց հոգնեցին,  կուչ եկան մոր փորի տակ և փոքր պոչերը շարժելով սկսեցին սնվել: Մայրը շարունակում էր կլանչել և հոգ էր տանում իր ձագերին, բայց գետի ուժեղ հոսքը ավելի էր սրում նրանց լարված վիճակը: Այն գտնվում էր ճամփեզրից շատ ցածր`  մոտավորապես յոթ մետր, իսկ իջնելու տեղ էլ չկար:

Ես սարսափած սկսեցի անցորդներից օգնություն խնդրել, սակայն գիտակցում էի, որ ոչ ոք իրեն չի զոհաբերի և չի փրկի այդ անմեղ շներին: Քույրերս էլ չգիտեմ ուր էին գնացել: Մենակ էի մնացել և չգիտեի ինչպես փրկել նրանց: Սարսափելի էր, երբ շները ինձ էին նայում և աչքերով ու կլանչելով օգնություն էին խնդրում, իսկ ես չէի կարող փրկել նրանց:

Ես մարդկանց հանդեպ կրկին ատելություն զգացի: Նրանք ինչպես կարող էին գնալ նման ոչ մարդկային ու անսիրտ քայլին: Շունը այդպես հավատարիմ ծառայի նրանց, իսկ այդ «գազանները»  նրանց առարկայի պես շպրտեն գետը:

Ես հուսահատված նստեցի քարին ու սպասում էի, թե ինչ պետք է լինի այս անմեղների հետ: Չէի կարողանում նայել նրանց կողմը, որովհետև կարող էի ինձ չզսպել և նետվել գետը: Ինձ այդպես էլ ոչ ոք չօգնեց: Քույրերս եկան և ինձ հազիվ համոզելով տուն տարան, բայց շները շարունակում էին ինձ նայել իրենց անմեղ ու վախեցած հայացքներով: Ես ամբողջ օրը կարծես ինձ կորցրել էի և միայն նրանց մասին էի մտածում ու մեռնում էի նրանց տեսնելու ցանկությունից: Մի կերպ սպասում էի, թե երբ պետք է օրն անցնի, որ ես գնամ նրանց մոտ. գուցե այս անգամ մեկը լինի, որ օգնի ինձ փրկել շների կյանքը:

Օրը եկավ, և ես միանգամից վազեցի գետի մոտ: Դեռ շների մոտ չհասած ես մարդ էի փնտրում, ով կօգներ ինձ: Ես վստահ էի, որ նրանք դեռ ինձ էին սպասում: Այսօր հաջողությունը ինձ ժպտաց և գտնվեց մի լավ մարդ, ով համաձայնեց օգնել ինձ: Մենք միասին գնացինք այնտեղ, որտեղ շներն էին: Երբ հասանք նրանց մոտ մարմինս թուլացավ և քիչ էր մնում միանգամից ուշագնաց լինեի. միայն այնտեղ էր շների պարկը ու մեկ քոթոթը, այն էլ սատկած ու վախեցած հայացքը դեմքին:

Advertisements

5 Comments

  1. gayane kirakosyan says:

    Ays hodvac@ arcunqnerov kardaci! U erani te chkartai. Hima im hamov shan@ amur grkats lac am linum.

    Like

  2. anchik25 says:

    gone husanq, vor mayrn u 2 dzagukner@ prkvel en…

    Like

  3. Rob says:

    Shnorhakalutyun vor kardacel eq..ete lac eq exel uremn im zgacmunqner@ karoxacel em haxordel dzez. Erani bolorn el dzez pes mtacen u irec verabermunq@ poxen anmex kendanineri nkatmamb…:)

    Like

  4. Rob says:

    Shnorhakalutyun vor kardacel eq…ete lac eq exel uremn karoxacel em im zgacmunqner@ chisht dzevov dzez poxancel..lav kliner vor bolorn el dzer pes mtacein u irenc verabermunq@ poxein anmex kendanineri nkatmamb..

    Like

  5. Anna says:

    vayyy es in4 txur patm8 er….shat nexveciiii

    Like

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Change )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Change )

Connecting to %s

%d bloggers like this: